ՍԻՄ-ը եւ «Ղրիմի բարեկամների» ակումբը Արցախի հետ են
ՍԻՄ-ը եւ «Ղրիմի բարեկամների» ակումբը Արցախի հետ են
«ՍԻՄ կուսակցությունը եւ «Ղրիմի բարեկամների» ամկումբը Արցախի հետ են»,- այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԻՄ նախագահ եւ «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա նշեց, որ Արցախի եւ Ղրիմի ճակատագրերը ունեն շատ նմանություններ եւ Հայաստանի «Ղրիմի բարեկամների» ակումբը, որը զբաղվում է Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքով, այսօր կապ է հաստատել «Ղրիմի բարեկամների» միջազգային ասոցացիայի մի շարք երկրների ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնելով Արցախի ինքնորոշման հարցը եւ Արցախի պայքարը թուրք-ադրբեջանական ցեղասպանների դեմ: Անգամ հեռավոր Նորվեգիայի «Ղրիմի բարեկամների» ակումբը այս օրերին լրատվական դաշտում ներկայացնում է արցախցիների դեմ իրականացվող ագրեսիան եւ ցեղասպանությունը:
Ինչպես հայնտնի է, Արցախ այցելելու նախօրեին Հ. Բաբուխանյանը այցելել է Սնակտ Պետերբուրգ, որտեղ հանդես է եկել ՀԱՊԿ-ի մի շարք կառույցներում:
ՍԻՄ նախագահը հավաստիացրեց Արայիկ Հարությունյանին, որ ՍԻՄ կուսակցությունը գործադրում է իր բոլոր ինչպես միջազգային կապերը, այդպես էլ ներհայաստանյան հնարավորությունները Արցախին ապավեն լինելու համար:
Իր հերթին Արցախի նախագահը նշեց, որ տեղյակ է ՍԻՄ կուսակցության արցախանպաստ գործունեությունից եւ վստահ է դրա հայրենանվեր լինելու մեջ:
ՍԻՄ լրատվական ծառայություն