1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Զինթոշակառուներին բնակելի տուն գնելու համար մինչեւ 2022թ. դեկտեմբերի 1-ը կտրվի անհատույց ֆինանսական աջակցություն. ՊՆ

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուներին:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված եւ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սաhմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչեւ 2022թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով, ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետեւյալ առաջնահերթությամբ.

ա) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզեր,

բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,

գ) Երեւան քաղաք:

Սահմանվել է ՀՀ մարզերի հետեւյալ հերթականությունը.

1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու Մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երեւան քաղաք:

Ելնելով սահմանված առաջնահերթությունից` առաջարկվում է Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Լոռու, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված եւ դեռեւս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

- զորացրման հրամանի լուսապատճենը,

- շահառուի եւ նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճենները (բնօրինակների հետ),

- ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակի հետ միասին),

- անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի եւ նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,

- շահառուի եւ նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաեւ նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,

- տեղեկանք համատիրությունից համատեղ բնակվող անձանց վերաբերյալ,

- տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի եւ նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման եւ (կամ) օտարման վերաբերյալ,

- աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաեւ փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Խնդրում ենք կրել պաշտպանիչ դիմակներ:

Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել դրանք փոստով, հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ եւ ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41):

«Իսկանդերի» ստեղծողն արձագանքել է Փաշինյանի հ... Փաշինյանը թշնամու հետ խնդիր չունի, իսկ մեր՝ թ... Թուրքը երբ ուզում՝ դուրս է գալիս Գորիս-Որոտան... ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ ՌՈՒՍԼԱՆ ՊՈՒԽՈՎԸ՝ «ԻՍԿԱՆ... ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ ԽԱԽՏԵԼ... ՌՈՒՍԱԿԱՆ LENTA.RU-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է «ԻՍԿԱՆԴԵՐԻ»... Այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող... Ռազմավարական գործընկերության առավել սերտացում... Կաշառք պահանջած համայքնային ոստիկանը բերման է... COVID-19. Ունենք վարակման 273 նոր դեպք Զոհված զինծառայողների հարազատների հաղորդումնե... ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայ... ԱՆՄԱՀԱՑԱՎ, ՈՐ ԱՆՄԱՀԱՆԱՆՔ.ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԴԱՍՅԱՆ Քյարամ Սլոյանի եղբայրը պարգևատրվել է «Արիությ... Անկարան նախատեսել է զորավարժանք անցկացնել Էգե... Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է Մարտակեր... Հայ հողում ծառայող ռուս զինվորականներին մաղթո... Դ.Տոնոյանը Թուրքիային ահաբեկիչների համար զենք... Սատար կկանգնեմ այդ խելացի մարդկանց նախաձեռնու... Ռազմաբժիշկների առաքելությունը մարդասիրական է ... ԻՍԿ Ե՞ՐԲ, ԵՐԲ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ... Չինաստանն Իրան կուղարկի կորոնավիրուսի դեմ 250... Սաուդյան Արաբիան մտադիր է 20 միլիարդ դոլար նե... ՀԱՀ-ում ոստիկանությունը ձերբակալել է կասկածյա... Մասնավոր դպրոցները հարվածի տակ են. նրանք ստի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Բախում՝ կարմիր բերետավորների և գեներալ Մանվել... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... Վանգան Ադրբեջանի և Հայաստանի մասին. (տեսանյու... «Մեյմանդար»-ի Շուկան իդեալական է բոլորի համա... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... էդ ո՞վ չգիտեր, որ «օձն իր պորտով» չէր կարող մ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Տեղի է ունեցել Առաքել Մովսիսյանի դստեր՝Անգել... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է. «Հայաստանի Հանրապետություն» «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.  «Արցախի շուրջ թուրքական ռազմական ուժերի ներկայությունը՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ հարեւան երկու թուրքական պետությունների զինված ուժերի ինտենսիվ սերտացումն ու պարբերաբար իրականացվող համատեղ զորավարժությունները Հայաստանի առաջ առարկայական խնդիր են դնում ընդլայնել ռազմական փոխգործակցությունը ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Մասնավոր դպրոցները հարվածի տակ են. նրանք ստիպված են լինելու 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարն... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մասնավոր ուսումնական հաստատությունները հարվածի տակ են. կառավարությունը որոշել է օրինագիծ ընդունել մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվել է մինչեւ 2021-ի մայիսի ե Իշխանությունը մտքափոխվել է. երբ կլինեն արտահերթ ընտրությունները «Հրապարակ» թերթը գրում է. «Հավանաբար, այս շաբաթ կհրապարակվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը․ երեկ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ նոր օրենսգրքում այլեւս չի լինի ռեյտինգային ընտրակարգը, եւ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ապա առաջիկա ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Ըստ ամենայնի, ԱԺ-ում ԸՕ նախագիծը կքվեարկվի ապրիլի վերջերին «Իմ քայլը» ԶԼՄ-ների դեմ գաղտագողի նախագիծ է ներկայացրել «Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգե­լելու նպատակով:  Սակայն ուշագրավ է, որ ԶԼՄ-ների մասին նախագիծը Ազգային ժողովն իր պատմության մեջ առա­ջին անգամ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու է ներկայացնում: Երեկ լրատվամիջո Փաշինյանի խոսքից հետո Օնիկ Գասպարյանը դուռը խփել և դուրս է եկել. Միջադեպն դրանով չի ավարտվել․ Հրապար... Բանակի օրը՝ հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Այդ մասին հաղորդագրություն էին տարածել՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մեջբերելով, փոխանցում է Հրապարակ-ը։ «ՊՆ-ի մեր աղբյուրները պատմում են, որ հանդիպումը բոլորովին էլ հարթ չի ընթացել։ Ճիշտ հակառակը։ Հի
website by Sargssyan