ՊՆ վարչական տարածք ավտոմեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հորը դեռևս մեղադրանք չի առաջադրվել. Պաշտպան
ՀՀ ՊՆ վարչական տարածք ավտոմեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հորը դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Ստեփանյանը:
Նշենք, որ անհետ կորած զինվորի հորը ձերբակալելուց 72 ժամ հետո, որը լրանում է այսօր՝ կեսօրից հետո, նրան կներկայացնեն դատարան՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար:
Տեղեկացնենք նաև, որ ձերբակալման իրավաչափությունը չի բողոքարկվել:
Կարեն Ստեփանյանն ասաց, որ իր մասնակցությամբ տղամարդը որպես կասկածյալ ցուցմունք է տվել դեպքի որոշ հանգամանքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների հետևանքով, անհետ կորած զինվորի հայրը, ով ևս պատերազմի մասնակից է, մեքենայով օրերս հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Տղամարդու եղբայրն Aysor.am-ին հայտնել էր, որ նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: