Խորհրդարանական լսումներ՝ երկրում ստեղծված իրավիճակից ելքերը քննարկելու նպատակով
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։ Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 07-ին՝ առավոտյան 11։00, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում՝ հետևյալ ընթացակարգով և օրակարգով՝
- Հիմնական զեկույց՝ մինչև 15 րոպե.
- Հարցեր հիմնական զեկուցողին՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե.
- Պատասխաններ՝ յուրաքանչյուրը մինչև 2 րոպե.
- ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 5 րոպե.
- Լսումներին գրանցված անձանց ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 3 րոպե.
- Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև 15 րոպե»։