VIDEO.Ադրբեջանցիները փորձում են Մոսկվան վերածել երկրորդ Փարիզի կամ Վիեննայի
Նախորդ գիշեր, երբ Ալիևը հերթական անգամ ստեց իր քաղաքացիներին և ամբողջ աշխարհին Շուշին «ազատագրելու» մասին, ադրբեջանցիները Մոսկվայում ակցիա անցկացրեցին, գրում է Infoteka24֊ը։ Ցուցարարներն իրենց հետ ունեին ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի պետական դրոշները, ինչը ցույց է տալիս, որ նրանց համար տարբերություն չկա երկու պետությունների միջև: Նրանք պատրաստել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանեկենն ու վանկարկում էին՝ «Փաշինյանը ահաբեկիչ է»։ Ցուցարարները բացահայտորեն ցուցադրեցին թուրքական ծայրահեղ ֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշները, որոնք Ֆրանսիայում օրեր առաջ արգելվեցին ահաբեկչական սպառնալիքի պատճառով: