Ականի պայթյունից Հերոս Կարեն Խլոպուզյանը կորցրել է ձեռքերը.Արեւելյան Ղազախստանի հայ համայնքը կրկին արձագանքել է
Ճանաչենք մեր Հերոսներին.
ԿԱՐԵՆ ԽԼՈՊՈՒԶՅԱՆՆ է.քաջ, անկոտրում, ու վեհանձն Տեսակ…
2020 թվական սեպտեմբերի 27, ծանր ու դժվար լուսաբաց, թշնամին լայնածավալ ՊԱՏԵՐԱԶՄ սկսեց Արցախի ամբողջ երկանքով, ու մեր շատ հերոս տղաների նման էլ Կարենը լինելով ընդամենը 18 տարեկան միանգամից հասունացավ… Եւ իր զինակից ընկերների հետ միասին, հայ տղամարդուն վայել կեցվածքով զենքը ձեռքին շտապեց դեպի դիրքերը, հետ շպրտելու թշնամուն՝ հանուն հայրենիքի հանուն մեր վաղվա օրվա:
18-ամյա Կարեն Խլոպուզյանը, Լոռու մարզի Ալավերդի քաղաքից է. մի քանի ամսվա զինծառայող է եղել, երբ վերսկսվել է Արցախյան պատերազմը: Հակառակորդի անօդաչու թռչող սարքից արձակված ռումբի պայթյունից ՝ ՄԵՐ ՀԵՐՈՍԸ կորցրել է 2 ձեռքը:
Իր հետ պատահած դեպքի օրը , ծառայակից ընկերոջ հետ խրամատում են եղել: Թե ինչպես է վիրավորում ստացել, Կարենը կրկին մի քանի բառով է ներկայացնում. «Խրամատում էինք, կողքիս մի տղա էլ կար, էդպես, գցեցին տրաքեց… ասկոլկեքից էնա սենց էղա»:
Կարենին օգնության է հասել մոտակայքում գտնվող կամավորներից մեկը։ «Բռոնիկիցս քաշելով տարավ, հետո գնդապետի հետ մեքենա դրեցին ու տեղափոխեցին Ստեփանակերտ, վիրահատեցին, նոր բերեցին Երեւան»,- հիշում Է Կարենը։ Նա վիրավորվելուց հետո գիտակցությունը չի կորցրել, եւ տեսել ու զգացել է իր հետ ամբողջ կատարվածը։ Թե ով պարտվեց կամ ով հաղթեց այս պատերազմում, 18-ամյա Կարենը դժվարանում է ասել, բայց վստահեցնում է՝ զինվորն այս կռվում միակ հաղթողն է եղել։ Մեր զինվորը հաղթել է այս պատերազմում, ու ՊԱՏՎՈՎ Է ՀԱՂԹԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ:
«Եթե մենակ օդը կարողանային փակել, մենք կհաղթեինք միանշանակ»,-վստահեցնում է ՄԵՐ ՀԵՐՈՍԸ:
Ցավոք մեր Հերոսի երկու ձեռքերը այսօր չկան, բայց նրա հոգում անսհաման մեծ սիրտ, լույս ու արեւ կա: Անգամ թախծոտ աչքերի միջից՝ նա կարողանում է բոլորին ժպտալ, ու էլի մի բուռ արեւ փոխանցել:
Շնորհակալ ենք, որ կաս մեր կողքին ես, հպարտ ենք որ քեզ հետ ապրում ենք նույն հողում, ՍԻՐԵԼԻ ՀԵՐՈՍ:
NewsMedia.am Լրատվական գործակալությունը եւս մեկ անգամ ողջունելի է համարում Արեւելյան Ղազախստանի մեր հայրենակիցների մարդասիրական քայլը՝ՄԵՐ ՀԵՐՈՍ Կարեն Խլոպուզյանին եւս սատար կանգնելու, նրան նույնպես ձեռք մեկնելու, եւ դրամական աջակցություն(300 հազարական դրամ) ցուցաբերելու համար:
Նշենք, որ Ամանորին ընդհառաջ, Թումասյանների ընտանիքի նախաձեռնության, եւ Արեւելյան Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների միահամուռ ջանքերի շնորհիվ առիթ ընձեռնվեց սատար կանգնելու մեր ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻՆ, ովքեր միշտ են արժանի մեծարանքի ու գնահատանքի:
ՊԱՐՏԱԿԱՆ ԵՆՔ ՁԵԶ ՏՂԱՆԵՐ:
Մենք այլ ելք չունենք. Պիտի միասին ու միաբան տանենք ՄԵՐ ԽԱՉԸ:
ՆԱԽԱԳԻԾԸ եւ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՝
NewsMedia.am լրատվական գործակալության
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից