1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Ա.Զաքարյան

Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն կկարողանա՞, կամ կցանկանա՞ արդյոք Վաշինգտոնը զգալի ուշադրություն դարձնել Կովկասին և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ առայժմ բաց հարց է:

Ինքը՝ Բայդենը, դեռևս 1970-ականներից հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքական կորիֆեյներից մեկը: Որպես փոխնախագահ, նախկինում նա առաջնային դեր է ունեցել, և անձամբ ծանոթ է արտաքին քաղաքական բոլոր հարցերին: Նրա անձնական ջանքերը հատկապես վրացական հարցերում՝ 2008թ-ից սկսած բավականին ցայտուն են եղել: Սակայն հետագայում, նրա կողմից համակարգվող «վերբեռնման» գործընթացը՝ որի նպատակն էր հարթել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կոշտ և սուր անկյունները, որևէ շոշափելի արդյունքներ չի գրանցել:

Ամբողջ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը շարունակում է արմատական փոփոխությունների ենթարկվել՝ բերելով ավելի շատ ու ավելի մեծ սպառնալիքներ: Ներկայումս միակ գերտերությունը, որն ամենօրյա ռեժիմով շահագրգռված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությամբ ու կանխատեսելիությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն է: Այս իրավիճակում, դժվար է ասել, թե հատկապես ինչպիսի՞ դերակատարում կունենա ԱՄՆ-ը, որտեղ Բայդենի վարչակազմի հավանական ներկայացուցիչները հայտնի են ՌԴ նկատմամաբ իրենց՝ մեղմ ասած կոշտ դիրքորոշումներով:

Էնտոնի Բլինկենը, Վենդի Շերմանը, Ուիլյամ Բերնսը, Վիկտորիա Նուլանդը, Անդրեա Սլոատը, Նենսի Մըքէլդաուին անշուշտ մեծ փորձառությամբ գործիչներ են, բայց արագ փոփոխվող աշխարհում ԱՄՆ-ը դերակատարությունը և նրա նկատմամաբ վստահությունը ևս փոխվել է: Այսպես կոչված ժողովրդավարության անվան տակ առաջ մղվող ծրագրերը, տարբեր երկրներում ներքաղաքական վարիացիաները, դրանց արդյունքում ձևավորված քաոսային «կառավարումը»-ը հանգեցրել են տարածաշրջանային բարդ ու պայթյունավտանգ հարաբերությունների:

Կարելի է ենթադրել, որ նոր նախագահի պարագայում ԱՄՆ-ը առնվազն կփորձի ակտիվացնել հարաբերություները Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Հատկապես, որ Թրամփի վարչակազմը շեղվել էր այդ ուղղություններից՝ կենտրոնանալով հիմնականում Չինաստանի, Իրանի, Իսրայելի և Հյուսիսային Կորեայի վրա: Դա առավել ցայտուն երևաց հայ-ադրբեջանական վերջին պատերազմում, որտեղ ԱՄՆ-ը արձագանքը զուտ ձևական և սիմվոլիկ բնույթ ուներ:

Վերջին երեք տարիներին, Հարավային Կովկասում ԱՄՆ միակ ներկայությունը եղել է 2018թ. Բոլթոնի այցելության տեսքով, ով Նիկոլի կառավարությանը խորհուրդ տվեց հրաժարվել պատմական կարծրատիպերից և լուծել ղարաբաղյան հակամարտությունը (բնականաբար՝ ստացվեց ի վնաս Հայաստանի):

Արցախյան պատերազմը սկսվեց ԱՄՆ նախագահական ընտրարշավի ամենաթեժ փուլերում, հետևաբար ԱՄՆ դերակատարությունը զրոյական էր, չհաշված նախագահ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի մի շարք սպոնտան հայտարարությունները: Իսկ պատերազմի ընթացքում Բայդենի արած մի շարք հայտարարությունները Ադրբեջանի և Թուրքիայի վրա գործնական ազդեցություն ունենալ չէր կարող:

Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը միակ գերտերությունն է, ով ապացուցեց իր անվերապահ ազդեցությունը և դոմինանտ դերը Հարավային Կովկասում: Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը այս իրողության հետ, առայժմ դժվար է ասել, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը կրկին վերակենդանացնելու փորձեր ԱՄՆ կողմից կարծում եմ կարվի:

Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով, իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը Հարավային Կովկաս վերադառնալու համար ունի իհարկե Թուրքիայի խաղաքարտը, որի միջոցով Ադրբեջանի վրա կարող է ավելացնել ադեցությունը: Իսկ, որքանո՞վ Էրդողանի Թուրքիան կցանկանա ուղիղ մասնակցություն ունենալ Ռուս-ամերիկյան հակադրություններին, ևս դժվար է ասել:

Հաջորդ հանգամանքը Իրանի հետ 2015-ից ընդհատված միջուկային հարցի շուրջ ԱՄՆ բանակցությունների վերսկսման քայլերը կարող է լինել, որի հեռանկարները նույնպես անկանխատեսելի զարգացումների կարող են բերել տարածաշրջանի համար: Հետևաբար, գոնե տեսանելի ապագայում ԱՄՆ-ի պասիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում ամենայն հավանականությամբ չի փոխվի, հատկապես, որ Հարավային Կովկասից ԱՄՆ հեռանալը սկսվել էր դեռևս Օբամայի նախագահության տարիներից:

Մի բան կարծում եմ հստակ է, որ ապագայում Հարավային Կովկասի և Կենտրանական Ասիայի երկրների համար որոշիչ է լինելու ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների զարգացման դինամիկան:

Դատելով հայտարարություներից՝ ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել Չինաստանի դերը որպես սպառնալիք իր տարածաշրջանային գերակայություններին, չնայած որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում Պեկինի հետ համագործակցությունը գլոբալ հարցերում: Միևնույն ժամանակ, Բայդենի կողմնակիցները Ռուսաստանը դիտարկում են որպես գլոբալ անվտանգության հարցերում հիմնական մրցակից ու հակառակորդ: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ Բայդենի նախագահության տարիներին ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները կարող են ավելի սրվել, չի բացառվում, որ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ:

Միակ երկիրը, որտեղ դեռևս պոտենցիալ հնարավորություն կա ԱՄՆ-ՌԴ համագործակցության համար՝ Վրաստանն է: Իսկ արցախյան վերջին պատերազմը և հետևանքներն առայժմ ցույց են տալիս Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի, և ԵՄ-ի հատաքրքրությունների բացակայությունը:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ Մ... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Մի 50 հոգի միտինգին կապահովենք. Շիրակի Մեղրաշ... Ինչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին... Մա՛մ ջան, դիրքը հետ բերեցինք սաղ լավա լինելու... Հատուկ տհասների համար ասեմ, որ Ալիևը սկսել է ... Քրեական գործ 3 «օրենքով գողի» նկատմամբ Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտեն... Ադրբեջանը չի կարող որևէ դեր ունենալ ԱՀ օտարեր... ,-այսպես են պատասխանում չորս ամսից ավել անոր... Թավիշն անգրագետ մարդիկ են՝ ովքեր «վայելում են... Մոսկվայում ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց արդեն 45-րդ օրն... ՄՏԱԾՈՒՄ Ա ԳՆԱ ՕՆԻԿԻ ՄՈՏ. ԿԱՍԻ ԳՆԱ՝ «ՆԱՊՐԱՎԼԵՆ... ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՂՈՒՑ Է ԿՈՐՑՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Հայաստանո... Հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց... ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվ... ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ... Դավիթ Բեկում տարվում են չպայթած զինամթերք հայ... Պնդում եմ` «Իսկանդեր» պատերազմի ժամանակ կրակե... Արմեն Սարգսյանը կhանդիպի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպ... Հանդիպել են Առաջին նախագահի առանձնատանը Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն ... ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ ԻՐԱՆԱՄԵ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Բախում՝ կարմիր բերետավորների և գեներալ Մանվել... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... Վանգան Ադրբեջանի և Հայաստանի մասին. (տեսանյու... «Մեյմանդար»-ի Շուկան իդեալական է բոլորի համա... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... էդ ո՞վ չգիտեր, որ «օձն իր պորտով» չէր կարող մ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Տեղի է ունեցել Առաքել Մովսիսյանի դստեր՝Անգել... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու...
Միմյանց հետ ընտրությունների կգնան ՀՅԴ-ն, «Հայրենիքն» ու քոչարյանական թեւը. Ցուցակը կազմելիս կփլվի՞ դ... «Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության դաշտում որոշակի խմբավորումներ-վերադասավորումներ են ընթանում։ Ամենայն հավանականությամբ, մի քանի բլոկ կձեւավորվի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Թեեւ ոչ ոք դեռ չգիտի, թե երբ կկայանան այդ ընտրությունները, բայց դրանք կարող են շատ անսպասելի հայտարարվել, եւ քաղաքական ուժերը կարող են պատրաստ չլինել դրան, ինչպես, մեծ հաշվով, եղավ 2018 թվականին։ 17 կուսակցություններից մ Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է. «Հայաստանի Հանրապետություն» «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.  «Արցախի շուրջ թուրքական ռազմական ուժերի ներկայությունը՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ հարեւան երկու թուրքական պետությունների զինված ուժերի ինտենսիվ սերտացումն ու պարբերաբար իրականացվող համատեղ զորավարժությունները Հայաստանի առաջ առարկայական խնդիր են դնում ընդլայնել ռազմական փոխգործակցությունը ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Մասնավոր դպրոցները հարվածի տակ են. նրանք ստիպված են լինելու 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարն... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մասնավոր ուսումնական հաստատությունները հարվածի տակ են. կառավարությունը որոշել է օրինագիծ ընդունել մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվել է մինչեւ 2021-ի մայիսի ե Իշխանությունը մտքափոխվել է. երբ կլինեն արտահերթ ընտրությունները «Հրապարակ» թերթը գրում է. «Հավանաբար, այս շաբաթ կհրապարակվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը․ երեկ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ նոր օրենսգրքում այլեւս չի լինի ռեյտինգային ընտրակարգը, եւ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ապա առաջիկա ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Ըստ ամենայնի, ԱԺ-ում ԸՕ նախագիծը կքվեարկվի ապրիլի վերջերին «Իմ քայլը» ԶԼՄ-ների դեմ գաղտագողի նախագիծ է ներկայացրել «Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգե­լելու նպատակով:  Սակայն ուշագրավ է, որ ԶԼՄ-ների մասին նախագիծը Ազգային ժողովն իր պատմության մեջ առա­ջին անգամ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու է ներկայացնում: Երեկ լրատվամիջո
website by Sargssyan