ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դժոխային կիրճը». «Արցախի «Գվոզդիկա»-ները վերացնում են ադրբեջանցի դիվերսանտներին». WarGonzo-ն
Ռուսական WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նկարահանված բացառիկ տեսանյութ «Արցախի «Գվոզդիկա»-ները վերացնում են ադրբեջանցի դիվերսանտներին» վերտառությամբ: Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը տեսանյութում պատմում է, որ խորհրդային արտադրության 122-մմ ինքնագնաց հաուբից «Գվոզդիկա»-ները մշակում են այսպես կոչված «դժոխային կիրճը», որը Հադրութից ձգվում է դեպի Շուշի: