1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենիքիս բալեն եմ, ո՞նց թողեմ զինվորներիս մենակ, մինչեւ վերջին փամփուշտը կռվելու եմ մերս. Հերոսի վերջին խոսքերը.Irvaunk.com

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 24-ամյա ավագ լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը, ով իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը` կիսատ թողնելեց  նպատակներն ու երազանքները։Ալեքսան Սաղաթելյանը ծնվել է Շիրակի մարզի Շիրակ գյուղում, երիտասարդ սպայի ընտանիքը տեղափոխվել է Գյումրի, մի քանի տարի ապրում է Գյումրիում:

Ալեքսան Սաղաթելյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակելու համար դիմել է մագիստրատուրա՝ որպես ռազմական իրավաբան:

Ալեքսանը ունի քույր, ով այսօր որդեկորույս ծնողների միակ սփոփանքն է: Հերոսի մայրը` տիկին Անահիտը, արտասունքն աչքերին է հիշում, թե ինչպես էր որդին ամեն տարի իր ծննդյան օրը ծաղիկներ ու տորթ բերում, անակնկալներ անում. «Բայց էս տարի այդ անկանկալը Ալեքիս զոհվելու բոթն էր, էլ իմ հպարտությունը, իմ ուժն ու հավատը չկա: Իմ լույսը մարեց, իր հետ տանելով իմ հոգին: Ես ապրում եմ, շնչում եմ, բայց հոգով...(-արտասվում է. Ի.Ա.)»:

Ալեքսան Սաղաթելյան հրամանատար էր Ջամբրաիլում` 26 զինվորներ ուներ, շատ մեծ պատասխանատվություն էր զգում նրանց նկատմամբ: Զինվորների հետ ամենքին անհատական էր վերաբերվում, մտածում էր ամեն զինվորի մասին:

Չարաբաստի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ալեքսանը ծնողների հետ սուրճ խմելիս է եղել(-արձակուրդում էր. Ի.Ա.), երբ Ջամբրաիլից ընկերը զանգել եւ տեղեկացրելէ, որ առավոտյան 7:15-ին հակառակորդը լայնամաշտաբ պատերազմ է սկսել:

Հերոսի մայրը այսօրվա նման հիշում է այդ օրը եւ որդու` պատերազմի մասին լսելու արձագանքը.

-Առավոտյան ժամը 10-ն էր, ընկերը զանգահարեց ասաց՝ Ալեք, դու գիտե՞ս, որ պատերազմ է: Իմ բալեն միանգամից զգաստացավ, հավաքեց իրեն ու ասաց՝ ո՞նց թե պատերազմ է: Խառնվեց իրար, հարցրեցի՝ Ալեք ջան, ի՞նչ է եղել, ասաց՝ մամ, հարձակվել են մեր գումարտակի վրա, զինվորս վիրավոր է: Ասեցի՝ տղա ջան, բայց դու հիմա արձակուրդի մեջ ես, ասեց՝ այ մամ, ի՞նչ արձակուրդ, գնում եմ:Շատ արագ կերպով գնաց Երևան, այնտեղից էլ պիտի արագ Ղարաբաղ հասնեին:

Չկարողացանք հետ պահել իմ հարտությանը. Ասեց. «Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենիքիս բալեն եմ, ո՞նց թողեմ զինվորներիս մենակ: Մինչեւ վերջին փամփուշտը կռվելու եմ մե՛րս»: Տեղ հասնելու երկրորդ օրը զանգեց ասեց՝ մամ ջան, հասել եմ, ես արդեն դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, դուք լա՞վ եք: Մինչև հոկտեմբերի 12-ը ամեն օր Ալես զանգում էր, միշտ կապի մեջ էինք: Ասում էր՝ մամ, տղեդ մի անգամ փրկվեց… ասացի՝ բալես, զգույշ եղիր, Աստված միշտ քեզ հետ կլինի, քեզ ոչինչ չի պատահի:

Ամեն անգամ զանգելիս Ալեքսանը ծնողներին եւ քրոջը խոստանում էր, որ էլի կզանգի, բայց վերջին անգամ զանգելիս նման բան չի ասել.

-Հոկտեմբերի 12-ին ժամը 4։30 էր զանգեց, ասաց, որ լավ է, ու էլ չզանգեց, բալիս վերջին զանգն էր, ու էլ իր ձայնը չեմ լսել: Սովորաբար, ասում էր էլի կզանգեմ, բայց էդ օրը իմ բալեն չասեց, չասեց, որ մամայի հետ վերջին անգամ ա  խոսում իմ բանակի տղան...(-արտասվում է. Ի.Ա.): Տղաս սիրահարված էր զինվորականի մասնագիտությանը, զինվորականի հագուստին: Ասում էր. «Մա՛մ ջան, գիտես ամեն տղայի սազո՞ւմ է զինվորական հագուստը»:

Հերոսի մայրը` արտասունքն աչքերին հիշում է.

-Տղաս ասում էր՝ մա՛մ, դու քեզ հպարտ պահիր, Ալեքսանի մաման տխուր չպիտի լինի: Ալեքսանս մեր հույսն էր, մեր ամեն ինչը:

Վերջում տիկին Անահիտը ասաց.

-Բոլոր նահատակված զինվորներն էլ, վիրավորներն էլ հերոս են: Պատերազմը այսպիսի ավարտ չպետք է ունենար բալես…

Հ.Գ.Նկատենք, որ ողջ զրույցի ընթացքում հերոսի մայրը արտասվում էր եւ, թերեւս դա էր պատճառը, որ ավել մանրամասներ այլեւս, թույլ չտվեցի ինքս ինձ հարցնել:

 

Iravunk.com 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Լենա Նազարյանը՝ քաղաքական գործիք, թե՞՝ գործիչ Ժամկետային զինծառայողների ծնողները բավարարված... Պատրաստվե՛ք, ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տ... Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զի... Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժութ... Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի ... Աժ-ում քննարկվել է գերիների վերադարձի հարցը Լենա Նազարյան,. մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տար... Դատապարտելի է վիրավորական ձեւակերպումներ օգտա... ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ... Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազա... «Իրավունք» թերթը սկսում է «ՄԵՐ ԲԱԿԻ ՀԵՐՈՍԸ» խ... ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքնե... Մոսկվայում Փաշինյանի տիկնոջը սպասարկում է ՌԴ-... Արթուր Դավթյանին չի հաջողվել Մոսկվայում երկու... Պարզեցվել է վիրավորում ստացած զինծառայողների ... Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանք... ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում... Գերիների հարցը չլուծվեց, որովհետեւ ռուսները չ... Ապրիլյանի զեկույցը ջրվե՞ց. պատերազմը խառնեց ... Ես Շուշիից դուրս եմ եկել Սեյրան Օհանյանի հետ ... Գագիկ Ջհանգիրյանը դուխ է տվել իմքայլականներին... Օրերս Գերմանիայից վերադարձած Սեյրան Սարոյանի ... Իսկ մի՞թե Արգիշտի Քյարամյանն ու Սերյան Օհանյա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ...
Արթուր Դավթյանին չի հաջողվել Մոսկվայում երկու հարց լուծել «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այնուհետեւ ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապե Գերիների հարցը չլուծվեց, որովհետեւ ռուսները չուզեցի՞ն «Փաստ» օրաթերթը գրում է. «Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Թեեւ ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, թե Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չի նախատեսվում փաստաթղթի ստորագրում, փաստաթուղթ, այնուամենայնիվ, ստորագրվեց։ Բացի այն, որ ստորագրված հայտարարությունում հայկական շահերից բխող ոչ մի դրույթ չկար, մի բան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ Ապրիլյանի զեկույցը ջրվե՞ց. պատերազմը խառնեց իշխանականների պլանները «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ազգային ժողովում ձեւավորված ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռեւս ամռանն ավարտել էր աշխատանքը, եւ սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց իշխանականների պլանները, եւ չի բացառվում, որ զեկույցն օրակարգ չբերվի։ Մեզ ասացին, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկվել կապիտուլյացիայի փաստաթղթի ստրագրումից մի քանի Գագիկ Ջհանգիրյանը դուխ է տվել իմքայլականներին. ինչ է խոստացել նրան Խաչատուր Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է կայանալու՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցը քննելու համար: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը հայտարարել է, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն ասել է՝ «հանգիստ եղիր», ինքը Գագիկ Ծառուկյանին կասի, եւ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Ջհանգիրյանի Օրերս Գերմանիայից վերադարձած Սեյրան Սարոյանի առողջական վիճակը կրկին վատացել է «Առողջական խնդիրներով մեկուկես ամիս Գերմանիայում բուժվող Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ վերադարձել է։Գեներալի մոտ տարեվերջին կտրուկ սրվել էին առողջական խնդիրները, երկար տարիների անոթային  հիվանդությունը սպառնում էր անգամ նրա կյանքին։ Վերադարձի առաջին օրը նա իրեն բավականին առույգ է զգացել, մտերիմներին հայտնել է, որ ամբողջությամբ առողջացել է, սակայն 2 օր անց ինքնազգացողությունը վատացել է, և նախօրեից գտնվում է Իզ
website by Sargssyan