«Քո՛ւր, բանակը մի ուրիշ ձեւա կոփում մեզ, զորացրվելուց հետո որոշել եմ` դառնալու եմ զինվորական». 20-ամյա զինվորի կիսատ մնացած ճակատագիրը. Լուսանկար Iravunk.com
«Քո՛ւր, բանակը մի ուրիշ ձեւա կոփում մեզ, զորացրվելուց հետո որոշել եմ` դառնալու եմ զինվորական». 20-ամյա զինվորի կիսատ մնացած ճակատագիրը. Լուսանկար
Շուրջ 22 օր արցախա–ադրբեջանական շփման գծում լռել են կրակի ձայները։ Սակայն, պատերազմի 44 օրերի ընթացքում կորած զինվորների ճակատագրերը շարունակում անորոշ մնալ: Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների մասին թվային վերջնական տվյալներ անգամ դեռ չկան, խոսում են մի քանի հարյուր զինվորների մասին, բայց կոնկրետ թվեր ըստ էության դեռ չեն հրապարակվում պաշտոնական մակարդակով:
Իսկ մեր քաջարի տղաների մայրերին, հայրերին, քույրերին ու եղբայրներին, կանանց և երեխաներին զինկոմիսարիատներում եւ ՊՆ-ում նույն ոչինչ չասող պատասխան են տալիս «անհետ կորել են»:
Անհայտ կորած զինվորների շարքում է նաեւ Շիրակի մարզի Բագրավան համայանքի բնակիչ, ծառայության մեկնելիս ժպիտը դեմիքին հայ զինվոր ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿԻ ՎԱՐՈՍՅԱՆԸ, ով հունվարին պետք է զորացրվեր:
Նարեկի ավագ քույրը` Դիանան, մի կերպ հուզմունքը զսպելով պատմեց, որ վերջին անգամ եղբոր հետ խոսել են սեպտեմբերի 26-ին` պատերազմի սկսվելուց ժամեր առաջ.
- Մեր մինուճար եղբայրն էր Նարեկը, ծառայում էր Մարտակերտի դիվիզիոնում, եղել է հրետանավոր: Վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 26-ին, խոսել ենք սովորականի նման` ո՞նց ես, ի՞նչ եք անում, առօրյա հարցերի շուրջ: Սեպտեմբերի 27-ից ժամը 12-ից հետո Նարեկի հեռախոսը անհասանելի դարձավ: Այդ օրը ժամը իննից սկսած զանգահարել ենք, զանգերը գնում էին, բայց վերցնող չկար, իսկ ժամը 12-ից հեռախոսն էլ անհասանելի դարձավ:
Տաս օր հետո Նարեկի հարազատներին տեղեկացրել են, որ իրենց զինվորը անհայտ կորածների ցուցակում է.
- Տաս օր ոչ մի լուր չունենալուց հետո` հոկտեմբերի 10-ին մեզ պաշտոնապես տեղեկացրեցին, որ եղբայրս անհայտ կորածների ցուցակում է: Ասացին, որ հնարավոր է նաեւ զոհված լինի, բայց ոչ մի ԴՆԹ չի հաստատվում մինչ օրս:
Քույրը հիշում է, որ Նարեկը Հայոց բանակ շատ մեծ ոգեւորությամբ էր մեկնում.
- Շատ բարձր տրամադրությամբ էր բանակ զորակոչվում, այնքան սիրով էր ծառայում, որ անգամ ասում էր, որ հնարավոր է մնա եւ շարունակի, որպես զինվորական ծառայել բանկում: Սիահարված էր զինվորակա կյանքին, ասում էր. «Քո՛ւր, բանակը մի ուրիշ ձեւա կոփում մեզ, զորացրվելուց հետո որոշել եմ` դառնալու եմ զինվորական»:
Նարեկի հարազատների միակ հույսը ռուս խաղաղապահներն են. «Հույս ունենք, որ գոնե խաղաղապահների օգնությամբ կգտնենք եղբորս, այս անորոշությունը կամաց-կամաց մաշում է մեզ»,-հուզմունքը մի կերպ զսպելով, այսպես եզրափակեց խոսքը Նարեկի քույրը` Դիանան: