Հայրի՜կ, բայց դուն չի գացիր, որ մնամ անՀայրենիք. Թաթուլ Հաջյան
Արցախյան մերօրյա պատերազմում զոհված լիբանանահայ հայրենադարձ, օպերային երգիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ՀԱՋՅԱՆԻ որդին՝ ԹԱԹՈՒԼ ՀԱՋՅԱՆԸ գրում է. «Հայրիկ, Հայրենիքն անգամ անՀայր է առանց Հայրիկ: Հայրիկ, Դուն գացիր, որ մնամ առանց Հայրիկ, բայց ունենամ Հայրենիք... Անարդար է կորսնցնել Հայր ու Մեծ Հայր ու մնալ անՀայր Հայրենիք...Հայրի՜կ... Փաթթուկ Քեզի՝ իմ անուշ Հայրիկ...Դառն է Հայրենիքն առանց քեզի Հայրիկ... Զիս հոս բերիր եւ Դուն գացիր Հայրիկ... Անգինս... Կոմիտաս երգեցիր, բայց Չաւուշին ուխտով գացիր Հայրիկ... Սիրտս կոտրեցիր, բայց պատվով լեցուցիր Հայրիկ, ա՜խ իմ Հայրիկ...
Խոնարհիլն անգամ քիչ է շիրիմիդ Հայրիկ... Ել, կանգնիր եւ զիս ալ բարձրացուր Հայրիկ...Չէ՞ որ դեռ Արարատ պիտի մագլցեինք Հայրիկ... Ճեպել Մուսա պրուրթոյրնք... (Մուսալեռ պիտի երթայինք...): Հայրիկ... Հայրենիքը զրկեց քեզ ինծմէ: Հայրիկ, բայց դուն չզրկեցիր զիս Հայրենիքէն Հայրիկ... Իմ քաղցր Հայրիկ...»: