1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մերձկրեմլյան լրատվամիջոցները ինչպիսի հականիկոլական հռետորաբանությամբ են հանդես գալիս, ինձ թվում է՝ Փաշինյանի վիճակը այնքան էլ պայծառ չէ

Բազմաթիվ ռազմական փորձագետներ ու առաջին ղարաբաղյան պատերազմի վետերաններ, մինչ օրս չեն հասկանում՝ ինչպես ադրբեջանական ստորաբաժանումներին հաջողվեց այդքան արագ գրավել «բուֆերային գոտու» շրջանները։ Ինչո՞ւ այդ շրջաններում, որոնք կազմում էին Ղարաբաղի այսպես կոչված «անվտանգության գոտին», չկային ականային դաշտեր, բետոնե արգելափակոցներ, խոր փոսեր:

Ի վերջո, ինչպես Շուշիին ու Հադրութը հանձնվեց հակառակորդին, երբ այդ մասին մինչ չարաբաստիկ նոյեմբերի տասը՝ խոսք անգամ չկար:
Ավելին, եթե անգամ մենք այլեւս հնարավորություն չունեին պայքարելու, եւ ստիպված էինք յոթ շրջանները հանձնել, ապա ինչու ժամանակին կանգ չառավ հայաստանյան ռազմաքաղաքական ղեկավարությունը, երբ ՌԴ նախագահը հստակ հայտարարեց, որ նման հնարավորություններ եղել են առնվազն մի քանի անգամ:

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ փակագծեր բացեց նաեւ, Փաշինյանի պատճառով Ալիեւի հետ ձախողված բանակցությունների մասին, մասնավորապես որ, Փաշինյանը հրաժարվել է խաղաղ փախստականներին Շուշի քաղաք վերադարձնելու Ադրբեջանի պայմանին, ինչը ենթադրում էր ոչ միայն հայկական կողմի հսկողություն Շուշիում, այլև ռուս խաղաղապահների ներկայություն:

Այդ առաջարկը եղել է հոկտեմբերի 19-20-ին. «Ինձ վարչապետն այդ ժամանակ ասել էր. «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»: Այդ պատճառով նրա հասցեին արված ինչ-որ դավաճանության մասին հայտարարություններն անհիմն են: Խնդիրն այլ է՝ ճիշտ էր, թե սխալ, բայց այդ հարցում խոսք անգամ չէր կարող գնալ ինչ-որ դավաճանության մասին»,- հայտարարել էր ՌԴ նախագահը:

Ինչու ՀՀ-ն չընդունեց ՌԴ առաջարկը, ինչ մեսիջներ էին ընկած ՌԴ նախագահի հարցազրույցի հիմքում, ինչ մեսիջներ են ընկած այսօր ՀՀ ժամանած ՌԴ ՊՆ եւ ՌԴ ԱԳՆ նախարարիների այցի հիմքում, այս ինչպես նաեւ հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումների եւ Փաշինյանի՝ ամեն գնով աթոռը պահպանելու գործողությունների շուրջ, NEWSMEDIA.am-ը զրուցել է հայտնի քաղաքական վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձ կատարեց ՌԴ նախագահ Վ. Պուտինի վերջին հարցազրույցին ընդգծելով.

-Նախ ես զարմացած եմ, թե ինչպես կարող են պետական այրերը՝ Փաշինյանի աջակիցները այդքան ուրախանալ, որ ՌԴ նախագահը իրենց ղեկավարին դավաճան չի անվանել:Լավ, ինչպես կարելի է այդքան խայտառակվել:
Ինձ համար ֆանտաստիկայի ժանրից կլիներ, որ օրինակ ՌԴ նախագահի նման զգուշավոր, հավասարակշռված անձը՝ իր ռազմավարական գործընկերոջը անվաներ դավաճան: Հիմա ինձ հետաքրքիր է, թե որ տկարամիտի մտքով է անցել, որ Պուտինը կարող էր իրեն նման բան թույլ տալ:
Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահը իր հարցազրույցի մեջ մեկ առ մեկ նշեց այն բոլոր խայտառակ բացթողումները, քայլերը, որը ձեռնարկել է ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի:
Պուտինի նման անձը, ով շատ քիչ բաներից է զարմանում՝ պարզ ասաց, որ շատ զարմացած էր, որ շատ ավելի լավ պայմաններով առաջարկից՝ սեպտեմբերի 29-30-ին Փաշինյանը հրաժարվել է:
Նույն հարցազրույցում առկա այլ դրվագներ՝ իշխանականները մի կողմ են դնում եւ հրճվում, որ երրորդ երկրի ղեկավարը Փաշինյանի դավաճան չի անվանել: Սա է մակարդակը այս անձանց՝ ինչ կարող ես ասել:

-Պարոն Համբարյան, իսկ ի՞նչ գուցե թաքնված մեսիջներ կան՝ Շոյգուի եւ Լավրովի ՀՀ կատարած այցի շրջանակներում:

-Լավ ասացիք, թաքնված… Որովհետեւ այո, ըստ իս այս այցը կրկին մեսիջային է: Այստեղ կարելի է երկու եզրակացության գալ. կամ ՌԴ պատվիրակությունը եկել է, որպեսզի Փաշինյանին ուղղակիորեն երաշխիքներ տա, որպեսզի վերջինս չլարի ներքաղաքական վիճակը ՀՀ-ում, կամ այս այցով փորձ է կատարվում՝ ինչ-որ ժամանակահատվածով պահպաննել Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մերձկրեմլյան լրատվամիջոցները, ինչպիսի հականիկոլական հռետորաբանությամբ են հանդես գալիս, ինձ թվում է՝ Փաշինյանի վիճակը այնքան էլ պայծառ չէ: Ամեն դեպքում այսպիսի մեսիջային դիվանագիտությամբ` ռուսական կողմը ցույց է տալիս, որ վերջում Նիկոլը ուղղակիորեն դարձավ «նվեր ՌԴ-ի համար» , որովհետեւ վերջինիս տարրական անգրագիտության արդյունքում է, որ այսօր ՌԴ-ն ունի հերթական խոշոր ռազմաբազան` ի դեմս Արցախի:

Բայց ամեն դեպքում. ՌԴ-ն գիտակցում է, որ Փաշինյանի նման տարերային անձը կարող վաղը մյուս օրը խնդիրներ ստեղծել, եւ այստեղ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՌԴ-ն օգուտով դուրս կգա՝ ինչպես հիմա:
Դրա համար ՌԴ-ին անհրաժեշտ է ՀՀ-ում ունենալ այնպիսի գործընկեր, որը կանխատեսելի կլինի բոլոր առումներով, եւ կհամագործակցի ՌԴ-ի հետ առանց խայտառակ վայրիվերումների:

-Պարոն Համբարյան, նոյեմբերի տասից սկսած՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են իրականացվում, սակայն վերջինս ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ սկսել է «զոհաբերել» կառավարության կաբինետի նախարարներին՝ այդ կերպ ցույց տալով, որ ինքը հեռացողը չէ: Ինչպիսին է Ձեր մեկնաբանությունը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

-Պրմիիտիվ աչքկապության մարտավարություն է: Նիկոլ Փաշինյանը շատ լավ սերտել է մեր հասարակության քաղաքական անգրագիտությունը, եւ փորձում է այսպիսի թոզ փչոցիներով արդարանալ, եւ հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից:
Փաշինյանը որքան էլ փորձի իր նախարարների հրաժարականները կազմակերպել, միեւնույն է. ինքը՝ ոչ կոմիպիտենտ է: Ինքն է մեղավորը, ինքն է տարերային, ինքն է թայֆաբազային գործում ու մտածում: Այս անձը չի ցանկանում հրաժարվել իր աթոռից, որը ունի երկու պատճառ. առաջին նա փառամոլ է, եւ երկրորդ՝ ամենակարեւոր պատճառն այն է, որ ինքը շատ լավ գիտի, որ եթե կորցնի վարչապետի աթոռը, ապա կկանգնի օրենքի եւ հանրության դատաստանի առաջ: Որովհետեւ շատ արագ կբացահայտվի, թե նրա հանցավոր անգործության արդյունքում՝ ինչ չարիքների առաջ է կանգնել եւ շարունակելու կանգնել Փաշինյանը: Փաշինյանը փորձելով պահպաննել պաշտոնը՝ փորձում է իր եւ իր ընտանիքի հանցավոր գործունեությունը փակել, որպեսզի ամբողջությամբ չհանրայանացվի եւ պաշտոնական ընթացք չտրվի:

