1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Սա միայն համայնք չէ. սա մի փակ կլան է, որին միացած է նաեւ Սյունիքի մարզպետարանը».ԱՐՏՅՈՄ ՍՅՈՒՆԵՑԻ

«Հայրենիքը սկսվում է մեկ մետր հողից. Հայրենիքը հենց հայն է՝ մենք ենք…»

…Հայաստանի Ազգային գրադարանում թերթում եմ 1915-ի մեր մամուլի էջերը: Կարդում եմ տասնյակ-հարյուրավոր նյութեր, որոնք մեկ դար առաջ ներկայացնում էին ցեղասպանության ամբողջ ընթացքը. ոճրագործություն, որ նախերգանքն էր դառնալու 20-րդ դարի հետագա բոլոր ցեղասպանությունների: ԵՎ ահա աչքովս է ընկնում մի հոդված, որտեղ հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ,Ամո Խարազյանը խոսում է թատրոնները զարգացնելու, խաղացանկերը նոր բեմադրություններով հարստացնելու մասին։ «Մեր ազգն ապշելու տեսակ է: Դատապարտված է հավերժ գոյության այն ազգը, ով համատարած ողբերգության ու սգի մեջ դեռ խորհում է մշակույթը զարգացնելու մասին»,-մտածում եմ: Ու չեմ սխալվում: Սա մեր որակն է՝ Հայի տեսակը: Եվ հիմա, երբ մեզ դարձյալ պարտադրված պատերազմում կորցրեցինք Արցախը, վտանգված են Հայաստանի սահմանները, այսօրվա իրականության մեջ էլ ունենք անհատականություններ, որ փայփայում են մշակույթը պահպանելու և զարգացնելու ծրագրեր:

Այս օրերին, երբ թշնամու կողմից բռնազավթված Արցախի ցավը մեր սրտում հետևում ենք Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակին, բացահայտում ենք որ այո, այսօր էլ կան անհատականություններ, ովքեր համատարած, համազգային անդիմադրելի ցավի մեջ մտածում են մշակույթը պահպանելու և զարգացնելու մասին: Եվ նրանց երբևէ հանդիպած չլինելով, թեկուզ հեռավար զրույցելով հասկանում ենք, Աստված է Հայի մեջ դրել արարելու մեծ շնորհ, որ դիմակայի, վերականգնվի ու պատրաստվի հետագա վերընձյուղմանը:
Սյունիքի Տաթև համայնքում է ապրում մեր նյութի հերոսը՝ Արտյոմ Սյունեցին: Նա այդպես է ներկայանում բոլորին. մի ինքնատիպ ու ստեղծագործող անհատականություն, ով Ազգի մշակութային ժառանգությունը կրում է իր հոգում և ուսումնասիրությունների ու որոնումների արդյունքում ստեղծում է նոր արժեքներ, մտածում նոր սերնդի համար զարգացման պայմաններ ապահովելու մասին…որ ապրեն ու արարեն Սյունիքում ու իրենց ներկայությամբ ամրացնեն հայրենիքի սահմանները:
Արտյոմ Սյունեցին նկարիչ է, տարազագետ, հեռուստատեսային դիմահարդար, դեկորատիվ արվեստների վարպետ (ոճաբան), ձեռագործ արվեստի կատարող,ֆլորիստ, նախագահում է «Հայ Մշակույթի պահապաններ» հասարակական կազմակերպությունը , եղել է մի շարք համերգների կազմակերպիչ և համերգավար:
Պարել է Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ սպորտային պարերի բաժնում, երգել է Երգի պետական թատրոնի ստուդիայում: Բայց որպես կատարող՝ հաճախակի հանդես չի գալիս՝ զբաղվածության պատճառով:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր հայրենիքի համար այս ծանրագույն օրերին զրուցել ենք Արտյոմ Սյունեցու հետ: Թեմաների շրջանակը շատ լայն է՝ համայնքային խնդիրներից մինչև կրթա-մշակութային ծրագրեր, մինչև ազգային երազանքներ ու պայքարի ուղիներ: 

Զրույցի առաջին հատվածը Տաթև համայնքի ՝ տարիներ շարունակ լուծում չստացած խնդիրների մասին է, որոնց հանգուցալուծումը հրատապ է: Բայց սոցիալ-տնտեսական հարցերը Արտյոմ Սյունեցին չի տարանջատում մշակութային, բարոյական խնդիրներից: Դրանք համակարգված մոտեցում են պահանջում, ինչի ուղղությամբ էլ իր ամբողջ կյանքում պայքարում է արժանապատիվ սյունեցին՝ լի բազում գաղափարներով ու դրանք կյանքի կոչելու վճռականությամբ:

 

-Հարգելի՛ Արտյոմ Սյունեցի, Տաթև համայնքի հատկապես ո՞ր գերխնդիրներին եք ցանկանում անդրադառնալ: Ի՞նչ չլուծված հարցեր են այսօր ծառացած Սյունիքի Տաթև համայնքի առաջ:

-Խնդիրները բազմաշերտ ու համաընդգրկուն են՝ համայնքապետարանի պաշտոնի չարաշահումից մինչև թալան: Առաջինը՝ նախ որ երկրապահ կամավորականները չունեն սեփականություն (տնամերձ կամ հողամասեր), որի համար կարելի լիներ պատերազմ գնալ՝ պատռելու թուրքի կոկորդը: Երկրորդ՝ համայնքում առ ու ծախ են կատարում իրենք իրենց մեջ. 30 տարվա ընթացքում գյուղապետերը համայնքի տարածքները յուրացրել են։ Երրորդ՝ ֆոնդի հողերի վարձակալությունըն անընդհատ նույն անձին է պատկանում։ Չորրորդ՝ աճուրդները կատարում են իրենք իրենց ձևով.այսպես ասած իրենց մեջ։ Հինգերերոդ՝ մշակութային , երիտասարդական ծրագրեր և զբաղմունքի կենտրոններ չկան, Մշակույթի տունը կիսավեր վիճակում է: Չեն վերանորոգում՝ համարելով որ այն վթարային է. չնայած այնտեղ բնակիչ է ապրում գյուղապետարանի թույլտվությամբ։ Վեցերորդ՝ ամենաթողություն է՝ «բեսպրեդել» վիճակ է… Օրենք չեն ճանաչում և ստիպում են՝ իրենց չիմացութնունը ողջունել։ Յոթերորդ՝ համայնքում հոգաբարձուների և խնամակալության խորհուրդը չգիտի իր աշխատանքը կամ չի էլ կատարում։ Ութերորդ՝ դիմում ես համայնքին գրավոր նամակով, առանց չափազանցության պատասխանը չի գալիս շուրջ 7 ամիս։

Ահա այսպես է սկսվում մեր զրույցը: Եվ հասկանալի է դառնում, որ գործ ունենք անլուծելի թվացող՝ իրար շաղկապված խնդիրների մի ամբողջ կծիկի հետ, որոնց հետ Տաթև համայնքի բնակիչը բախվում է ամեն առիթով:

-Աշխատանքի առաջարկ եմ ներկայացրել, ուղարկում են սարսափելի պատասխաններ,-շարունակում է զրուցակիցս։

Համայնքի բնակիչները ստորագրել են պայմանագիր, համաձայն որի 24 ժամվա խմելու ջուր պետք է ունենան, բայց փոխարենը ջուր ստանում են ընդամենը են երկու ժամ ։
Աշխատատեղերը համայնքում նաև բախշված է իրենց բարեկամների միջև։
Շինուհայրի հուշարձան-համալիրը՝ մեր սրբավայրերից մեկը, անտարբերության է մատնված. շուրջբոլորը աղբ է թափված ՝չհաշված, որ անթույլատրելի պայմանով ինչ -որ մեկի առևտրային կրպակը մտել է հուշարձանի այգու տարածք։ Սա ուղղակի անհանդուրժելի է:
Բազմազավակ ընտանիքներ կան, որոնք գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ և այդպես էլ նրանք որևէ աջակցություն չեն ստանում ։ Նպաստառուների ցանկը մի գաղտնի փաթեթ է: Այնպիսի մարդիկ են նպաստառուները, որ պարզապես շշմելու է. ապահովված մարդիկ, որոնք ոչ մի կերպ չպետք է լինեին այդ ցուցակում:
Գյուղում նույն անձը մի քանի պաշտոն է զբաղեցնում՝ հետն էլ պետական: Հողերը զավթել են. արտերկիր փոխադրվածները գյուղում չեն ապրում, իսկ ապրողին էլ արդեն հնարավորություն չկա։
Դպրոցում գրքերի առքի համար ՝ՀԴՄ-ն չի տրամադրվում բյուջեն, ինչը նույնպես անհասկանալի է։ Ավագանու անդամներն ու համայնքի ղեկավարները, բնակիչների հետ չեն խորհրդակցում բացարձակ.ամեն բան թալանված է համայնքում, կամ զավթած:

Արտյոմ Սյունեցին ուշադրություն է հրավիրում նաև այն իրողության վրա, որ երիտասարդների հարցով ոչ ոք չի ցանկանում մտահոգվել, և դա նրանց բացարձակ հետաքրքիր չէ: Եվ բազում չլուծված խնդիրներ , որ նոր մարտահրավերներ ստեղծեցին հատկապես պատերազմական իրավիճակում.Բնութագրությունը հասանալի չէ

 

-Դեմ եմ համայնքների խոշորացման ծրագրին, այն արդյունավետ չէ ։

Ցանկացած պատերազմի կոչի՝ միշտ նույն մարդիկ են հրավերքի մեջ: Համայնք և զինկոմ կապը չկա, որպիսզի հասկանան առաջնայինն ու երկրորդականը, պահի հրամայականները։
Համայնքապետարանը հաշվառվեց պատերազմում, բայց որտեղ էին իրենց մարտական դիրքերը՝ պարզ չէ: Մի մեծ խաբեբայություն կծիկ է…
Սեպտեմբերի 27-ից, մեր տանը հյուրընկալել եմ տնավեր եղած Արցախցիներից՝ 16 հոգու: Եվ շատերը գիտեն իմ գործունեության մասին: Ուզում եմ իմանալ՝ վերահսկիչ անձնակազմը ի՞նչ գործունեություն է ծավալում:
Որպես օգնություն՝ դեղորայք և տաք հագուստներ եմ հասցրել կամավորներին: Եվ պատկերացնում ե՞ք՝ ինչ զավեշտալի իրավիճակ են ստեղծում: Համայնքն ինձ ասում է՝ չեմ կարող վերցնել, չի թույլատրվում… Ուզում եմ իմանալ, թե ո՞ր օրենքով է, որ ինձնից սնունդ կարող են ստանալ, դեղորայք՝ ոչ (եթե իրենց մոտ հիգիենայի պարագսն դա քննապարկ, չոր սպիրտը մարտկոց, մոմն է):

-Հարգելի Արտյոմ Սյունեցի, բազմավեկտոր եւ մեծ գործունեություն եք ծավալել՝ սկսած սոցիալ-մշակութային ոլորտներից մինչև ռազմական ոլորտ։ Իսկ ի՞նչ բացատրություն են տվել այդ պնդմանը՝ թե կամավորներին օգնություն հասցնել չի թույլատրվում։ Արդյո՞ք սա երկիրը կանխամտածված պարտության տանելու ևս մի դրվագ չէ։ Ձեր գնահատականը հենց այդ երևույթին։

-Այո, նման դրվագ է: Եվ այս ներկա պաշտոնավարողները՝ նույն «նախկիններնի» պես են. ուղղակի սևահոգի նախկիններ: Այո, նրանք ևս նպաստել են այսօրվա իրավիճակին: Կորցրեցինք Արցախը, և հարվածի տակ է Սյունիքը:
Սյունեցին և մեր սահմաններն այսօր վտանգված են: Եվ այստեղ բոլորն են մեղավոր՝ անխտիր: Իրենք իմ տեսակետն ու դիրքորոշումները լավ գիտեն: Ես պաշտոնի չեմ հավակնում: Ունեմ սիրելի մասնագիտություն և զբաղմունք: Բայց ողջ ներուժս նոր եմ ներդնելու, որպեսզի արդարության փայլը տեսնեն։
Գյուղերում վերաբնակեցման կոչեր են արվում կառավարությունից՝ չիմանալով, որ այս համատարած անտերությունից մինչև օրս գաղթում է հայությունը։
Սա միայն համայնք չէ. սա մի փակ կլան է, որին միացած է նաեւ Սյունիքի մարզպետարանը. նրանք միայն աննպատակ նամակներ են ուղղում բնակիչներին՝շատ հարցեր չլուծված թողնելով։

-Հետևելով այսօրվա իրավիճակին, կարող ենք տեսնել այն վտանգավոր հեռանկարները, որ մեր հայրենիքը նաև դեմոգրաֆիական մարտհրավերների առաջ է կանգնած: Հեռու չէ այն պահը, երբ թշնամին մեր երկիրը կբռնազավթի նաև դեմոգրաֆիական առումով: Ո՞ւմ են բնակեցնելու՝ օրինակ Սյունիքում, եթե հայը պետք է արտագաղթի: Հիշենք նաև, որ ամիսներ առաջ դպրոցներից հայագիտությունը վերացնելու ծրագրեր կազմվեցին։ Այս առումով ի՞նչ կասեք հայ երեխաների կրթությանը սպառնացող մարտահրավերների հետ կապված:

-Անհասցե մնաց մեր դարավոր հայոց պատմությունը. ոչ մի երեխա իր սեփական երկրի և հայոց պատմությունը լավ չգիտի կամ էլ՝ առհասարակ չգիտի: Մարզային դպրոցները կաղում են, քանի որ այստեղ էլ բացեր կան. օրինակ երաժշտության ուսուցիչը «Հայոց պատմություն» է դասավանդում, ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ մեկ այլ առարկա… Հայն ու «Հայ ժողովուրդի պատմությունը» և «Հայ գրականությունը» պետք է լինեն առաջնային: Այս հարցերը չքննարկվեցին: Գրադարանում երեխաները գրքեր չեն կարդում. ինքս մեկ ամիս առաջ եմ եղել այնտեղ: Փոշոտված գրքերն էին ասվածի ապացույցը։Առաջնային խնդիրներից է իմանալ պատմություն և մշակույթ: Այստեղից ձևավորվում է հայ զավակն ու զինվորը ,հայ մարդը, իմանալ եկեղեցու պատմություն և, վերջապես, ազգային լինենք, որը մեզանում սկսել է պակասել: Իմ ցավոտ կողմերից մեկը դա է՝ կրթել երեխաներին վաղվա պայծառ ապագայի համար. չէ ՞որ նրանք են մեր հուսալի և լուսատու ջահը։

 

-Հատկապես, որ Նժդեհի պահպանած Սյունիքը մեր միջնադարյան շատ մտածողների ծննդավայրն ու հոգևոր կենտրոններից մեկն է եղել:

-Իհարկե, Սյունիքը ողնաշարն է: Բայց բոլորս էլ գիտենք մի պատմականորեն հաստատված ճշմարտություն. հայրենիքը սկսվում է մեկ մետր հողից : Հայրենիքը հենց հայն է՝ մենք ենք…

-Սյունիքը հզոր մշակութային ժառանգություն ունեցող վայրերից է: Եվ հենց թեկուզ համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց Տաթևի վանքով կարելի է Սյունիքը հռչակավոր դարձնել միջազգային զբոսաշրջային քարտեզում։

-Այո: Բայց արի ու տես, որ ես ինքս զբոսաշրջային բազում ծրագրեր ունեմ , մինչդեռ դրան ընթացք տվողներ չկան: Իրենց բաժինը չկա՝ հետաքրքիր չէ: Ամբողջ զբոսաշրջությունը վերածվել է առևտրի՝ խորոված քյաբաբի,կամ այդ չարչիական ժենգյալով հաց ու գաթա վաճառելով։ Բայց մշակույթը մեծ ու լուրջ հասկացություն է, ոչ թե միայն ավանդական խոհանոցի ատրիբուտ:
Եվ այսօր էլ ցանկացած գործ անելու համար խնդիր կա՝ բոլոր ներքին խոչընդոտներով:

-Հարգելի՛ Արտյոմ Սյունեցի, կհամաձայնե՞ք, որ անգամ գաթա վաճառելը կարող են արվեստի մակարդակով կազմակերպել… որ մշակույթը երևա, մատուցումն էլ առանձնանա։

-Այո, իհարկե: Բայց ո՞վ է լսում : Մեր ամբողջ ազգագրությունը և պատմությունը պետք է վեր հանել նախևառաջ։ Այս ամբողջ պայքարս դրան եմ ուզում տանել, որ մեր ամբողջ քաղաքակրթությունը երևա մեր գործելավոճում:

-Իսկ ի՞նչ ուղիներ եք ինքներդ տեսնում։

-Առաջին կարևոր քայլը՝ անհապաղ, օր առաջ ազատվել այս կազմից, դնել ազգայնության հիմքերը, զարգացնել մշակույթը, որը 30 տարի մեռած է համայնքում:Բնակչությանը պետք է մոտեցնել մշակույթին և գիտությանը , որտեղ էլ կփայլի արդեն ազգագրությունը:

-Դուք ասացիք անչափ կարևոր բան, որ պիտի կիրառելի լինի մեր երկրի ամեն մի մարզի ու համայնքի համար։ Ազգային մշակույթի ակունքներին վերադառնալը մեր զարգացման և որպես ազգ պահպանման հիմքերից մեկն է…

-Այո: Միանշանակ, այդ ծրագիրը հույժ կարևոր է: Մենք պետք է նոր թափ առնենք: Մեզ խեղդելն անհնար է։ Բոլորս միասին։ Պետք է կարողանանք հավատալ մեր ազգի ուժին:
Այո, հավատալով պետք է հաղթանակենք …Մենք պետք է կառուցենք մեր տան կտուրը, մեր գոյություն ունեցող խնդիրների լուծումը մեր հայրենասեր, ազգայնական լինելու մեջ է , մեր ավանդույթնների, կենցաղի պահպանումն է։ Հավատում և վստահ եմ, որ այդ ժամանակ ամեն բան կլինի իր ճիշտ տեղում։

…Արտյոմ Սյունեցու վերջին կարծես արձագանքն են Լեռնահայաստանի Սպարապետ, մեծ զորավար ու փիլիսոփա Գարեգին Նժդեհի այս բանաձևի, որը պետք է դարձնենք խորհուրդ մեր կյանքին.
«…Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով»:

 

Զրուցեց` Հասմիկ Պողոսյանը

Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի և Նարեկ... Գրանցվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման ... ՀՀ-ի ռազմական գնումները պարբերաբար ներկայացվո... Հարգելի նիկոլական «արևմտամետներ», չեմ տեսնում... Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն ... Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժան... Գեղարքունիքի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքո... Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխա... Լիբանանի հարավից փախստականների հոսք կա դեպի Ս... Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյա... Հիշենք, թե ինչպես են ՀՀ-ում հերթով «չեզոքացվե... Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը ... Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարա... Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է... Հայաստանի զինվելը և Սահմանադրությունը սպառնալ... Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտան... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Իսրայելը հայտարարել է Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ-... Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի... Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համ... Պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ա... Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխ... Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել ԲԴԽ՝ բա... Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությ... Օկուպացված Դադիվանքը Ադրբեջանն օգտագործում է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan