1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իսկ մի՞թե Արգիշտի Քյարամյանն ու Սերյան Օհանյան նման սերտ կապերի մեջ էին

«Ես Շուշիից դուրս եմ եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ, նրանց հետ նաեւ  Սեյրան Օհանյանը, եւ ես Սեյրան Օհանյանի հետ եմ դուրս եկել նույն մեքենայով, մեքենան ինկասացիայի մեքենա չի եղել, բեռնախցիկում էլ եղել են քարտեզներ, ռացիաներ, զինամթերք»: Այս մասին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` անդրադառնալով իր անվան հետ առնչվող հայտարարություններին։

Քյարամյանը նաեւ ասել է, որ այդ տեղեկությունը առաջինը հրապարակել անհայտ ծագման տելեգրամյան մի ալիք, որը հետո տարածել է «Հայրենիք» կուսակցության անդամներից մեկը։

«Ես ինքս որոշել էի պատերազմին որևէ կերպ չանդրադառնալ, որովհետև պատերազմը շատ հուզիչ ապրումներ է առաջացնում։ Որոշել էի նաև չանդրադառնալ Շուշիում «Հայրենիք» կուսակցության հետ տեղի ունեցածին, որովհետև հետպատերազմյան շրջանում շատ զգույշ է պետք խոսել։ Ես Շուշի գնացել էի աշխարհազորայինին միանալու, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ Թշնամու կողմից Շուշիի ուղղությամբ հարձակման օրը, երբ ես, Սեյրան Օհանյանը, ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը գտնվում էինք շտաբում, օրվա կեսից այնտեղ է գալիս Արթուր Վանեցյանը, ասում է՝ զորախմբով եկել են Արցախ, պետք է տեղակայվեն այլ վայր, կարծեմ Մարտակերտ, բայց ՊԲ-ն իրենց ուղարկել է Շուշի։

Այդ օրը գիշերը թշնամին հարձակվում է Շուշիի ուղղությամբ, հրամանատարությունը կապ է հաստատել Վանեցյանի հետ, առաջարկում է գալ որոշակի դիրքում տեղակայվել, Վանեցյանի զորախմբից պատասխանում են՝ նոր ենք եկել, դեռ պատրաստ չենք մարտական գործողության մասնակցելու։ Սեյրան Օհանյանը ինձ առաջարկում է գնալ և «Հայրենիք» զորախմբին առաջարկել գալ եւ տեղակայվել մարտական գործողություններին հարակից մի վայրում: Ես գնում եմ, հանդիպում եմ Վանեցյանին, ասում եմ, որ այսպիսի խնդիր ունենք մենք, Վանեցյանը համաձայնում է, ասում է` որեւէ խնդիր չկա եւ պատրաստ են գնալ եւ ցանկացած վայրում տեղակայվել: Միասին մեքենաներով շարժվում ենք այն վայրը, որտեղ որ զորախումբը պետք է տեղակայվի, այնտեղ մեզ դիմավորում է Արցախի ոստիկանապետը, փոքր ջոկատներով գնում ենք տեղակայման վայր, որտեղ որ «Հայրենիք» զորախումբը չի խարամատավորվում, սակայն պետք է խրամատավորվեր: Մենք մի գնդապետի եւ 10 կամավորների հետ որոշում ենք մի բարձունքում տեղակավել, գնում ենք, ճանապարհին մեկ այլ դիրք ենք նկատում, որն էլի հարմար է եւ ես հետ եմ գնում, որ էլի խումբ բերեմ եւ այդ դիրքում տեղակայեմ, այդ ընթացքում տեխնիկական պատճառներով զորախմբի ծառայակիցների մեկի ճկույթը վնասվում է եւ երբ դիրքերից մեկում վիրավորվում զորախմբի մեկ այլ անդամ, գնում ենք, որ իջացնենք, հետ գալուց արդեն Վանեցյանը տեղակայման վայրում չի լինում: Հետագայում պարզել ենք, որ շտաբում է, մոտ 2-3 ժամ փորձել ենք պարզել կատարվածը, հետո վերադարձել ենք շտաբ եւ Վանեցյանը շտաբում չի եղել, վերադարձել է Ստեփանակերտ: Տեղակայման վայրում զորախմբից մի տղա եմ տեսել, ով ասաց որ ոչ մեկ իրեն չի ասել այդտեղ տեղակայվել: Դրանից հետո գնդապետն ինձ ասում է, որ զորախմբից ոչ մեկ չկա տեղակայման վայրում, մենք այդ վայրում լրիվ այլ ստորաբաժանում ենք տեղակայում»,- պատմել է Քյարամյանը։

Քյարամյանի այս պատմությունից մի քանի հետաքրքիր հարցեր են բխում:

1. Նշանակում է, որ Քյարամյանը Սերյան Օհանյանի հետ այնպիսի սերտ կապերի մե՞ջ էր, որ անգամ պաշտոնանկությունից հետո նա, որպես կամավոր, գնացել է Արցախ՝ «գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի եկավարած» աշխարհազորայիններին միանալու համար: (Չմոռանանք, որ Քարամյանի պաշտոնավարման օրոք Օհանյանը դատվում էր մարտի 1-ի գործով):

2. Հարաբերություններն այն աստիճան վստահելի՞ էին, որ չնայած Քարամյանի պաշտոնանկության հետ կապված տարաբնույթ խոսակցություններին, այնուամենայնիվ նա, որպես շարքային աշխարհազորայիններ, այն կարգի վստահություն ուներ, որ կարող էր «Սեյրան Օհանյանի, ՊԲ կողմից նշանակված հրամանատարություն» հետ միասին «գտնվել շտաբում»: Ընդգծենք, Շուշիի պաշտպանության շտաբում:

3. Անգամ ամենասերտ հարաբերությունենրի դեպքում, «ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը» ի՞նչ իրավունքով էր շարքային աշխարհազորային Արգիշտի Քյարամյանին» թողնել շտաբ: Կրկնանք, այն դեպքունմ, երբ նրա պաշտոնանկության հետ կապված ամենատարբեր խոսակցությունները կային:

4. Վերջապես, նման սերտ հարաբերությունների եւ Քաքրամյանի հանդեպ ամենաբարձր վստահության մասին չի՞ խոսում նաեւ այն, որ նա հենց Օհանյանի հետ նույն մեքենայով է դուրս եկել Շուշիից, այն էլ՝ բեռնախցիկում քարտեզներ ունեցող մեքենայով:

5. Վերջապես, ո՞ր օրն են նրանք Շուշիից դուրս եկել, ո՞ւմ հրամանով կամ թույլտվությամբ, այդ պահին քաղաքն ո՞ւմ ձեռքին էր:

Մի խոսքով, հուսանք, որ Օհանյանը եւս կտա իր պարզաբանումները, հակառակ դեպքում նրա անունն այսպես չափազանց սերտ կերպով կապվում է մեկի հետ, ում շատերն են հրապարակավ անվանել դավաճան եւ շպիոն: 


 
Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնմ... Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել ի... Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկ... ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռա... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan