Դատապարտելի է վիրավորական ձեւակերպումներ օգտագործելը. ՄԻՊ-ը՝ Վազգեն Մանուկյանին
«Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել», - այսպես էր լրագրողների հետ զրույցում իրենց ճանապարհը փակած քաղաքացիների մասին արտահայտվել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ Գյումրիի ճանապարհին փակել էին շարժման ներկայացուցիչների մեքենաների ճանապարհը եւ հայտարարում էին, որ թույլ չեն տալու, որ Վազգեն Մանուկյանը մտնի Գյումրի՝ վանկարկելով. «Վազգեն, դավաճան»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձեւակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել եւս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում: