1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե քաղաքակիրթ աշխարհն ունի ազնվության գեթ մի կաթիլ, պետք է համախմբվի Արցախի ազատատենչ ժողովրդի բարձրացրած դրոշի ներքո՝ պայքարելու ընդդեմ ահաբեկչության և համամադկային չարիքի ՝Թուրքիայի և Ադրբեջանի»

Պատերազմ Արցախում: Արդեն 43-րդ օրն է, ինչ միջազգային լրատվությունից չի իջնում այս գլխագիրը: Թուրքիան, հավատարիմ պանթուրքիզմի իր նկրտումներին և ցեղասպան գենին, Ադրբդջանի հետ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Հայաստանի ու Արցախի դեմ՝ տարածաշրջան բերելով նաև վարձկան ահաբեկիչներին: Ու մինչ համայն հայությունն աշխարհով մեկ բարձրաձայնում է մեր ազգի դեմ կատարվող միջազգային հանցագործությունների մասին, թշնամին շարունակում է կիրառել արգելված զենքեր, թիրախավորվում են եկեղեցիները, խաղաղ բնակիչների տները, անգամ՝ ծննդատներն ու հիվանդանոցները: Իսկ միջազգային հանրությունը լռում է, ինչպես մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: Եվ արդեն իսկ թուրքական ծայրահեղական խմբավորումները դարձել են սպառնալիք հենց եվրոպական քաղաքներում՝ խարխլելով այդ երկրների ներքին անվտանգությունը: 

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի բնորոշմամբ այսօր աշխարհը բախվել է հակաքաղաքակրթական մի երևույթի, ինչպիսին է Թուրքիան:
-Թուրքիան ի սկզբանե ձևավորվել է որպես ահաբեկչական մտածողությամբ պետություն և հետզհետե այն ավելի է կատարելագործել: Եվ այսօր Թուրքիան ու Ադրբեջանն աշխարհի համար սպառնալիք են՝ որպես ահաբեկչական պետություններ,-համոզված է գիտնականը:
Ներկայացնում ենք NEWSMEDIA.am-ի զրույցը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ, մի շարք հարցերի շուրջ. որոնք ուղենշային են մեր հետագա քայլերի համար:

-Պարոն Մելքոնյան, այսօր լրանում է թուրք–ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմի 43-րդ օրը, որում Թուրքիայի հովանավորությամբ ներգրավված են ահաբեկչական խմբավորումներ Մերձավոր Արևելիքից: Հայոց բանակի և Արցախի Պաշտպանության բանակի զինվորները ոչ թե կռվում են որևէ պետության, այլ միջազգային ահաբեկչության դեմ: Եվ Դուք բազմիցս նշել եք, որ սա պատերազմ է՝ ուղղված ոչ թե Արցախին, այլ քաղաքակրթությանը: Ձեր դիտարկումներով Եվրոպայում որքանո՞վ են հասկանում և նկատում, որ ահաբեկչական սպառնալիքի վտնագը նաև իրենց դեմ է ուղղված:

-Հայաստանը, Արցախը և, ընդհանրապես հայությունը բախվել են մի չարիքի հետ, որի մեջ ներառված են Թուրքիան, Ադրբեջանը ու Թուրքիայի դաշնակից՝ նրանց բանակի ստորաբաժանման ու պետության մի կառույցի վերածված ահաբեկիչները: Հայաստանն ու հայությունը բախվել են հակաքաղաքակրթական մի երևույթի հետ, և այսօր հայ զինվորը պայքարում է ոչ միայն Արցախի սահմաններն անառիկ պահելու, ոչ միայն հայությանը հերթական ցեղասպանության վտանգից զերծ պահելու համար, այլև քաղաքակրթության համար, պայքարում է ամբողջ աշխարհի, համամարդկային արժեքների պահպանման համար: Այդ արժեքների մեջ, բնականաբար, քաղաքակրթական դաշտում կարևոր տեղ ունի Եվրոպան, ցավոք, որի ջանքերով Թուրքիան տասնամյակների ընթացքում վերածվել է գերհզոր ռազմական պոտենցիալ, առաջատար բանակ ունեցող պետության: Եվ ՆԱՏՕ-ի ու արևմտյան պետությունների «շնորհիվ» այսօր աշխարհը բախվել է հակաքաղաքակրթական մի երևույթի, ինչպիսին է Թուրքիան:

Այդ վտանգն այսօր սպառնում է ամբողջ աշխարհին, բնականաբանր, նաև՝ Եվրոպային: Եվ այսօր թուրքական թիրախներն են, ընդհանրապես, քաղաքակրթական աշխարհն ու Հայաստանը՝ որպես այդ աշխարհի առաջատար մաս, առաջատար պետություն: Կգիտակցի՞ արդյոք Եվրոպան այդ վտանգը , թե՞ ոչ: Ես ենթադրում եմ, որ Եվրոպան խորքի մեջ՝ եվրոպական հասարակությանը և պետական վերնախավը միգուցե նրանց գիտակցման որոշ տարրեր կակտիվանան՝ հասկանալու այն, ինչ կատարվել է իրենց «ջանքերով» ՝ այն հետևանքները, որ այսօր կան: Բայց արդյո՞ք դրանք կվերածվեն ռեալ քայլերի, գործուն մեխանիզմների: Ես այդ հարցում շատ լավատես չեմ և ենթադրում եմ, որ Եվրոպան ինքը վերաարժևորելու և, ցավոք, կարծրացած մոտեցումներից դուրս գալու հրամայականի առաջ է կանգնած, որովհետև այն, ինչ բախել է իրենց դռները, համամարդկային խնդիր է: Եվ կարծում եմ՝ եվրոպական տերությունները շատ վերաարժևորելու հարցեր ունեն…Եթե կկարողանան հաղթահարել այդ պատնեշը՝ հասկանալու իրականությունը, ապա միգուցե շանս ունեն հաղթահարելու չարիքը: Իսկ եթե պետք է շարունակեն առաջնորդվել ոչինչ չասող հայտարարություններով ( այնպիսին, ինչպիսին անում են Հայոց ցեղասպանության հետ կապված որոշ եվրոպական երկրներ), ապա թուրքական սպառնալիքը, թուրքական չարիքը ավելի է ուժեղանալու և նորանոր թիրախներ է խոցելու քաղաքակրթական աշխարհում:

-Դեռ օգոստոսի սկզբին, երբ անց էր կացվում թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունը,Դուք Ձեր հարցազրույցներից մեկում դիտարկել էիք. «Թուրքիան ոչ թե Արցախի հարց է դրել իր առաջ, այլ՝ Հայաստանի բնաջնջման հարցը»: Այսօր կարո՞ղ ենք ասել, որ այդ զորավարժությունը այս պատերազմին տարիներ շարունակ պատրաստվելու վերջնական փուլն էր՝ որպես ուղերձ Հայաստանին ու Արցախին և, առհասարակ, ամբողջ տարածաշջանին:

-Այո: Հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները` ես և իմ գործընկերները բնութագրել էինք, որպես աննախադեպ գործընթաց: Որոշ կարճատես փորձագետներ կամ այդպիսիք հորջորջվողները ասում էին, որ որևէ արտառոց բան չկա: Բայց զորավարժության աննախադեպությունը նրա հետևանքների և միտումների՝ նաև զարգացման մեջ էր: Եվ ցավոք սրտի, դրան հաջորդող պրոցեսները և պատերազմը ապացուցեցին, որ այդ զորավարժություններն, իրոք, աննախադեպ էին իրենց ծավալվելու պոտենցիալով. այն, ինչ որ հիմա տեղի է ունենում: Եվ բնականաբար, թուրք–ադրբեջանական զորավարժությունների ընթացքում հնչած հայտարարությունները լրացուցիչ ուղերձներ էին՝ հասցեագրված առաջին հերթին Հայաստանին և, կարծում եմ նաև՝ մեր դաշնակից Ռուսաստանին: Այդ ժամանակ ես նկատում էի, որ այդ սպառնալիքը խոսքից գործ դառնալու լուրջ պոտենցիալ ունի: Եվ այն սպառնալիքները, որ հնչում էին զորավարժությունների ժամանակ, այսօր վերածվել են ռազմական գործողությունների, դարձել են ռմբակոծություններ, հրետակոծություններ և այլն:

-Թուրքիան միշտ ձգտել է տեղ զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային սեղանի շուրջ, ինչը միշտ ձախողվել է: Ի՞նչ խնդիր է այսօր իր առջև դրել Թուրքիան՝ լայնամասշտաբ պատերազմի ճակատ բացելով , և ահաբեկիչներին տարածաշրջան բերելով: Կարո՞ղ ենք արդեն ասել, որ այսպիսով Թուրքիան հիմքեր է ստեղծում ներխուժել Հայաստան այնպես, ինչպես Սիրիա, Լիբիա…Ի՞նչը կարող է կանգնեցնել այսօր կատարվող միջազգային հանցագործությունը՝ Հայաստանի ու Արցախի դեմ:

-Թուրքիան մշտապես ձգտել է տարբեր ձևակերպումներով մաս կազմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատին, իբրև թե նպաստելու խնդրի լուծմանը: Բայց նրա նպատակներն ակնհայտ էին. է՛լ ավելի խորացնել խնդիրը և ադրբեջանանպաստ լուծման տանել՝ դրա դիմաց Ադրբեջանից ստանալով տարատեսակ զիջումներ, տարբեր առումներով իր ազդեցության մեծացում Ադրբեջանում և տարածաշրջանում: Այսօր այս բիրտ մեթոդներով Թուրքիան փորձում է ներխուժել կոնֆլիկտի ֆորմատ: Եվ, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո պատերազմի հրահրող Թուրքիան այսօր, ցավոք սրտի դարձել է կոնֆլիկտի խաղացողներից մեկը: Ռեալ քաղաքականության տեսակետից չի կարելի բացառել, որ կողմերը՝ տարբեր միջնորդ պետություններ, Թուրքիային պետք է հաշվի առնեն: Մենք դա արդեն տեսնում ենք՝ տարբեր հանդիպումներ, հեռախոսազրույցներ Ռուսաստանի և Թուրքիայի տարբեր պաշտոնյաների միջև, նույնը ԱՄՆ-ի և Թուրքիայի տարբեր պաշտոնյաների դեպքում… Այսպես Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքերը: Բայց սա դարձյալ ահաբեկչական գործելաոճ է: Եվ անգամ այս հարցում Թուրքիան դրսևորում է ահաբեկչական կառույցին հատուկ մոտեցումներ:
Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի դեմ իրականացվող հանցագործությունը կարող է կանխել երկու բան. առաջինն ու ամենաիրատեսականն այն է, ինչ անում է Հայոց բանակը: Այսինքն, Թուրքիային կարող է կանխել միայն հայ զինվորը: Եվ երկրորդ. քաղաքակիրթ երկրների իրական ցանկությունը՝ սանձել Թուրքիային: Բայց դա անել ոչ միայն հայտարարություններով, այլ կոնկրետ քայլերով: Ես կարծում եմ, որ միգուցե մենք տեսնենք որոշ պետությունների ոչ բացահայտ, բայց, այնուամենայնիվ, աջակցությունն այս ամենին: Բայց դրանք ուղղակի կարող են լինել նպաստող քայլեր: Ամենամեծ անելիքն ու պատասխանատվությունն ընկած է մեր ուսերին՝ մեր պետականության և առաջին հերթին մեր բանակի ուսերին, որ նա անում է փառքով:

- Պատերազմի սկզբից ևեթ ինչպես և սպասվում էր, մարդասիրական հրադադարի որոշումից կարճ ժամանակ չանցած, կրկին հրթիռակոծվել է Շուշին՝ կիրառելով Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: Օգտագործելով սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որը ևս արգելված զինատեսակներից է: Հայաստանն ու Արցախը մեկ ամսից ավելի պանթուրքիզմի ու ցեղասպանության վտանգի առջև են: Մինչդեռ Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է: Այսքանից հետո ի՞նչ արձագանք պետք է ակնկալենք միջազգային կառույցներից: Որքանո՞վ է հավանական , որ մենք կարող ենք Ադրբեջանին ու Թուրքիային Միջազգային դատարանի առաջ կանգնեցնել:

-Գիտեք, ես միջազգային կառույցներից վաղուց որևէ ակնկալիք չունեմ: Ցավոք, միջազգային կառույցներն ու երեսպաշտությունը դարձել են հոմանիշներ: Եվ այդ միջազգային կառույցները հետևողականորեն ոչնչացնում են իրենց հեղինակությունը տարբեր երկրների հասարակության մեջ և այդ թվում՝ Հայաստանի հասարակության մեջ. իրենց երկդիմի, կեղծավոր պահվածքի հետևանքով: Եվ չեմ կարծում, որ միջազգային կառույցների վրա մենք կարող ենք որևէ հույս դնել: Իսկ Թուրքիային Միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու հարցը՝ ավելի անիրատեսական գործընթացների շարքից է, և ես հակված եմ կենտրոնանալու ավելի իրատեսական խնդիրների լուծման վրա:

 

Միջազգային կառույցները հետևողականորեն ոչնչացնում են իրենց հեղինակությունը տարբեր երկրների հասարակության մեջ և այդ թվում՝ Հայաստանի հասարակության մեջ

 

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Իսրայելի որդեգրած թշնամական դիրքը Հայաստանի ու Արցախի նկատմամբ. երկիր, որի ժողովուրդը ապրել է Հոլոքոստ, բայց այդ պետությունը հովանավորում է Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ:

-Իսրայելի պահվածքի հետ կապված ես կարող եմ ասել, որ հնարավոր չէ բարոյականության տրամաբանության մեջ այն մեկնաբանել, ինչպես նաև տարբեր պետությունների կեցվածքը, որ տարբեր դետալներ են վաճառում Թուրքիային՝ զենքեր կառուցելու համար , Ադրբեջանին են զենքեր մատակարարում ՝ քաջ գիտակցելով, որ դրանք ահաբեկչական պետություններ են, և օգտագործելու են նաև խաղաղ բնակչության զանգվածային սպանդի համար: Իսկ Իսրայելի պահվածքն այս առումով բացատրելի չէ: Եվ ենթադրում եմ, որ այն կարելի է մեկնաբանել միայն քաղաքականության սառը և դաժան օրենքների շրջանակներում, համաձայն որի Ադրբեջանն Իսրայելի համար որոշակիորեն հարմար գործընկեր է:
Ադրբեջանն Իսրայելի համար հարմար գործընկեր է նաև զենքի վաճառքի տեսանկյունից: Բայց, միևնույն ժամանակ համագործակցելով Ադրբեջանի հետ, Իսրայելն առաջին հերթին իրեն դարձնում է նաև ահաբեկիչների գործընկեր և խարխլում է իր հեղինակությունը՝ տարբեր պետություններում և հասարակություններում: Եվ մենք, ի վերջո, պետք է ռեալ նայենք այս ամենին ու հասկանանք, որ քաղաքականությունն ունի դաժան օրենքներ: Իսրայելն առաջնորդվում է քաղաքականության այդպիսի դաժան օրենքներով: Չեմ կարծում, թե մենք որևէ դրական իլիուզիա ունեինք՝ կապված Իսրայելի Հայաստանի հանդեպ վերաբերմունքի: Եվ այդ երկրում մեր դեսպանատուն բացելելու քայլը, փաստորեն, ունեցավ զրոյական արդյունք:

-Դեռ մեկ շաբաթ առաջ, Դուք մի կարևոր դիտարկում էիք կատարել՝ ասելով. «Այսօր մարդկության և քաղաքակրթության համար, ահաբեկչությանը զուգահեռ և միգուցե առավել, վտանգավոր են ահաբեկչական մտածողությամբ պետությունները և նրանց բացահայտ, լուռ կամ անուղղակի սատարող երկրներն ու կազմակերպությունները»:Ի՞նչ հրամայականի առաջ է կանգնեցնում այս իրավիճակը տարածաշրջանի և եվրոպական երկրների հասարակություններին: Կարո՞ղ ենք արդեն հստակ կանխատեսել, որ նրանք ընտրելու են ցանկացած թիրախ, ովքեր կսատարեն մեր պայքարին:

-Նոր աշխարհը, 21-րդ դարում նոր մարտահրավերների է բախվում: Եվ այդ մարտահրավերներից մեկը իհարկե, ահաբեկչությունն է՝ որը տարբեր մուտացիաների է ենթարկվում: Այդ մուտացիաներից մեկն էլ՝ ահաբեկչական կառույցներից բացի նաև ահաբեկչական պետությունների ստեղծումն է, կամ էլ՝ տարբեր երկրների վերածումն է ահաբեկչական պետությունների: Եվ Թուրքիան ու Ադրբեջանը՝ հենց նման օրինակներ են:
Թուրքիան ի սկզբանե ձևավորվել է որպես ահաբեկչական մտածողությամբ պետություն, և հետզհետե այն ավելի է կատարելագործվել: Եվ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը աշխարհի համար սպառնալիք են՝ որպես ահաբեկչական պետություններ: Եվ իմ կարծիքով, հավասարազոր սպառնալիքներ են՝ ինչպես «Իսլամական պետություն», «Ալ-Կայիդա», «Գորշ գայլեր» և այլ ահաբեկչական կառույցները, որոնք Թուրքիայի դաշնակիցներն են, և նրանց կողմից են աջակցություն ստանում:

-Օրերս մենք ականատեսը եղանք «Գորշ գայլեր» խմբավորման ներկայացուցիչների ահաբեկչական գործողություններին՝ Ֆրանսիայի Նիսս քաղաքում. ուղիղ եթերում տեսանք, թե ինչպես Վալանի հայության խաղաղ ցույցի ժամանակ, մուրճերով հարձակվեցին անզեն մարդկանց վրա: Ի՞նչ երևույթի հետ գործ ունենք. ո՞րը պետք է լինի եվրոպական պետությունների համարժեք քայլը մի երկրի նկատմամբ, որի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը հայատյացությունն է, և այն արդեն տեղափոխվում է իրենց պետությունների տարածքներ:

-Եվրոպայում գոյություն ունեցող թուրքական ահաբեկչական կառույցների ցանցը՝ նորություն չէ. «Գորշ գայլերն» անցած դարի կեսերից արդեն եվրոպական տարբեր երկրներում կառույցներ, ցանցեր ունեին, իրականացնում էին ահաբեկչական գործողություններ: Եվ դա անում էին պետության՝ Թուրքիայի հրամանով: Այսօր այդ միտումը՝ նույն քաղաքական ոճը շարունակվում է: Թուրքիան, փաստորեն իր բանակին զուգահեռ ունի ահաբեկչական բանակ, այդ թվում՝ Եվրոպայում, որը նրա հրամանով իրականացնում է տարբեր ահաբեկչական գործողություններ: Այսօր Եվրոպան հերթական անգամ բախվել է այդ իրողության հետ: Իսկ ի՞նչ կարող է անել քաղաքակիրթ աշխարհը կամ միջազգային կառույցները, արդեն պատասխանեցի. ես այդ կառույցներին, միջազգային հանրությանն ու Եվրոպայի քայլերին՝ մոտենում եմ խիստ վատատեսական դիրքերից, և հույս չունեմ նրանց հետ կապված:

-Պարո՛ն Մելքոնյան, Ֆրանսիայի դեպքերից հետո հարձակման թիրախում էր Ավստրիայում՝ Վիեննայի շրջանում գտնվող Սուրբ Անտոնիա Պադուանսկի կաթոլիկ եկեղեցին: Եվ արդեն կա Ավստրիայի կանցլերի պաշտոնական հայտարարությունը. «Բոլոր քրիստոնյաները պետք է հնարավորություն ունենան ազատորեն եւ անվտանգ դավանել իրենց հավատը Ավստրիայում: Մենք վճռականորեն կշարունակենք պայքարը քաղաքական իսլամի դեմ, եւ այստեղ կեղծ հանդուրժողականություն չենք ցուցաբերի»: Այստեղ ևս նկատվու՞մ է թուրքական «Գորշ գայլերի» ձեռագիրը: Արդյո՞ք իրականություն չի դառնում Ձեր այն կանխատեսումը ևս, որ Արցախի դրոշի ներքո պետք է համախմբվի ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ իրականացնելու հակաահաբեկչական պատերազմ: Եվ ինչպես ընդգծել էիք՝ աշխարհը պետք է ֆիքսի, որ Թուրքիան սպառնալիք երկիր է, Թուրքիան սպառնալիք է ոչ միայն Արցախին, Հայաստանին և տարածաշրջանին, այլև, ընդհանրապես, քաղաքակրթությանը:

-Վիեննայի պարագայում ես այստեղ մի ուրիշ խորհրդանշական տարր էլ եմ տեսնում. Վիեննան այն քաղաքն է, որը օսմանյան բանակի կողմից պաշարվել է 16-րդ դարում՝ Սուլեյման I սուլթանի կողմից, բայց չեն կարողացել նվաճել: Եվ Վիեննայի պաշարումը թուրքական խոսույթի և ընկալման մեջ՝ կարևոր տեղ ունի: Այսօր ահաբեկչություն իրականացնելով Վիեննայում, կարծում եմ թուրքերը իրենց այդ ընկալումը բերել են առաջին պլան: Մենք տեսնում ենք դա: Եվ կարող ենք ասել, որ եթե 16-րդ դարում թուրքերը չկարողացան նվաճել Վիեննան, ապա 20-21-րդ դարերում թուրքերը, որպես միգրանտներ հայտնվելով Եվրոպայում, արդեն կարողացել են նվաճել Վիեննան և եվրոպական բազմաթիվ քաղաքներ: Եվ ինչպես Վիեննայի, այնպես էլ այլ քաղաքների պարագայում բախվելով թուրքական սպառնալիքի հետ ՝ աշխարհը, այո՛ պետք է գիտակցի. որ այդ ամենի հիմքը, սնուցման օջախը ՝ Թուրքիան է: Հետևաբար, Թուրքիային պետք է դիտարկի որպես սառնալիք՝ Եվրոպային ու ամբողջ քաղաքակրթությանը: Եվ քանի որ Եվրոպան ինքն ուշացել է պայքարում, ապա պետք է միանա այն երկրներին, որոնք արդեն բարձրացրել են հակաահաբեկչական պայքարի դրոշը, և իրականացնում են այդ պատերազմը: Բնականաբար, դա Արցախի ու Հայաստանի Հանրապետություններն են: Եվ, եթե քաղաքակիրթ աշխարհն ունի ազնվության գեթ մի կաթիլ, պետք է համախմբվի Արցախի ազատատենչ ժողովրդի բարձրացրած դրոշի ներքո՝ պայքարելու ընդդեմ ահաբեկչության և համամադկային չարիքի ՝ Թուրքիայի և Ադրբեջանի:

-Կուզենայի մեկնաբանեք նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հետևյալ խոսքերը. «Ապշած եմ, որ Նիցայում 3 մարդու մահը մարդկանց ավելի շատ է զայրացրել, քան 3000 մարդու մահն Արցախում։ Այն, ինչ հիմա անում է Թուրքիան, ցեղասպանություն է, ինչը թուրքական պետության համար ավանդույթ է։
Այս իրավիճակը կարող է ավարտվել երրորդ համաշխարհային պատերազմով, որը բորբոքել է Թուրքիան։ Թուրքիան մերժված պետություն պետք է դառնա ամբողջ աշխարհում»:
Այսպիսի համախոհներ մենք շատ ունենք տարբեր պետությունների պառլամենտներում, միջխորհրադրանական բարեկամական խմբերում: Որո՞նք են լինելու մեր պետության և Սփյուռքի այն կարևոր քայլերը, որով կհասնենք Թուրքիայի՝ որպես ահաբեկիչ երկիր ճանաչվելուն:

-Այո, մենք տարբեր երկրներում, խորհրդարաններում, քաղաքական գործիչների շրջանում կարող ենք ունենալ համախոհներ, ազնիվ մարդիկ, որոնք տեսնում են իրական վտանգը և իրերը կոչում են իրենց անունով. Թուրքիային անվանում են ցեղասպան, ահաբեկիչ, տեսնում են նրա քայլերի ահաբեկչական բնույթը: Սակայն, ցավոք, այդ մարդիկ իրենց երկրներում առայժմ քաղաքական իրավիճակ փոխող կամ ստեղծող չեն, որովհետև այդ երկրների իրական իշխանությունն առաջնորդվում է քաղաքական նեղ՝ դաժան շահերով, օրենքներով: Բայց, վստահ եմ, որ այդ մարդիկ պետք է կարողանան իրենց ձայնը լսելի դարձնել հանրության ավելի լայն շրջանակների, ինչպես նաև քաղաքական շրջանակներին՝ փորձելով այդ տեսակետները գերակա դարձնել իրենց երկրներում՝ հենց հանուն իրենց երկրների ու հասարակության անվտանգության:
Իսկ այն որ եվրոպական կամ համաշխարհային տարբեր՝ իրավունքներին սատարելու օրենքներ կան, որոնք կարող են վերագրվել, ասենք, ընտանի կենդանիների իրավունքներին, բայց, միևնույն ժամանակ այդ նույն քաղաքակիրթ Եվրոպան կամ Արևմուտքը կարող է անտեսել մի ողջ ազգի ողբերգությունը(կոտորած, մշակութային եղեռն և այլն), ցավոք սրտի վաղուց արդեն հայտնի իրողություն է, և դրա վրա պետք չէ զարմանալ: Պարզապես պետք է հերթական անգամ դա արձանագրել և անցնել առաջ: Մենք պատրաստ ենք համագործակցության. մենք առաջամարտիկն ենք ցեղասպանությունների դատապարտման, մենք առաջամարտիկն ենք ահաբեկչության դեմ պատերազմի: Մեր դռները բաց են, և աշխարհը կարող է համախմբվել հայության շուրջ՝ որպես հանուն քաղաքակրթության պայքար մղող ժողովրդի և պետության:

 

Զրուցեց ՝Հասմիկ Պողոսյանը

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին... Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan