1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ.Կանխվել է վարչապետի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպք

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:

Արդյունքում, Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:

Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաև մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ, չտրվել սադրանքներին և ըստ այդմ վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսոևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են:

 
Կանխվել է պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպք
«Միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխութ... «Անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների ... Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշ... Փաշինյանը հունվարին արդեն գիտեր, որ Գորիս-Կապ... Խորհրդարանական լսումներ՝ երկրում ստեղծված իրա... «Հայաստանում կուսակցություն հիմնելը նույնական... «Դա ճիշտա՞, որ մի վայրում ծափերով միտինգներ ե... ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ... «Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունն... ԵԱՀԿ նախագահը կոչ է արել Ղարաբաղի շուրջ բանակ... Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախը ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք չի առաջադ... Ի՞նչ իմաստ ունի այսօր բաժանել գոյություն չու... «Գետաշենը ծախեց Վազգեն Մանուկյանը»․ Անդրանիկ ... Պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատեր... Սերժ Թանկյանը Ֆրանսիայի խորհրդարանին կոչ է ար... «Քո՛ւր, բանակը մի ուրիշ ձեւա կոփում մեզ, զորա... Մեքենայի պայթյունից առաջ Ջալալ Հարությունյանը... Շուշեցիները հանդիպեցին ՀՀ-ում Արցախի ներկայաց... Թուրքիայի արևելքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ... Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կս... Գրիգորի Թավադյանը հրաժարվել է ԱԱԾ-ում զբաղեցր... Արարատ Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձևով Փա... «Ի՞նչ ժամկետում մարդիկ կկարողանան ստանալ գում... Մեկնարկել է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ...
Արարատ Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձևով Փաշինյանի կողքին է լինելու «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռևս ապաքինվում է, աչքի հետ կապված խնդիրները չեն վերացել, այնուամենայնիվ, նա վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները կատարելու: Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, զրուցել ու տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Մեր աղբ Սեմյոն Պեգովը արցախյան դրոշի սկանդալային լուսանկար է հրապարակել War Gonzo տելեգրամյան ալիքի հեղինակ, արցախյան մարտերը ակտիվորեն լուսաբանող ռուս լրագրող Սեմյոն Պեգովը արցախյան դրոշի լուսանկար է հրապարակել:Լուսանկարում միքսված են Ռուսաստանի և Արցախի դրոշները։       Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից ՀՔԾ-ն դեռեւս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։ Նոյեմբերի 17-ին մենք գրել էիք, թե ինչպես են հրամանատարին բերման ենթարկել Ռազմական ոստիկանության պետի մոտ, որտեղ նստած է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով ուղիղ տեքստով սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին: &laq Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչ Անկարայի նկրտումներն ավելացել են․ «Հայաստանի Հանրապետություն» «Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քննարկմանը և հաստատմանն է ներկայացվել օրինագիծ, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է արտոնություն վերապահել Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցում: Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ միջազգային հանրության կողմից համարվում են ադրբեջանական տարածք, հետևաբար, եթե Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա որևէ միջազգային նորմով չի արգելվում թուրքական բանակի ներկայությունն այ
website by Sargssyan