1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Պա՛պ ջան, թուրքն ում շուննա, որ Արցախին տիրանա, քնեն` տենց երազ չեն տեսնի, մենք մինչեւ վերջ կռվելու ենք». Երեք տանկ խոցած Նարեկի մասին հայրը արտասունքն աչքերին է հիշում.Iravunk.com

Մերօրյա արցախյան պատերազմի թողած վերքերը երբեք էլ չեն սպիանա, ինչպես որ երբեք չեն վերադառնա այն հերոսները, ովքեր ընկան մարտում։ Մերօրյա նահատակված հերոսների շարքում է նաեւ 19-ամյա Նարեկ Բադալյանը, ով ծնվել եւ մեծացել է Էջմիածնի Ծաղկալանջ գյուղում: Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում: Մինչ հերոսի մահով ընկնելը Նարեկը հասցրել է խոցել թշնամու երեք տանկ:

Հերոսի հայրը` Արման Բադալյանը, ով եւս, որպես կամավոր մասնակցել է այս պատերազմին,  մեզ հետ զրույցում հուզմունքը` շաղաղված հպարտությամբ, հազիվ զսպելով որդուն այսպես բնութագրեց.

-Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի ու նպատակասլաց տղա էր Նարեկս, մեր տան լույսն էր Նարեկը: Այնպես չէ, որ ես հայրն եմ դրա համար եմ նրան աստվածացնում: Չէ՛, Նարեկիս ճանաչողները բոլորը իմ խոսքերը կպնդեն: Բոլորին հասնող, քաջ, կյանքով լեցուն, միշտ ժպիտը դեմքին տղա էր իմ հերոսը: Խոստացել էր, որ ծառայությունն ավարտի` չի թողելու, որ հերը աշխատի: Մի օր ասեց. «Պապ, մամ, Դուք հլը ո՞ւր եք, որ հպարտանաք Ձեր Նարեկով»: Բայց մենք առանց իրա էս հպարտությունը չէինք ուզում (-արտասվում է Ի.Ա.):

Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի ու նպատակասլաց. ճանաչողներն այսպես են բնութագրում մերօրյա հերոսին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/21/1153665/

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից «

Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի ու նպատակասլաց. ճանաչողներն այսպես են բնութագրում մերօրյա հերոսին։ Արման Բադալյանն էլ է պատերազմի օրերին դիրքերում եղել: Ցանկացել է տղայի մոտ գնալ, բայց Նարեկը դեմ է եղել: Հայրը պատմեց. «Նարեկը չի թողել, ասել է՝ ինքը գա մոտս, ես իրեն պահե՞մ, թե ինձ: Մտածել է՝ ես պիտի խանգարեի իրեն, բայց ես հաստատ չէի խանգարի: Երնեկ ես գնայի իմ տղայի մոտ, քանի որ չէի թողնի փախնեի: Նարեկը Շուշիում՝ Քարինտակում է եղել, 70 հոգով են եղել, բոլորը փախել են, մնացել են 15 հոգով: Որդուս հետ անընդհատ կապի մեջ էի: Սկզբում ասաց՝ պա′պ, 15 հոգի ենք, հետո ասաց՝ պա′պ, 8 հոգի ենք: Հարցրի՝ ընկերնե՞րդ են, ասաց՝ այո, ասացի՝ հանկարծ չթողնես, ասաց՝ պապ, էս ի՞նչ ես ասում: Դրանից հետո էլ ինձ հետ չի խոսել: Իր ընկերոջն է զանգել, հրաժեշտ տվել և մեկ էլ իր եղբորս տղային է զանգել, հրաժեշտ տվել»

Արման Բադալյանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/22/1153904/?fbclid=IwAR1VsKKqcL7Yv81KE4bXhZntl-f6s_gcC36TVtyP5IfynVyL5MoVqx8qLUg

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից 
Նարեկն իրենց տան մեծն է. հարազատ քույրը 17 տարեկան է, եղբայրը՝ 11: Գայանեն հիշեց՝ Նարեկը չէր սիրում կոստյում հագնել, բայց երբ Վերջին զանգի օրը հագել է, մորն ասել է՝ գնամ բանակ, գամ, այնպիսի գործ եմ ընտրելու, որ միշտ կոստյումով լինեմ: Քույրը պատմեց. «Նարեկը մեծ նպատակներ ուներ, ամեն ձևով աջակցում էր իր ընտանիքին: Նա հումորով էր, բոլորին ուրախացնում էր, ինչքան էլ անտրամադիր լինեիր, իր հետ տրամադրությունդ բացվում էր: Ընկերասեր էր, միշտ ընկերներին էր հասնում նախ, հետո տան գործն անում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/22/1153904/?fbclid=IwAR1VsKKqcL7Yv81KE4bXhZntl-f6s_gcC36TVtyP5IfynVyL5MoVqx8qLUg

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում: Նարեկը խոցել է երեք տանկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/22/1153904/?fbclid=IwAR1VsKKqcL7Yv81KE4bXhZntl-f6s_gcC36TVtyP5IfynVyL5MoVqx8qLUg

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Նարեկն իրենց տան մեծն էր. հարազատ քույրը 17 տարեկան է, եղբայրը՝ 11: Որդեկորույս հայրը հիշում է.

- Իմ հերոսը չէր սիրում կոստյում հագնել, բայց երբ Վերջին զանգի օրը հագել է, մորն ասել է՝ գնամ բանակ, գամ, այնպիսի գործ եմ ընտրելու, որ միշտ կոստյումով լինեմ: Իմ բալեն շատ լուսավոր նպատակներ ուներ, մեր տան վառվող ճրագն էր: Ինչքան էլ անտրամադիր լիներ, երբեք ցույց չէր տալիս: Ուրիշներին կյանք տվող տղա էր իմ հերոսը:

Անդրադառնալով պատերազմի օրերին եւ Նարեկի հերոսաբար ընկնելուն` հայրը, խորը հոգոց հանելով հիշեց.

-Վերջին անգամ նոյեմբերի 7-ին՝ իր ծառայության 10-րդ ամսում, զանգել խոսել էր իր հորեղբոր տղայի և ընկերոջ հետ: Ասել էր, որ սաղ լավա, որ հաղթելու ենք: Տղես վերջին անգամ ինձ հետ խոսելիս ասեց...«Չվախենաք, թուրքն ում շուննա, որ Արցախին տիրանա, քնեն տենց երազ չեն տեսնի, մենք մինչեւ վերջ կռվելու ենք պա՛պ ջան»:

Մինչև նոյեմբերի 16-ը ընտանիքը ոչ մի լուր չի ունեցել Նարեկից: Այդ օրն են իմացել Նարեկի մահվան մասին: Նարեկի հուղարկավորել են նոյեմբերի 18-ին՝ հերոսի ծնողների ամուսնության 20-րդ տարեդարձի օրը.

-Սիրտս էնքանով է հանգիստ, որ պատերազմի օրերին ես էլ եմ կռվել` տղուս հետ հավասար, բայց ես մնացի, տղես` Նարեկս չկա, ես ո՞նց ապրեմ այ բալա...Նարեկս չի թողել գնամ իր մոտ, ասեց. «Ա՛յ հեր, գաս մոտս, ես քեզ պահե՞մ, թե ինձ»,-ասեց տղես: Մտածում էր ես պիտի խանգարեմ իրեն, բայց ես հաստատ չէի խանգարի: Երնեկ ես գնայի իմ տղայի մոտ, ես չէի թողնի փախնեի, ինչպես, որ նրա մոտից շատերը:

Անդրադառնալով որդու հետ կատարվածի մանրամասներին որդեկորույս հայրը պատմեց.

-Նարեկը Շուշիում՝ Քարինտակում է եղել, 70 հոգով են եղել, բոլորը փախել են, մնացել են 15 հոգով: Որդուս հետ անընդհատ կապի մեջ էի: Սկզբում ասաց՝ պա′պ, 15 հոգի ենք, հետո ասաց՝ պա′պ, 8 հոգի ենք: Հարցրի՝ ընկերնե՞րդ են, ասաց՝ այո, ասացի՝ հանկարծ չթողնես, ասաց՝ պապ, էս ի՞նչ ես ասում: Դրանից հետո էլ ինձ հետ չի խոսել: Իր ընկերոջն է զանգել, հրաժեշտ տվել և մեկ էլ եղբորս տղային է զանգել, հրաժեշտ տվել: Ասելա. «Մերոնց ասա, ես գնում եմ, թող լավ նայեն իրենց»:

Եղբորն ասել էր, որ ոտքն է վնասվել: Եղբայրը ասել է մի կերպ դուրս արի օգնություն կանչի: Նարեկս ասել է, որ չի կարո՞ղ դուրս գալ, ասել է՝ ցավդ տանեմ ո՞նց դուրս գամ, դեմն իրենք են, հետևն իրենք: Ես գիտեմ, զգում եմ, որ իմ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի:

մանրամասները՝Iravunk.com-ում:

Պատրաստել է լրագրող ԻԼՈՆԱ  ԱԶԱՐՅԱՆԸ: 

 

 

Վ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հա... Թշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագոր... Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի... «Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադա... «Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին ք... Մոսկվայում ոչ ոք երջանիկ չէ, բայց ոչ ոք չի էլ... Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել... Հայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 ա... Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ... Փաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ո... «Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», ... «Մեզ մնում է կռվել». Պետդուման մեկնաբանել է Ո... Ոչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քա... Ինչպես տեսաք հենց այդպես էլ եղավ, «Մամիկոն Ա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ ... Այսօր ամենաբարձր գոռացող ընդդիմախոսները Նիկոլ... Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվե... Իգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքո... Ըստ կապիտուլյանտի` այսպիսի քայլերով գնում ենք... Թուրքիան նախատեսում է թռիչքներ իրականացնել դե... Տիգրան Աբրահամյան. Նոյեմբերին պայմանագրային զ... Ադրբեջանցիների ավտոշարասյունն առանց տեղեկացնե... ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել... Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յու... Չիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Ա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու...
«Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. Վլադիմիր Սոլովյով Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր թվիթերյան գրառման մեջ Ուկրաինայի հետ կապված բավականին մտահոգող փաստեր է ֆիքսել: Ըստ գրառման. «Ամենից շատ արևմտյան լրատվամիջոցներն են պատերազմ ուզում։ Հիստերիայի մակարդակը բարձրանում է: «Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի: Նա արդեն ստիպված է հրաժարվել հարցերին պատասխանելուց, քանի որ ամեն ինչ գալիս է Ուկրաինային։ Բրիտա «Իրավունք». Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը Հայաստանից հեռացել է «Իրավունք» թերթը գրում է. «Դերասանուհի, հաղորդավարուհի Շուշաննա Թովմասյանը, որն առավել հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, Հայաստանից հեռացել է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` դերասանուհին այժմ բնակվում է ԱՄՆ-ում:  Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ վերջինս Հայաստանը լքել է, քանի որ Հայաստանից բավականին հիասթափված է»:   Առավել մանրամասն՝ թերթ Կճոյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 15-ին հայտարարություն տարածեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական Գերեզմանի հողերի ապօրինի վաճառքով զբաղվողը՝ ՔՊ թեկնածո՞ւ «Փաստ» օրաթերթը գրում է. «Փարաքար խոշորացված համայնքի սկանդալային ընտրությունների հանգուցալուծումից հետո այստեղ նոր հետաքրքիր զարգացումներ են սպասվում. պարզվում է, որ ՔՊ–ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։ Իրավապահ մարմինների մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը ներգրավված է եղել գերեզ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Հիշեցնենք, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կա
website by Sargssyan