1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ականի պայթյունից վիրավորված մեր զինհաշմանդամը ՝ օգնության կարիքն ունի. մի քանի օրից նա կարող է դրսում հայտնվել՝ անչափահաս դուստրերի հետ միասին

NewsMedia.am-ի խմբագրությանն է դիմել 1982 թվականին ծնված Էդուարդ Ավագյանը, ով 2001 թվականին զինվորական պարտականությունները կատարելիս, ականապայթյունից դարձել է հաշմանդամ, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն, իսկ 2008 թվականից դեռեւս հերթագրված է եղել բնակարանի համար:
Ընտանիքը՝ կինը եւ երկու երեխաները, տեւական ժամանակ է, ապրում են վարձով՝ Աբովյանում քաղաքում: Քիչ առաջ, տեղեկացանք, որ այս պահին ընտանիքն իսկապես օրհասական իրավիճակում է հայտնվել, եւ իրականում Էդվարդը՝ բարի ու սրտացավ մարդկանց օգնությանն կարիքն ունի:

Էդվարդ Ավագյանի՝NewsMedia.am-ին հասցեագրված նամակը՝ ներկայացոնւմ ենք ստորեւ.


Սիրելի հայրենակիցներ. ՀՀ-ում եւ սփյուռքում ապրող սիրելի իմ բարեկամներ, ես ինձ ծայրաստիճան վատ եմ զգում, որ այս օրհասական պահին դիմում Ձեզ դիմելու, եւ անհանգստացնելու համար, բայց հավատացեք, այլընտրանք չունեմ: Ես իսկապես, այս պահին Ձեր օգնության կարիքն ունեմ, ընտանիքս, եւ երկու երեխաներս՝ինձ հետ միասին հայտնվել ենք ծայրահեղ անելանելի վիճակում:

Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ 2001 Թ ԼՂՀ N զորամասում (առաջնագծում), մարտական հենակետում հատուկ հրամանով, գիտակցաբար կատարել եմ ականազերծման հրաման, որից հետո ականի պայթունից վիրավորվել եւ դարձել եմ զին հաշվանդամ:
2008 թվականից՝ ինձ մոտ սրվել է կոնտուզյան , եւ այն հասցրել է անկողին: Մոտ 10 տարիէ , ինչ ապրում ենք այս տխուր ու մութ իրականության մեջ . քանի որ միակ աշխատուժը ընտանիքում ես էի, բնականաբար ընտանիքիս եւ երկու անչափահաս երեխաներիս ուղեկցել են բազում անասելի սոցիալական ու բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ:


Ու քանի որ տարիների ընթացքում դարձա անաշխատունակ, ինձ օգնության հասան իմ ընկերները, ովքեր ուղղակի սովորական, հասարակ ապրող մարդիկ են: Բայց քանի որ հիմա երկրում վիճակը վատթարացել է, ու ընկերներս էլ այլեւս լուրջ խնդիրների ու պրոբլեմների առաջ են կանգնած, ես այսօր մնացել եմ միայնակ՝իմ կուտակած պարտքերի, խնդիրների ու պրոբլեմների հետ միասին:
Մոտ 20 տարի է, ինչ ընտանիքս ապրում է վարձով, իսկ բնակարանի հերթի ցուցակում՝ չգիտեմ ինչու եւ ինչպես անընդհատ խնդիրները ձգձգվում են:
Այսօր, արդյունքում բալիկներիս՝զույգ աղջիկներիս հետ միասին կանգնած ենք դրսում հայտնվելու վտանգի առաջ. Արդեն երկու ամիս է. չեմ կարողանում
վճարել բնակարանիս վարձը , և բնակարանիս տերը չի կարողանում սպասել, քանի որ նրանք էլ տարեց մարդիկ են և իրենց միակ հույսը՝ այս վարձն է:
Բնակարանիս մեկ ամսվա վարձը ամսվա վճարը 60000 դրամ է, հիմա ես չեմ կարողանում գտնել նոր բնակարան, իսկ այս տունը լքելու դեպքում՝ ստիպված ենք լինելու հայտնվել դրսում:
Հետագա խնդիրների մասին, էլ չեմ էլ ուզում պատկերացնել, քանի որ սարսափելի իրողության մեջ ենք հայտնվել:
Սիրելի իմ հայեր, բարեգութ մարդիկ.խնդրում եմ Ձեզ. եթե հնարավոր է ձեռք մեկնեք՝ այս ձմռան շեմին երեխաներիս հետ չհայտնվեմ դրսում: Անկեղծ ասած ՝ միշտ ամաչել եմ իմ հաշմանդամության մասին և Հայրենիքիս տված պարտքի մասին խոսել, և միշտ ամաչել եմ խնդրել՝ ինձ օգնելու, քանի որ ցանկացել եմ լինել ՀՀ լիարժեք քաղաքացի և հայի ընտանիքի հայր, ով ինչ-որ կերպ կկարողան իր երեխաներին սատար կանգնել: Բայց, ցավոք սրտի իրավիճակն առավել քան բարդ է, որքան որ ինձ թվում էր:
Այսօր, ստիպված եմ գնում այս քայլին, ներեք ինձ. Անհամեստության, անհանգստության համար, պարզապես խնդրում եմ ինձ հասկացեք.անկարելի է աչքերս թաքցնում եմ դուստրերիցս, որ չտեսնեն արցունքներս,քանի որ ընդամենը մի քանի օր հետո հայտնվելու ենք դրսում:


Խնդրում եմ, եթե կարող եք խավարի մեջ՝մեկ մոմ վառեք : Ես նորից կդիմեմ Ձեր խմբագրությանը, եւ կխնդրեմ հրապարակել շնորհակալությունս բոլորից, ովքեր ինձ ձեռք կպարզեն: Անկախ ամեն ինչից՝ես շնորհակալ եմ բոլորիցդ, եւ սիրում եմ Ձեզ շատ իմ սիրելի հայ ժողովուրդ, իմ սիրելի սփյուռքահայոթյուն, որ միշտ ՝24 ժամ կանգնած եք հայ ժողովրդի ու մեր նման անկարող ու անելանելի վիճակում հայտնված հայ զինվորի, ու մեր ժողովրդի կողքին: Կից Ձեր խմբագրությանն եմ ներկայացնում իմ առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաեւ 2-րդ կարգի հաշվանդամության փաստաթղթերը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ


Նախապես շնորհակալ եմ. Էդվարդ Ավագյան

 

Հ. Գ


Նշենք, որ Էդվարդ Ավագյանի հետ մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարներով 

 

 

099680008,

095484847

 

Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հ... Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնմ... Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել ի... Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկ... ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռա... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan