ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է քննարկել Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության հարցեր, ՀԱՊԿ արդյունավետության հետագա բարձրացում, ինչպես նաև կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի շուրջ», - ասել են մամուլի ծառայությունից:
Նստաշրջանի հիմնական որոշումները կգրանցվեն ամփոփիչ հայտարարագրում և մի շարք այլ փաստաթղթերում: