Թշնամու երեք տանկ խոցած եւ հերոսաբար ընկած 19-ամյա Նարեկ Բադալյանի հիշատակը հավերժացնող պանթեոն կկառուցվի Էջմիածնին Ծաղկալանջ համայնքում.Iravunk.com
Մերօրյա նահատակված հերոսների 19-ամյա Նարեկ Բադալյանի հիշատակը հավերժացնող պանթեոն կկառուցվի Էջմիածնին Ծաղկալանջ համայնքում: Այնտեղ, որտեղ հուղարկավորվել է թշնամու երեք տանկ խոցած եւ հերոսաբար ընկած Նարեկ Բադալյանը:
-Կյանքը եռում էր Նարեկի մեջ, հայրենասիրության, քաջության քայլող օրինակ մեր հերոսը, ամբողջ գյուղն է սգում Նարեկի կորստի վիշտը: Ինքս առիթ ունեցել եմ երկրար ճանապարհ գնալ Նարեկի հետ: Մինչ բանակ զորակոչվելը միասին գնացել ենք Արցախ մեր համագյուղացի երիտասարդներից մեկի պրիսյակին: Փայլուն երիտասարդ էր Նարեկը, ընկերությանը նվիրված տղա էր իսկական:
Դա է պատճառը, որ որոշել ենք, որ գյուղում անպայման Նարեկին նվիրված հուշակոթող կամ պանթեոն կառուցենք, որ անցնող-դառնողները իմանան, որ այս գյուղում է մեծացել Նարեկ Բադալյանը:
Գյուղապետը չբացառեց, որ հնարավոր է նաեւ Նարեկի անունով դասարան անվանակոչեն. «Նման ծրագրեր էլ ունենք, դրա մասին դեռ կխոսենք առաջիկայում»:
Հիշեցնենք, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում: Մինչ հերոսի մահով ընկնելը Նարեկը հասցրել է խոցել թշնամու երեք տանկ: