Անգամ նահանջի հրամանը ստանալուց հետո Նարեկը չի կատարել այդ հրամանը, ասել է՝ ոչ մի դեպքում, մենք պիտի մինչև վերջ պայքարենք. Դպրոցի տնօրենն անգամ չի կարողանում առանց արցունքների խոսել 19-ամյա հերոսի մասին.Iravunk.com
<<Ընկեր Եգորյան ես Ձեզ հուսախաբ չեմ անի, այնպիսի մարդ եմ դառնալու, որ իմ մասին բոլորը խոսեն, որ Դուք էլ պարծենաք, որ իմ նման տղան Ձեր աշակերտնա եղել: Նարեկը ամեն ինչից վեր սիրում էր ընկերությունն ու հայրենիքը. հաճախ է ասել՝ ընկեր Եգորյան, ես հայրենիքիս որդին եմ դառնալու առաջին հերթին՝ էդա իմ նպատակը>>,- այսպես է նկարագրում իր աշխակերտին՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ հերոսաբար ընկած Նարեկ Բադալյանին, դպրոցի տնօրենը՝ Հրայր Եգորյանը, ապա խորը հոգոց հանելով շարունակում.
- Ես հպարտ եմ, որ մեր դպրոցի հերոսը հենց Նարեկն է, իր անունը միշտ վառ կմնա բոլորիս սրտում: Բոլոր նահատակված զինվորներն էլ, վիրավորներն էլ հերոս են: Պարզապես պատերազմը այսպիսի ավարտ չպետք է ունենար…Ախր շատ երազանքներ ուներ Նարեկը, բայց քսան գարուն էլ չապրեց: Շատեր սիրում հումանիտար առարկաները՝ պատմություն, գրականություն առարկաների նկատմամբ հատուկ սեր ուներ:
Դպրոցի տնօրենի խոսքերով.
-Դպրոցում արդեն իսկ Նարեկի համար փառքի անկյուն են ստեղծել, իսկ առաջիկայում նաեւ դասասենյակ ենք ուզում անվանակոչել մեր հերոսի անունով. <<Առհասարակ ուզում եմ դպրոցը անվանակոչել Նարեկի անունով, նա մեր գյուղի առաջին հերոսն է: Տեսնենք օրենքի հետ կապված որոշակի խութեր կան, այդ գործերով ենք հիմա զբաղված:
Բայց այդքանով չի ավարտվում տնօրենի ծրագրերը կսպված իր դպրոցի սանի անունը հավերժացնելուն ուղղված.
-Առաջիկայում արդեն հստակ որոշված է բաց դաս ենք կազմակերպելու նվիրված Նարեկին, որպեսզի մատաղ սերունդը իմանա, թե ինչպիսի սխրանքներ է գործել իրենց դպրոցն ավարտած աշակերտը: Թե ինչպես են թեժ մարտերի ժամանակ Նարեկը պայքարել, եւ ի տարբերություն շատերի՝ չի նահանջել: Անգամ նահանջի հրամանը ստանալուց հետո Նարեկը չի կատարել այդ հրամանը, ասել է՝ ոչ մի դեպքում, մենք պիտի մինչև վերջ պայքարենք: Ու պայքարեց, ու ընկավ՝ թողնելով ծնողներին հավերժ սգավոր: