1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայը բարի է, ստեղծագործ է, աշխատասեր է, տաղանդավոր է, խելացի է: Ճիշտ է բոլոր ազգերի մեջ էլ լավն ու վատը, բացասականը կա. բայց որ մեր ազգը շատ ստեղծագործող ու խելացի է, դա փաստ է

Հայրենիքի սիրով և միշտ հայրենիքի հետ
«Որպես հայուհի, ընտանիքի մայր ունեմ երազանք՝ հայրենիքս տեսնել խաղաղ…». Մարիաննա Սարգսյան
«Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին»:
Մարտիրոս Սարյան


Հայրենիք, ազգ, ընտանիք. ահա սրանք են այն արժեքները, որով ապրում է հայը դարեր շարունակ: Երբ ճակատագիրը հայ մարդուն տանում է օտար ափեր, նա կարողանում է իր հոգում թաքնված բարության լույսը հանել ու բաշխել շրջապատին, ցույց տալ մեր ստեղծագործական լավագույն որակները: Ու մենք՝ Հայրենիքում ապրողներս, ասես չենք էլ զարմանում՝ լսելով այս կամ այն բնագավառում հաջողության հասած մեր հայրենակիցների անունները: Ուրախանում ենք անկասկած: Սակայն այդ ամենի հետևում դժվարություններով լի մի կյանք է, որոնց հաղթահարման համար ամեն մեկն իր բանաձևն ունի:
…Արդեն 20 տարի ԱՄՆ-ում է բնակվում մի բազմաշնորհ հայուհի՝ երգչուհի, ասմունքողուհի, բանաստեղծուհի Մարիաննա Սարգսյանը: Նա այս տարիների ընթացքում լինելով հեռու Հայաստանից՝ ավելի է սիրել հայրենիքը: Ապրում է Հայաստանով: Կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ, որով հայ մշակույթն է ներկայացնում օտարներին:Իսկ իր մենահամերգների հասույթն ուղղում է Հայաստան՝ դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին:
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի ու Հայաստանի դեմ, Մարիաննա Սարգսյանն ու իր ընտանիքը ևս մեծ աջակցություն է ցուցաբերել: Բոլոր հայերի նման նրանց սիրտը բաբախել է հայրենիքում: Հիմա էլ շարունակում են տարբեր ծրագրեր իրականացնել:
Մարիաննա Սարգսյանն ապրում է հայ մեծերի պատգամներով, պահպանում սերտ կապերը հայրենի հողի հետ և իր օրինակով ցույց է տալիս հռչակավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի խոսքերի ճշմարտությունը:

-Հարգելի՛ Մարիաննա, ինչպե՞ս սկսվեց Ձեր ուղին,-հարցնում եմ:

-Ծնվել և մեծացել եմ Երևանում: Սովորել եմ Երևանի Յավրովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում: Հետո ընդունվել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը:
Դեռ փոքրուց շատ եմ սիրել երգել և ասմունքել: Երբ երրորդ դասարան էի, մեր դպրոցում ամունքի մրցույթ էր, որին մասնակցեցի և արժանացա առաջին մրցանակին: Եվ երգն էլ ինձ համար շատ հարազատ է եղել: Ունեցել եմ հորաքույր, ով շատ լավ երգում էր, ասմունքում, նկարում էր, գրում էր: Ինձ թվում է՝ հենց իրենից էլ փոխանցվել է ինձ այդ գենը:
-Ինչպե՞ս եք հասցնում համատեղել գործունեությունը այդքան տարբեր բնագավառներում՝ երգ-երաժշտություն, բանաստեղծություններ գրելը, գեղեցիկ միջոցառումներ կազմակերպելը, որոնք ավելի են սերտացնում Ձեր կապը Հայաստանի հետ:

-Երբևիցե չեմ դադարել մտածել հայրենիքիս մասին: Երբ կա սեր, նվիրվածություն, ամեն ինչ կարելի է հաղթահարել և իրագործել: Ես հենց այս սկզբունքով էլ առաջնորդվում եմ: Կազմակերպում եմ միջոցառումներ , որտեղ միայն մայրիկներն են ներկա գտնվում և հաճույք են ստանում: Դրանց նպատակն է, որ մայրիկները վայելեն օրը՝ առանց մտածելու հոգսերի մասին: Կազմակերպում եմ սիրահարների տոն, որտեղ մարդիկ գալիս են զույգերով: Արդեն 8-րդ տարին է, որ իրականացնում եմ այս ծրագրերը: Կազմակերպում եմ երեխաների գեղեցկության մրցույթ- փառատոն, որտեղ մեր փոքրիկներն իրենց լիարժեք են զգում: Կազմակերպում եմ նաև միջոցառում, որտեղ բոլորն կերպարնափոխվում են, իրենց նախընտրած հերոսների շորերն են հագնում, և մայրիկներն ու երեխաներն այդ օրը վայելում են հեքիաթային աշխարհում:
Մարիաննա Սարգսյանի աշխատանքներն այսքանով չի ավարտվում. նա նաև հայապահպան գործունեություն է ծավալում՝ ամերիկյան դրպոցում դասավանդելով Հայոց լեզու: Կազմակերպում է հայկական մշակույթին վերաբերող միջոցառումներ, կրթում է իր աշակերտներին, որպեսզի հայ ոգով մեծանան: Եվ ահա Գրանադա-Հիլզ թաղամասում, որտեղ տարեկան միջոցառում է կազմակերպվում և բոլոր ազգերը յուրաքանչյուրը ներկայացնում են իրենց մշակույթը, Մարիաննա Սարգսյանը կարողացել է այն դարձնել հայ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ: Եվ նրա կազմակերպած միջոցառումների շնորհիվ շատերն են հաղոդակցվել հայ մշակույթին:
-Ես այցելեցի իրենց գրասենյակ, որպեսզի հայկական մշակույթը ևս ներկայացվի: Դա նրանց կողմից սիրով ընդունվեց: Արդեն վեց տարի ներկայացնում եմ հայ մշակույթը,-ասում է Մարիաննան: Եվ նա այս ընթացքում հասցրել է արժանանալ բազմաթիվ մրցանակներիու պատվոգրերի: Ինչ որ նա ծրագրում է, իրականացնում է սիրով ու նվիրումով:

-Հարգելի՛Մարիաննա, ես ծանոթ եմ Ձեր բանաստեղծություններին: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս, որ կարողանում եք պահպանել Ձեր հոգում հայրենասիրական ոգին: Դա զգացվում է թե՛ Ձեր գործերում և կատարած աշխատանքներում:

-Բանաստեղծություններ սկսել եմ գրել 2015 թվականից: Բոլոր բանաստեղծություններս կոչ են կյանքի, լավատեսության, աշխատասիրության: Եվ գիրքս էլ անվանել եմ «Կյանքի երանգներ»: Կյանքն ունի տարբեր երանգներ և յուրաքանչյուր գույն՝ իր գեղեցկությունը, հմայքը: Պետք է անենք ամեն ինչ, որ մեր կյանքում վառվռուն երանգները շատ լինեն: Եվ իմ բոլոր բանաստեղծություններս նկարագրում են կյանքը՝ ինչ որ իմ ներաշխարում կար, հանձնել եմ թղթին: Առաջին բանաստեղծությունս հետաքրքիր պատմություն ունի. մի օր արթնացա, զգացի, որ միտքս չի ավարվում: Գնացի երեխաներիս սենյակ: Եվ երբ միտքս ու զգացմունքներս հանձնեցի թղթին, զգացի, որ բանաստեղծություն է ստացվել: Պատահել է, որ նույնիսկ մեքենա վարելիս բանաստեղծություն եմ գրել: Եթե այդ պահին թուղթ ու գրիչ չի եղել մոտս, ձայնագրել եմ ինձ ու հետո հանձնել թղթին: Այդպես սկսեցի գրել: Քանի որ շատ եմ սիրում ասմունքել, որոշեցի այդպես մատուցել իմ բանաստեղծությունները: Կային մարդիկ, ովքեր չեն կարողանում կարդալ հայերեն, բայց ուզում էին լսել: Եվ ես ասմունքել եմ իմ բոլոր բանաստեղծությունները, տեղադրել եմ իմ YouTube-ի էջում, որ բոլորը հնարավորություն ունենան լսելու և վայելելու: 2016-ին տպագրեցի իմ գիրքը՝ այն անվանելով «Կյանքի երանգներ»:
Նշենք, որ Մարիաննա Սարգսյանի բանաստեղծությունները ձոն են նաև հայրենիքին ու մեր ժամանակների հերոս հայ զինվորին: Դրանք արդեն սիրվել են ոչ միայն ընթերցողի, այլև երեխաների կողմից, ովքեր ոգևորությամբ արտասանում են:

-Դուք արդեն մի քանի տարի է, որ տարբեր առիթներով Հայաստանում կազմակերպում եք միջոցառումներ, որով, ինչպես Դուք եք ասում, ժպիտենր եք պարգևում հայ ընտանիքներին:
-Այո, շատ միջոցառումներ եմ կազմակերպել: Դրանցից մեկն էլ եղել է իմ առաջին մենահամերգը, որից ստացված հասույթը տարել եմ Երևան և մանկատան երեխաներին ուրախություն ու ժպիտ եմ պարգևել: Իսկ վերջին պատերազմի ժամանակ իմ ընտանիքը բավական մեծ գումարով օգտակար է եղել հայրենիքին: Բացի այդ չորս ակցիաներ եմ կազմակերպել, որտեղից գումարներն ամբողջությամբ նվիրաբերել եմ հայրենիքին: Եվ անցած տարվա դեկտեմբերին 100 ընտանիքի տվեցինք սննդի զամբյուղներ: Եվ հունվարի 31-ին 100 ընտանիք ևս կստանա սննդի տոպրակներ:Եվ սա լինելու է շարունակական:

Մեր ազգը պատմության ընթացքում նշանավոր բարերարներ շատ է ունեցել, որոնց մասին այսօր էլ խոսում են տարբեր երկրներում, պատմության էջերում: Մարիաննա Սարգսյանի համար նրանց մասին իր աշակերտներին պատմելը, նրանց օրինակով հայ սերունդ դաստիարակելը ևս իր կարևոր անելիքներից մեկն է համարում: Ցանկանում է նոր սերնդի շարքերում ևս տեսնել այն ապագա լուսավոր անհատներին, ովքեր ֆինանսական հաջողության հասնելու ճանապարհին չեն մոռանա լինել նվիրյալ հայ և պարզապես կրթված մարդ, ինչպիսիք եղել են Մանթաշյանը, Արամյանցը… Նրանց օրինակով է դաստիարակում առաջին հերթին իր երեխաներին:
Այո, մենք շատ լավ բարերարներ ենք ունեցել պատմության մեջ: Ինձ համար հայ ազգից լավը աշխարհում չկա: Եվ ես դա փաստել եմ մի քանի անգամ: Երբ ինձ հարցազրույցների ժամանակ հարցրել են, թե ո՞վ է հայը Ձեզ համար, ես անվարան պատասխանել եմ.Հայ ազգն ինձ համար ամենալավն է:
Այո: Հայը բարի է, ստեղծագործ է, աշխատասեր է, տաղանդավոր է, խելացի է: Ճիշտ է բոլոր ազգերի մեջ էլ լավն ու վատը, բացասականը կա: Բայց որ մեր ազգը շատ ստեղծագործող ու խելացի է, դա փաստ է: Նույնիսկ ամերիկյան դպրոցում դասավանդելու ժամանակ, երբ ուզում էի միջոցառում կազմակերպել և երեխաներին ցույց տալ, թե ովքեր են հայերը: Եվ կազմակերպցի: Շատ գեղեցիկ հանդիսություն ստացվեց: Հետո երեխաներն ասում էին. «Գիտե՞ք, որ աշխարհի առաջին գունավոր հեռուստացույցը հայն է ստեղծել»… և այդպես բազմաթիվ իրողություններ, որոնք կապված են հայերի հետ: Զարմանում էին անգամ մեծերը: Իմ նպատակն էր ներկայացնել հայերին այնպես , ինչպեսին որ մենք կանք, ոչ թե ՝ տուժված, ողբերգություններ ապրած ազգ: Մենք պետք է ներկայանանք մեր նվաճումներով, համաշխարհային քաղաքակրթության և պատմության մեջ ունեցած ներդրումներով: Այո, մենք ցեղասպանություն տեսած ու վերապրած ազգ ենք: Բայց մենք կանք, լինելու ենք ու դեռ շատանալու ենք:
Ես իմ երեխաներին ու աշակերտներիս միշտ ասել եմ, որ դուք պիտի հպարտ լինեք, որ հայ եք, պիտի լինեք աշխատասեր, նպատակասլաց, պետք է լինենք օգնող…Եվ միայն հայկական ազգանուն կրելը չի նշանակում լինել հային արժանի զավակ: Ինձ համար հայի արժանի զավակը նա է, ով կարողանում է գրել, կարդալ ու խոսել հայերեն, պահպանել հայ ավանդույթները, նաև կարողանալ օգտակար լինել իր ժողովրդին: Եվ իմ աշխատանքներում երեխաներս էլ իրենց լուման ունեն: Ինձ օգնում է ամուսինս: Հրաշալի ընտանիք ունեմ: Նույնիսկ երեխաներս իրենց հավաքած գումարով մասնակցում են յուրաքանչյուր ակցիաներին: Ինձ համար դա շատ կարևոր է՝ մնալ հայ, մեծանալ հայ ոգով և հպարտ լինել, որ հայ ենք:
Մարիաննա Սարգսյանն հայրենասիրության և լավ մարդ լինելու այս դասերը ստացել է իր ընտանիքում. նա ունի հրաշալի ծնողներ, քույր և քրոջ ընտանիք, ովքեր պահում-պահպանում են հայ ավանդույթները, արժեքները:Եվ ուզում են, որ ամեն հաջորդ սերունդ գերազանցի իր նախորդներին, որովհետև սա է առաջընթացի հիմքերից մեկը:

-Բարերարությունը քաղաքակիրթ ազգերի գոյության հիմքերից է: Նրանց շնորհիվ են զարգանում տնտեսությունը, կրթությունը, մշակույթը…Հիշենք պատմությունից, թե բարերարների շնորհիվ ինչպես կրթվեցին մեր ապագա Հայոց մեծերը: Այս առումով ի՞նչ խնդիր ունի այսօր Հայաստանը: Ինչպիսի՞ն կուենայիք տեսնել վաղվա Հայաստանը : Ո՞րն է Ձեր երազանքը՝ որպես հայուհի:

-Մեր միակ խնդիրը Հայաստանում այն է, որ մենք միասնական չենք: Չի կարելի անկիրթ ձևով վիրավորել մեկս մյուսին: Կուզենայի միասնական լինեինք, իրար թև ու թիկունք լինեինք, որ կարողանանք հաղթահարել ամեն դժվարություն: Երբ միասնական ենք լինում, կարող ենք ամեն ծանր փորձություն հաղթահարել: Որպես հայուհի, ընտանիքի մայր՝ ունեմ երազանք՝ հայրենիքս տեսնել խաղաղ… որ յուրաքանչյուր անձ, ով կյանք է առնում, լիարժեք ապրի ու վայելի իր կյանքի օրերը, ապրի խաղաղ երկնքի տակ՝ իր ընտանիքների, բարեկամների ու հարազատների հետ, միասնական:

-Ձեր միջոցառումներից մեկի ժամանակ տեսանք, թե ինչպես էին տոնածառի խաղալիքներ պատրաստվել հայկական մանրանկարչության մոտիվներով:Հիանալի էր ստացվել: Հնարավոր համարու՞մ եք հայ մշակույթը նաև նման միջոցառումներով օտարներին ճանաչելի դարձնելը: Եվ ի՞նչ նոր մտահղացումներ ունեք այս տեսակետից:

-Այո: Ես հենց այդ գաղափարն էլ փորձում եմ կյանքի կոչել: Գրանադա-Հիլզ թաղամասում, երբ կազմակերպվում է այդ միջոցառումը, որտեղ յուրաքանչյուրը հանդես է գալիս իր մշակույթով, ես ներկայացնում եմ մերը՝ ստեղծելով մեր ազգային միջավայրը. ամբողջը զարդարված է լինում մեր դրոշի գույներով, շապիկները ես եմ ստեղծել, նաև տարազներ…Ամեն տարի յուրովի եմ ներկայացնում հայ մշակույթը: Եղել է մի տարի, երբ ներկայացրել եմ հայկական ավանդական ուտեստները: Եվ իմ տոնածառն էլ եղել է հայկական գույներով, հայկական տիկնիկներով ու տառերով: Այս տարի ևս երկու տոնածառ ունեի՝ մեծ և փոքր, ամբողջը զարդարել էի նռերով, տառերով, դրոշներով, որը մարդիկ շատ-շատ էին հավանել և գրում էին, որ «Ձեր տնածառը աշխարհի ամենագեղեցիկ տոնածառն է և երբևէ այսպիսի գեղեցիկ տոնածառ չեն տեսել»:
…Առջևում բազում նոր ծրագրեր են: Մարիաննա Սարգսյանի համար դրանցից ամենանվիրականը այս տարի Երևանում մենահամերգ ունենալն է, որին սպասում է սրտի թրթիռով: Տոմսեր չեն վաճառվելու: Դա լինելու է շնորհաշատ , հայրենասեր հայուհու նվերը իր ազգին: Իսկ հանդիսատեսը վայելելու է գեղեցիկ , հայաշունչ մշակութային երեկո:
Մարիննա Սարգսյանը շարունակում է ապրել հայրենիքի սիրով: Նրան չեն շլցնում իր ձեռքբերումները, այլ առաջնորդվում է մեծ զորավար և փիլիսոփա Գարեգին Նժդեհի պատգամով.
«Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները»:

Բնութագրությունը հասանալի չէ

 

Հասմիկ Պողոսյան

 

16-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջանի քրեական... Նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրե... ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ձերբակալված քննիչները մեղադրվում են իրեղեն ապ... Ձերբակալվել են Արաբկիրի բաժնի քննիչներ. ՔԿ ԱՄՆ-ում հայկական եկեղեցիների ղեկավարները Բայդ... Հաստատվել է պաշտոնական այցով ՀՀ եկած անձանց ո... Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակի... Գայանե Մարտիրոսյանի գործով առաջին դատական նիս... Շուշիի ոդիսականը այսօրվա «փրկիչ» գեներալների ... Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային... Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալությ... Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Երե... ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումնե... Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղ... Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողություններ... Կա խաղ, ու մեծ խաղ, եւ թելեր...որով իրար եք շ... Հայ զինծառայողների առեւանգումը կատարվել է Շիկ... ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի երկու բնակելի շ... ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարած... ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնա... «Իրավունք». Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել դպ... Կույր աչքով զորակոչել են բանակ, իսկ ՊՆ գնդապե... Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանու... Հոլիվուդյան ժպիտ 1 օրում. Ինչպես վերականգնել ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ հերթական «ռազբորկան» է եղել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով ու կրակոցով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան․ Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, ով, ըստ մեր աղբյուրի, անհարգալից է արտահայտվել ի Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարա ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումների քննությունը «Հրապարակ» թերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է Սահմանադրական դատարանի նախկին անդամների դիմումների քննությունը, արդեն սպասվում է ՄԻԵԴ վճռի հրապարակումը։ Հիշեցնենք, որ 2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետևանքով ՍԴ երեք դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյան «Իրավունք». Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել դպրոցներում խուսափել դրամահավաքներից «Իրավունք» թերթը գրում է. «Ամեն տարի դպրոցի« Վերջին զանգի» օրերին եւ ավարտական երեկոներին ընդառաջ ակտիվանում է դպրոցներում կատարվող դրամահավաքների թեման: Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել խուսափել այդ երեւույթից, ի՞նչ է պետք անել դրա համար, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից: - Այն, որ դպրոցներում դրամահավաքներ կան, կոռուպցիոն երեւույթներ կան, այն բանի հետեւա Կամո Ցուցուլյանը չի կարողանում կտրվել ոստիկանական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից եւ զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում
website by Sargssyan