-Պարոն Համբարյան, ի՞նչ գնահատական կտաք բողոքի ակցիաների ժամանակ՝ անհասկանալի հագուստներով ոստիկնների ցուցաբերած վարքագծին: Սա ինչի մասին է վկայում:


-Որեւէ մեկի համար նորություն թող չլինի, որ Փաշինյանն իր էությամբ երբեւիցէ ժողովրդավար չի եղել , եւ իր համար երկակի ստանդարտները՝ նորմալ են:
Փաշինյանը այս մեթոդներով փորձում է ճնշել ընդդիմությանը, եւ դրա լավագույնս քողարկող միջոցը՝ ռազմական դրությունն է:

Ես չեմ զարմանա, որ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար՝ ռազմական դրությունը ամիսներով կարող է երկարաձգել:
Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն ներկայացնել որպես փոքրիկ Հիտլեր, թեեւ Հիտլերը սոցիալական մեծ փոփոխություններ է կատարել՝ ի տարբերություն Նիկոլի:
Այսօր ռազմական դրությունը պահպանելով ՝ Փաշինյանը զբաղված է քաղաքական հետապնդումներով:
Երեկվա ոստիկանների հարձակումները բողոքավորների վրա՝ ամբողջությամբ իմ ասածն են բացահայտում:Անկեղծ ասած՝ ես չեմ բացառում, որ սեւազգեստներից շատերը ոստիկանական ծառայողներ չլինեն:

-Մամուլը գրեց, որ օլիգարխների թիկնազորներ եւ քրեական տարրեր եւս կային այդ չինական գրառումներով հայտնի ոստիկանական համազգեստի տակ, թեեւ ոստիկանությունը այս առթիվ պաշտոնապես հանդես էր եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ.
«Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին, և վերադառնալուց հետո նրանց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Ի՞նչ կասեք՝ սրա վերաբերյալ:

-Ես չեմ բացառում, բայց եւ այնպես մենք ունենք օրենք, թե ինչպես պետք է հագնված լինի ոստիկանության աշխատակիցը: Եթե ԱԺ պատգամավորը, առանց ամոթի մի քանի մեքենաներով գնում է գործընկերոջ տուն հաշիվներ մաքրելու , հետո էլ ասում է թե իբր գնացել է հասկանալու.հո չե՞ն ճնշել խմբակցությունից դուրս եկած պատգամավորին՝ էլ ինչ ասես սրանց: Ամեն դեպքում, չինական հերոգրիֆներով հագուստի տակ թաքնված ոստիկանների պահվածքը, եւ նրանց ցույցեր ցրելու վարքագիծը մի փոքր տարօրինակ էր:


-Պարոն Համբարյան, որպես քաղաքագետ ամփոփոելով մեր զրույցը, կխնդրեի մեկնաբանել, թե ներքաղաքական ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել առաջիկայում:

-Ամեն դեպքում իմ կանխատեսումները հետեւյալն են. Փաշինյանի նման անձը, ով Ադրբեջանի հետ ղազագիր է ստորագրել, ով ստորագրել է կապիտուլյացիայի խայտառակ ակտը՝ պետք է օր առաջ հրաժեշտ տա իր պաշտոնին: Ինչու, որովհետեւ ուղղակիորեն ամոթ է, որ ՀՀ ղեկավարը պարտված անձ լինի: Փաշինյանը շատ լավ պատկերացնում է, թե իրեն ինչպես են վերաբերելու դրսում: Եթե ՀՀ-ում նա դեռ իր հաթաթաներով, ցինիկ եւ լկտի պահվածքով, կեղծ օրակարգերով փորձում է համոզել, որ ամեն բան նորմալ է լինելու, ապա արտաքին լսարանին խաբել՝ նրան այլեւս չի հաջողվելու: Փաշինյանը լավ գիտի, որ դրսում իր գեղցի շուստրիությունները չեն անցնելու:

Լավ, ինչպես է պարտված լիդեր լինելով՝ Փաշինյանը բանակցելու ասենք ՌԴ նախագահի հետ, ով ընդամենը փրկել է իր «հետույքը»՝ բառի բուն իմաստով:
Կամ իր նման ղազագիր ստորագրողը, որին Ալիեւը առավոտից երեկո ծաղրում է, ինչպե՞ս է գնալու իր հետ բանակցելու, Իլհամը ինչպես է իրեն պահելու՝ համոզված եմ. շատ լկտի եւ ցինիկ:
Ալիեւը երեսուն տարի ոխակալված սպասել է այս օրվան, որպեսզի հաշվերհարդար տեսնի, եւ Նիկոլն այդ օրը նրան պարզապես նվիրեց:

 

 

Պատրաստեց՝ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ո... Կներեք մեզ փշրված սրտերով, բայց դեռ անհայտ կո... Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չ... VIDEO.Հետևից մեր հրետանին էր մեզ խփում, դեմից... Իրանցի գիտնականի սպանությունը անպատասխան չի մ... Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջան... Ամենահին սրբավայրերից մեկը՝ Ծիծեռնակավանքը, ե... «Մնացինք մեն-մենակ թուրք-ադրբեջանական ալյանսի... Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ... Անգամ նահանջի հրամանը ստանալուց հետո Նարեկը չ... Բզկտվել ու անդամահատվել է Արցախ աշխարհը՝ երես... Խնածախում և Ստեփանակերտում կիրականացվի ականնե... «Գերիների առումով 60-ից մինչև 150 զինծառայողի... Դու ո՞նց ես ապրում, ո՞նց ես հանգիստ քնում.Էս ... Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է Ղարաբաղում ռու... Ֆրանսիայից հումանիտար օժանդակության երկրորդ ի... Թշնամու երեք տանկ խոցած եւ հերոսաբար ընկած 19... Ոնց որ մոտիկանում ա Ձեր տներին.Քաղաքը միահամո... «Ռուսաստանը շփման մեջ է Թուրքիայի հետ ղարաբաղ... Քայլերթ Եռաբլուրում. ֆոտոռեպորտաժ.Iravunk.com... «Կարևոր հարցերը նորից մնացին անպատասխան». Էդգ... Սա կեղտոտ ձեւով վաճառված պատերազմ էր. Ղրիմի լ... Եռաբլուրում տեղի ունեցավ խոնարհման արարողությ... Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել ... Ի՞նչ է կատարվում Սոթքում ու հանքի հարակից տար...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Բախում՝ կարմիր բերետավորների և գեներալ Մանվել...
Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից ՀՔԾ-ն դեռեւս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։ Նոյեմբերի 17-ին մենք գրել էիք, թե ինչպես են հրամանատարին բերման ենթարկել Ռազմական ոստիկանության պետի մոտ, որտեղ նստած է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով ուղիղ տեքստով սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին: &laq Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչ Անկարայի նկրտումներն ավելացել են․ «Հայաստանի Հանրապետություն» «Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քննարկմանը և հաստատմանն է ներկայացվել օրինագիծ, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է արտոնություն վերապահել Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցում: Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ միջազգային հանրության կողմից համարվում են ադրբեջանական տարածք, հետևաբար, եթե Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա որևէ միջազգային նորմով չի արգելվում թուրքական բանակի ներկայությունն այ Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան: Այս մասին հայտնում են Ստամբուլում Wargonzo նախագծի աղբյուրները: Հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին պատերազմի մեկնարկից առաջ և ճիշտ էին դուրս եկել: «Տեղեկատվություն կա, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանը» Ովքեր են հայտնվում Ադրբեջանի «սեւ ցուցակում» «Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծը ստեղծողի դեմ, որն այս օրերին մեր եւ միջազգային լրատվության համար արժեքավոր տեղեկատվություն է ապահովում։ Լրագրողին մեղադրում են այն բանում, որ նա Լեռնային Ղարաբաղ է մուտք գործել Հայաստանից։ Մարդիկ, ովքեր հայտնվում են Արցախում՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվութ
website by Sargssyan