VIDEO.Ստամբուլ քաղաքում հրդեհվել է պետական հիվանդանոցը
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում պետական հիվանդանոցում հրդեհ է բռկնվել։ Համացանցում արդեն տարածվել են տեսանյութեր՝ հրդեհի բռնկման մասին վկայող։
Հիշեցնենք, որ օրերս հզոր երկրաշարժ էր եղել Թուրքիայի Իզմիր քաղաքում, որին հաջորդել էր ջրհեղեղը։ Նախնական տվյալներով՝ շուրջ երեք տասնյակ մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով, ևս 800 մարդ վիրավորվել է։