1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

 Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝ բայց հարուստ գեներալներ

Արցախյան այս նոր գոյամարտի, եւ մեր պատմության ամենախայտառակ ու
ողբերգական էջից հետո, երբ ունեցանք լրջագույն մարդկային եւ տարածքային կորուստներ, երբ ունենք անհետ կորած տղաներ ու գերիներ, երբ թշնամին արդեն ոտքն է ամրացնում Սյունիքում, եւ շարունակում է սուր ճոճել ՀՀ-ի գլխին, փորձեցինք պարզել եւ հասկանալ, թե ինչպե՞ս եւ ի՞նչ ճանապարհով է ստացվել, որ  ունեցանք  թույլ ու աղքատ բանակ՝ բայց փոխարենը բազում ու բազմապիսի հարուստ ու միլիոնատեր գեներալներ: Եվ այսքան շատ գեներալներ ունեցող պետությունը ինչո՞ւ պարտվեց:
 
Տարիներ շարունակ, ամենատարբեր բիզնես հետաքրքրությունների, այլոց
բիզնեսներն «իրենով անելու», բանակում առավել «չաղ ու բախտավոր»
կարգավիճակ ունեցողի համաբավ է ունեցել զորօրինակ գեներալ Հայկազ
Բաղմանյանը, ով ի դեպ 2018-ից զբաղեցնում է ՀԱՊԿ միացյալ շտաբի
պետի տեղակալի պաշտոնը:
 
Վերջինս մեզ հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ արեց նա ի պաշտոնե` ո՞ւր մնաց ՀԱՊԿ-ը, եւ որպես վաստակաշատ գեներալ այս
պատերազմում ի՞նչ արեց գեներալը, եւ թե ինչպե՞ս է ստացվում, որ իրեն են վերագրվում բազում ու բազմապիսի եկամտաբեր բիզնեսներ, Բաղմանյանը արձագանքեց, թե ինքը ոչ թե շատ բիզնեսներ ունի, այլ շատ լավ ու հարուստ ընկերներ: 
 
-Պարոն Բաղմանյան, դուք ի՞նչ արեցիք կոնկրետ այս պատերազմում: Ո՞րն էր Ձեր լուման, կարողացա՞ք օրինակ նույն ՀԱՊԿ-ում հավուր պատշաճի ներկայացնել իրավիճակը թե ինչ էր կատարվում Հայաստանում:
Հիշեցնեմ,  որ ադրբեջանական անօդաչուները Արցախյան պատերազմի
օրերին՝ «ժամանել» էին Հայաստան: Ավելին, Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ-ի տարածքում խոցել էր ՍՈւ-25-ը, որի արդյունքում օդաչուն զոհվել էր:
-Արդեն գրոհում եք… ամեն ինչ ասվել ա, խոսացվել ա: Բա ո՞նց չեմ ներկայացրել իրավիճակը: Խոսել ենք, ամեն ինչ ասել ենք, որոշումներ ենք կայացրել: Արվել ա ամեն ինչ: Անպայման:
 
-Իսկ ի՞նչ եք խոսել, ի՞նչ որոշումներ եք կայացրել: Կասե՞ք, հայ ազգն էլ իմանա:
-Դե էդ չեղավ արդեն. հո՞ ամեն ինչ հիմա չեմ պատմելու Ձեզ: Մենք շատ գործ ենք արել, ու շատ բան ենք արել մեր ազգի, ժողովորդի, մեր հայրենիքի համար: Ես տարիներ շարունակ ծառայել իմ ազգին, բանակին, իմ ժողովրդին: Էդ բոլորը գիտեն:
 
-Էդ շատ գործերից մեկը թվարկեք:
-Հիմա հո կյանքս չեմ դնելու պատմեմ:
 
-Չէ, դուք մի օրինակ բերեք. թե ինչ լավ գործ եք արել հայոց բանակի համար, հայ զինվորի համար:Կարող ե՞ք, որեւէ «սխրանք» մատնացույց անել:
-Դե հիմա դու ի՞նչ ես ուզում ինձանից չգիտեմ: Ինչ էլի եկաք՝ կպաք գեներալներին: Սաղ այ դուք, դուք արեցիք, որ սենց եղավ: Այ ձեր լրագրողներով էնքան կպաք մեր գներալներին, որ էլ …
 
-Որ էլ ի՞նչ. հա…փաստորեն լրագրողները հանձնեցին Արցախը, չգիտեի…
փաստորեն էլի մենք էինք մեղավոր, որ  Արցախում զլացել էին բլինդաժներ կառուցել, օդը պաշտպանել, զինվորի համար զրահաբաճկոն ու սաղավարտ գնել: Հա, երեւի էլի լրագրողներն էին հաստատ «մեղավոր» , որ ունեցանք աղքատ բանակ՝ բայց միլիոնատեր գեներալներ: Ովքեր կարողացան տարիներ շարունակ կապիտալներ կուտակել:
-Սաղ մեղավորը դուք եք, որ գեներալներին մասին գրում եք: Մենք շատ գործ ենք անում, էդ ուղղակի դուք չգիտեք: Գեներալները՝ հարուստ են հոգով:
 
-Հիմա դուք հոգով ե՞ք հարուստ, թե՞ Ձեր կարողություններով:
-Իհարկե հոգով: Բայց ես ինչ կարողություններ ունեմ, ո՞ր: Ես ուղղակի շատ լավ ընկերներ ունեմ: 
 
-Եւ Ձեր բոլոր ընկերները՝ մեկը մյուսից հարուստ են: Իսկ եթե բարձրաստիճան
զինվորական չլինեիք, եւ չզբաղեցնեիք նման բարձր պաշտոններ, կունենայի՞ք այդպիսի հարուստ ընկերներ…
-Հա հիմա ի՞նչ ես ասում: Ասա՝չանե՞մ էլ ընկերություն իրանց հետ: Եթե պետք չի՝ չանենք: Որ շատ եք ուզում ասեմ: Օրինակ, իմ լավ ընկերներից մեկը ՝ Արցախյան այս նոր պատերազմի ժամանակ, 1 մլն դոլար է նվիրաբերել: Էդ Ձեզ հլը մեկն ասեցի. հիմա դա լավ ա՞, թե՞ վատ ա: Հիմա ասա` ընկերություն անենք, թե՞ չանենք լավ մարդկանց հետ:
 
-Հիմա որ ասեմ ընկերություն մի արեք, իմ ասելով հրաժարվելու ե՞ք Ձեր ընկերներից:
-Դե ես էլ ասում եմ. լավ ա՞, թե՞ վատ ա որ լավ մարդկանցով ես շրջապատված լինում: Հերիք ա էլի. գնաք՝ գաք կպնեք մեզ, գնաք՝ գաք «քրքրեք»: Դե ես էլ ասում եմ. Ձեզ լիքը փող են տվել, ու ասել են Բաղմանյան Հայկազին խոսացրու:
 
-Պարոն Բաղմանյան, դուք հենց հիմա մեղադրանք հնչեցրեցիք. կարծում եմ
գիտակցում եք ձեր հայտարարության լրջությունը:
-Դե հիմա ես էլ եմ ասում. օդում կախված լուրերի համաձայն:
 
-Հա, հետ չեք մնում դասականից. համ էլ փոխում եք ձեր խոսքը:
-Դե լավ էլի, մի հատ լավ բան գրեք մի օր, մի լավ բան ասեք:
 
-Ասեմ. ինչքանով են ճի՞շտ այն խոսակցությունները, որ դուք խեցգետնի
արտահանմամբ  եք զբաղվում, որ Ձեր տղան գազալցական ունի, որ դուք փորձել եք «ձեզանով անել» «Մարտունի պանրագործարան» ԲԲԸ-ն:
-Հետո՞:
 
-Հետո էլի կա, մեկնաբանեք, շարունակեմ:
-Հա բայց դուք չտեսա՞ք, որ իրավական գործընթաց եղավ, ու օրենքը ի՞նչ պարզեց՝ ձեր ասած գործարանի հետ կապված:
 
-Դե օրենքն ու իրավունքն էլ է գուցե «ձեր կողմից», պարոն Բաղմանյան: Չենք
մոռանում. «Ուժեղի մոտ՝ միշտ էլ թույլն է մեղավոր»:
-Օրենքի դեմ՝ տենց բան չկա:
 
-Բայց էդ օրենքը՝ շատ հաճախ գուցե «դուք եք»…
-Դե հիմա ասում ես, ասում եմ` բա ինչի՞ չկարողացան ապացուցել:
 
 
Զրույցի ուշագրավ մանրամասները՝ հաջորդիվ:
 
 
 
 
 
ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆ  
 
 
 
 
Ոստիկանությունը երեքշաբթի օրը Փարիզում կենսաթ... ԶԱՏՈՒԼԻՆԸ «ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴՐՎԱԳ» Է ԱՆՎԱՆԵԼ Հ... ՀԶՈՐ ՓՈԹՈՐԻԿ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իշխող ուժը կարծում եմ պարտավոր է կամ հերքել կ... ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՎ ԵՐԿՈՒ ԱՆՁ ԿԱԼԱ... Ես վստահ եմ, որ այդ հնագույն խաչքարը պահապան ... Երբ, ինչու ու ինչպես ընկավ Ջաբրաիլը. Դժոխքի ճ... Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտա... Ինչու է ԱՄՆ-ն օգնում Ադրբեջանին․ Բաբուխանյանը... ԱՐՑԱԽԻ ՊՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ Մոտ 500 թուրք ռազմական խորհրդականներ ունի Ադր... Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 ... Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստու... ԱՄՆ-ն ռազմավարական երկխոսություն կսկսի Բելառո... Մարտունի քաղաքում սպանության դեպքի նախաքննութ... Թալիշում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից էթնիկ... Օլգա Սկաբեևան խստորեն քննադատել է հումորիստ Մ... ԻՍՐԱՅԵԼԸ ՆՇԵԼ Է, ԹԵ ԵՐԲ ԿՀԱՐՎԱԾԻ ԻՐԱՆԻՆ ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է միջուկային բախման հավանակ... «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյան... Զինվորը արյուն ա միզել, ասել ա. «տարեք հոսպիտ... Իսկ ինչու՞ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությու... ՔՊ-ականը ապրանքը վաճառել է թուրքին, ու 400 հա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցությունում անդամավճարների նոր կարգ է հաստատվել։ Բանն այն է, որ ստեղծման օրվանից ՔՊ-ում համահարթեցման սկզբունքն է գործել՝ բոլոր կուսակցականներն անդամավճար են մուծել 1000-ական դրամ՝ ամսվա կտրվածքով։ Իշխանության գալուց հետո որոշել են անդամավճարը հաշվարկել եկամտի 3 տոկոսի չափով։ Ասենք, պատգամավորները, որոնք ամսական ստանում են մոտ 450 հազա Օլգա Սկաբեևան խստորեն քննադատել է հումորիստ Մաքսիմ Գալկինին Իսրայելում համերգի ժամանակ կատակի համար ...   Հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեևան խստորեն քննադատել է հումորիստ Մաքսիմ Գալկինին Իսրայելում համերգի ժամանակ կատակի համար։ Տելեգրամի իր ալիքում լրագրողը կատակերգուին անվանել է «սովորական ոչնչություն» է անվանել։ Ելույթի ժամանակ Գալկինը, որին իր կնոջ՝ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հետ ՌԴ-ում համարում են «օտարերկրյա գործակալ», ասել է հետևյալը.  «Ինձ թվում է, որ ե «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը «Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի «հայտնությունը» ոչ անհայտ և վաղեմի նիկոլական Անդրանիկ Քոչարյանի դեմքին փայլ և բավարարվածության արտահայտություն էր բերել: Ու դա աննկատ չմնաց, չվրիպեց մամուլի ուշադրությունից: Հայտնի դարձավ նաև, որ Օնիկ Գասպարյանը գրեթե փաշինյանական ռեժիմով է հանդես եկել, այսինքն՝ 4-5 ժամ շար Դավիթ Տոնոյանն իր հարազատներին արգելել է տեսակցել իրեն Իրանը վերջնականապես համաձայնեցրել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների ձեռքբերման գործարքը, տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստի»-ին ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցչությունում։ «1988թ. իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանը դիմել է մի շարք երկրների՝ կործանիչներ գնելու հնարավորության խնդրանքով, եւ Ռուսաստանը հայտարարել է, որ բաց է դրանք վաճառելու հարցում»,- նշել են մշտական ներկայացուցչությունում։ Սու-35 Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ.նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով սպասվում են առերսումներ, գործը ակտիվ փուլում է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանը. -Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ եւս, ես դրանց սատկելը պետք է տեսնեմ, որ խիղճս հանգստան, շակալները խլեցին իմ սաղ կյանքը, ես ապրում եմ, շնչում եմ, հաց եմ ուտում, ջուր եմ խմում, բայց
website by Sargssyan