1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ի՞նչ իմաստ ունի այսօր բաժանել գոյություն չունեցող իշխանության պաշտոնները. Հայկ Բաբուխանյան

Այսօր հրապարակվել է «Հայրենիքի փրկության» շարժման այն հայտարարությունը, որ 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձեւաչափը՝ ձեւավորելով «Հայրենիքի փրկության շարժում», նրանք հանդես են գալիս  վարչապետի միասնական թեկնածուով ի դեմս` Վազգեն Մանուկյանի:
 Այս կապակցությամբ  մենք դիմեցեինք  17 կուսակցություններից մեկի` «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին: 

- Պարոն Բաբուխանյան, ինչո՞վ է պայմանավորված «Հայրենիքի փրկության շարժում» ձեւավորելը, եւ ովքե՞ր են կազմում շարժման խորհուրդը:

- Նոր եմ տեղեկանում այդպիսի շարժում ձեւավորելու մասին, եւ, պատկերացում չունեմ թե ովքեր են այդ շարժման ղեկավարները ովքեր են:

-«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձեւաչափը՝ ձեւավորելով Հայրենիքի փրկության շարժում:

 -Գուցե դա այլ 17 կուսակցությունների խորհուրդն է, որի մեջ մենք չենք մասնակցում:

-Ինչո՞ւ հենց այս պահին   է հնչել 17 կուսակցությունների միասնական թեկնածուի անունը եւ  ինչից ելնելով է ընտրությունը կանգ առել Վազգեն Մանուկյանի վրա, քանի որ մինչ այդ մի շարք անուններ էին շրջանառվում:

-  ՍԻՄ կուսակցությունը  լինելով 17 կուսակցությունների ֆորմատի  մեջ, սակայն չի մասնակցել  ձեր նշած որոշման կայացմանը: Եթե իրոք կա այդպիսի որոշում, ապա այն կայացվել է առանց մեզ եւ մենք այդ որոշման համար որեւէ պատասխանատվություն չենք կրում: Ավելին,  կարծես թե կար պայմանավորվածություն անձերի անուններ չտալ: Թե ով եւ երբ է փոխել այդ պայմանավորվածությունը չեմ կարող ասել:

- Այդ դեպքում ինչպե՞ս է հայտարարությունը ներկայացվում 17 կուսակցությունների անունից:

- Նույնպես չեմ կարող ասել, քանի որ  այդ որոշումից տեղեկացված չեմ: Գուցե կա 17 կուսակցությունների մեկ այլ ֆորմատ, այլ կազմով: Բանն այն է, որ այս ընթացքում որոշ կուսակցություններ դուրս են եկել,  այլ կուսակցություններ միացել: Համենայնդեպս,  հստակ ցուցակ, թե որ կուսակցություններ են ներկա փուլում «17-ի» ֆորմատի մեջ կարծես թե չկա: 

- Իսկ ՍԻՄ-ը շարունակո՞ւմ է մնալ 17 կուսակցությունների ֆորմատի մեջ:

- Մենք պատասխանատու ենք  այն  համատեղ հայտարարությունների  եւ գործողությունների համար, որոնց տվել ենք մեր հավանությունը: Մասնավորապես մենք  պնդում ենք, որ Փաշինյանը  եւ իր թիմը պետք է հրաժարական տան եւ որ պետք է շատ արագ անցկացվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Մենք  շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ պետք է ստեղծվեր «Ազգային փրկության  կոմիտե», որը  այդպես էլ չստեղծվեց: Մեր կարծիքով այդ կոմիտեն պետք է բաղկացած լիներ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած 17 կուսակցությունների ներկայացուցիչներից եւ հանրային հեղինակություն, մասնագիտական եւ միջազգային ճանաչում ունեցող անհատներից, ունենար իր աշխատանքային կանոնակարգը, հաստատված ճանապարհային քարտեզը եւ այլն: Եթե ինչ-որ տեղ որոշել են լուծարել մինչ այժմ գործող 17  կուսակցությունների ֆորմատը,  ստեղծելով «Հայրենիքի փրկության շարժում», մեզ համար անհայտ կերպով նույնիսկ հասցրել են ձեւավորել այդ շարժման խորհուրդ, ապա հարցը պետք է ուղղել համապատասխան հասցեատիրոջը: ՍԻՄ-ը մինչ օրս եղել է «17»-ի ֆորմատի մեջ:

- Այսպիսով Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ եք Վազգեն Մանուկյանի թեկնածությանը:

- Մեծ հարգանք ունենալով պրն. Մանուկյանի հանդեպ, եւ ճանաչելով նրան 1988թ.-ից, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մենք ո՛չ կողմ ենք, ո՛չ էլ դեմ ենք: Մենք այդ հարցը պարզապես չենք քննարկել: Ընդ որում, մենք չենք քննարկել ոչ մի  անձնական հարց: Նման հարց քննարկելուց առաջ պետք է հասկանալ, թե  այս կամ այն  վարչապետի թեկնածուն  ի՞նչ կաբինետով է գալիս, ինչպիս՞ի ծրագրով, ինչպիսի՞ ճանապարհային քարտեզով, արդյո՞ք պատրաստ է նա պատասխանատվության ենթարկել Փաշինյանի հանցավոր ռեժիմի պարագլուխներին, արդյո՞ք  իր տեղում մնալու է Արմեն Սարգսյանը եւ նման բազմաթիվ հարցեր:

Եվ վերջապես,  դեռեւս լուծված չէ հիմնական հարցը` Նիկոլի հրաժարականը, եւ ինչ իմաստ ունի այսօր  բաժանել գոյություն չունեցող ապագա իշխանության պաշտոնները: Երբ որ մենք կհասնենք մեր հիմնական նպատակին` Նիկոլի հրաժարականին, այն ժամանակ էլ  պետք է քննարկել կոնկրետ թեկնածուների հարցը, որոնք  կկարողանան իրականացնել ամբողջական իշխանափոխության ճանապարհային քարտեզը: Շատ կարեւոր է նաեւ, որ ապագա կառավարությունը անկախ նրանից` անունը կդնենք անցումայնին, թե ոչ, կկարողանա լուծել երկրի առջեւ դրված կարեւորագույն  եւ հրատապ խնդիրները: Այդ առումով կարեւոր է, որ ապագա վարչապետը ունենա վստահության  պաշար Ռուսաստանի Դաշնությունում:  

- Այդ դեպքում որո՞նք են լինելու ՍԻՄ կուսակցության  հետագա քայլերը:

- Մեր կուսակցությունը դեռեւս  մինչեւ պատերազմի սկիզբը` սեպտեմբերի 18-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջվում էր Նիկոլի հրաժարականը: Ինչպես նաեւ բազմաթիվ հարցեր էին բարձրացվում եւ ուղենշվում դրանց լուծման ճանապարհները: ՍԻՄ-ը ունի իր քաղաքական օրակարգը եւ մենք  այդ օրակարգը իրականացնելու ճանապարհին  համագործակցում ենք ինչպես  «17-ի ֆորմատում» գտնվող, այդպես էլ`  այդ ֆորմատից դուրս գործող բազմաթիվ ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ:  

Ա.Հակոբյան

 

NewsMedia.am-ը կվերադառնա մեկշաբաթյա արձակուր... Ռուս խաղաղապահներն Արցախում անցկացրել են կրակ... Հայտնի է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյա... Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքո... ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ազատվել է զ... Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդելու լուրերը ... 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ա... Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյո... ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի ... Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և... Զինթոշակառուներին բնակելի տուն գնելու համար մ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՈՐ ԿԱ... Քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մո... Նռնաձորում ականի պայթյունից վիրավորված փրկարա... Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկա... Ռազմի դաշտում նկարահանելը ռմբակոծության տակ՝ ... Թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է իր ե... ՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորներ հան... Թուրք-ադրբեջանական զորավարժություններր՝ ուղղվ... Կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության ա... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... Նոր փոփոխություն. վարկը չմարելու դեպքում երաշ... Նոր որոշում. Փաշինյանը հաստատել է ընկերությու... Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ...
«Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական ենթամշակույթի դեմ անխոնջ պայքար մղած կամ, այսպես ասած, «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին պարգեւատրել են: Տեղեկացանք, որ 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում են տվել «օրենքով գողերի» հետ կապված աշխատանքի համար: Իսկ ո՞ւմ գործն է քննել 30-ամյա նորաթուխ գնդապետը: Նա քննել է &l Արթուր Դավթյանին չի հաջողվել Մոսկվայում երկու հարց լուծել «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այնուհետեւ ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապե Գերիների հարցը չլուծվեց, որովհետեւ ռուսները չուզեցի՞ն «Փաստ» օրաթերթը գրում է. «Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Թեեւ ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, թե Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չի նախատեսվում փաստաթղթի ստորագրում, փաստաթուղթ, այնուամենայնիվ, ստորագրվեց։ Բացի այն, որ ստորագրված հայտարարությունում հայկական շահերից բխող ոչ մի դրույթ չկար, մի բան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ Ապրիլյանի զեկույցը ջրվե՞ց. պատերազմը խառնեց իշխանականների պլանները «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ազգային ժողովում ձեւավորված ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռեւս ամռանն ավարտել էր աշխատանքը, եւ սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց իշխանականների պլանները, եւ չի բացառվում, որ զեկույցն օրակարգ չբերվի։ Մեզ ասացին, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկվել կապիտուլյացիայի փաստաթղթի ստրագրումից մի քանի Գագիկ Ջհանգիրյանը դուխ է տվել իմքայլականներին. ինչ է խոստացել նրան Խաչատուր Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է կայանալու՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցը քննելու համար: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը հայտարարել է, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն ասել է՝ «հանգիստ եղիր», ինքը Գագիկ Ծառուկյանին կասի, եւ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Ջհանգիրյանի
website by Sargssyan