1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

Հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նիստը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողությունների ընթացքում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակը:
Իր ներածական խոսքում ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն մարտական գործողությունների ընթացքում զոհված ոստիկանների ընտանիքների ու վիրավորված ոստիկանների խնդիրները, որոնց պետք է տրվեն լուծումներ: Նա նաև շնորհակալություն հայտնեց ծանր ու լարված ժամանակահատվածում ոստիկանության, մասնավորապես՝ Ոստիկանության զորքերի ու ՊՊԾ գնդի ծառայողներին՝ բարեխիղճ աշխատանքի ու բարձր պատասխանատվության համար:


2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Նշվեց, որ, չնայած համավարակով ու ռազմական դրությամբ պայմանավորված ողջ համակարգի գերծանրաբեռնված օրակարգին, ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը։

Մասնավորապես, հաշվետու շրջանում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 1,4 տոկոսով։

Գրանցված դեպքերի հիմնական բաժինը կազմում են ոչ մեծ (55,3 տոկոս) և միջին ծանրության (28,2 տոկոս) դեպքերը, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ։

Ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, բնակարանային գողությունների, ավազակության, կողոպուտի, տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը։


Ցավոք, որոշ աճ է արձանագրվել սպանության, խարդախության և խուլիգանության դեպքերով։

Անցած տարի հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 6 դեպք, նախորդ տարի՝ 8-ը։

2020 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1.114 դեպք, որոնցից 157-ը՝ կաշառակերության, 160-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքեր են։

Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքների արդյունքում պատահարների թիվը նվազել է 783-ով, վիրավորներինը՝ 955-ով, միևնույն ժամանակ՝ զոհերի թիվը աճել է 7-ով։

Տարվա ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1.922 ծառայողական քննություն, արդյունքում՝ կարգապահական տույժի է ենթարկվել 844 ծառայող։

Հաշվետու զեկույցին հաջորդեց բարձրացված հարցերի առարկայական քննարկում, որի ընթացքում իրենց համակարգման ոլորտների վերաբերյալ ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալները։ Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, մատնանշեց առկա թերություններն ու բացթողումները և տվեց հասցեական հանձնարարականներ ու ցուցումներ։

Կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվեցին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի և Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժինները:

Լավագույնի կոչման ու պարգևների արժանացան նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

 

ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. ԲԱԶԿԴ ԱՌԱՋ.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ «ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱԼԵԼԻ Է Ռ... «Ես չգիտեմ Շուշին ինչ ձեւ են հանձնել , որ... ԱՊԱՐԱՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԵՆ,... Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայաց... VIDEO.Լավրովի ներկայությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախ... ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.«ՆՈՐԻՑ ԿԳԱՔ ՏՂԵՐՔ».ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ... Նախկին պատգամավորի են սպանել. դանակով հարվածե... Հանուն նոր Հայաստանի գնալու են "ԴԱ ԿԱՆՑԱ" Ագրեսիա, ցավ, որն ավարտվում են արյունոտ միջադ... Լավրով. Բաքուն և Երևանն Անդրկովկասի տրանսպորտ... Խաղաղապահների ռազմական ոստիկանությունը պարեկո... Դատախազությունն օրենսդրական փոփոխություններ է... Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է ա... «Օրենքով գող» Շահումյանցի Ժիրոն կալանավորվեց Ճշմարտությունն էլ պետք է քարքարոտ ճանապարհով,... Պուտինը հայտնել է` ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պ... ՌԴ-ում հերքում են Գերմանիայի հետ «Սպուտնիկ V»... Վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք այսօ... Լուկաշենկոն կոչ է արել դադարել երկրում անօգու... «Հայկ Բաբուխանյանը լինելով լեգենդար քաղաքական... Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափո... «Մենք դեմ ենք պատմության կեղծմանը» Կլոր սեղան...  ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նավերը համատեղ զորավար...  Պետական համակարգի աշխատակիցներին սպառնացել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին...
Հաղորդում էր ներկայացվել դատախազություն, վերջինս ուղղորդել էր Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ն էլ...   «Նոր միջնորդություններ չկան, սպասում ենք նիստին, նիստի օրը դեռ հայտնի չէ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբաններից Արթուր Հովհաննիսյանը։ Խոսելով առաջիկա նիստի մասին՝ փաստաբանն ասել է․ «Առաջիկա նիստին քննարկվելու է մեր հայցի հիմքի առարկայի փոփոխության միջնորդությունը՝ այն մասին, որ ճանաչել ոչ միայն պարոն Գասպարյանի գործից հանե Պաշտոնյաների աչքը վախեցել է. նրանք խուսափում են մասնակցել գերիների հարցերով աշխատանքային քննարկումնե... «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանի՝ ԱԺ կատարած անհաջող այցից հետո պետական պաշտոնյաների աչքը վախեցել է․ նրանք մերժում են գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի՝ ԱԺ անկախ պատգամավորների հրավերը, քանի որ անցած շաբաթ Ավագյանը, անկախներին հյուրընկալվելուց հետո, պաշտոնազրկվել էր։ Մասնավորապես, փոխարտգործնախարարներից մեկն է հրաժարվել, իսկ ՊՆ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ «Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ էր այցելել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետի եւ ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, ապա մեդալներ հանձնել մի շարք սյունեցի երկրապահների՝ հայրենիքին մատուցած ծառայության համար վերջին պատերազմին մասնակցելու կապակցությամբ։   «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքան Բայդեն. Ուրանի հարստացման հարցով Իրանի գործողություններն օգուտ չեն բերում բանակցություններին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուրանի հարստացման հարցով Իրանի գործողություններն օգուտ չեն բերում Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին: նրա խոսքով՝ մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման մասին Իրանի հայտարարությունները հակասում են համաձայնագրին: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ դեռ վաղ է խոսել արդյունքների մասին:«Մենք դեռ բանակցություններ ենք վարում& Defense News. Աշխարհը վերադառնում է պրոքսի պատերազմների դարաշրջան` Լիբիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ ... Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտներում դրոններն արագորեն առաջ անցան դրանք չեզոքացնելու համար նախատեսված ցամաքային համակարգերից` ճանապարհ հարթելով խոցելի զորքերի վրա հեշտ գրոհների համար, գրում է Defense News-ը: «Սկզբում մի տեսանյութ հայտնվեց Լիբիայից, որում թուրքական ԱԹՍ-ն ոչնչացնում է ռուսական «Պանցիր» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղում իսրայելական Harop-ի օգն
website by Sargssyan