1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նիկոլ Փաշինյանը արգելում է ասել «Նիկոլ դավաճան». նա մտածում է, թե դրանով ինքը դադարում է դավաճան լինել. Աղասի Ենոքյան

Նիկոլ Փաշինյանը արգելում է ասել «Նիկոլ դավաճան»։ Նա մտածում է, թե դրանով ինքը դադարում է դավաճան լինել։ Նիկոլը իր համար ստեղծել է վիրտուալ աշխարհ, որտեղ ինքը դավաճան չի, այլ փրկիչ, որտեղ ոչ թե թուրքի պահանջով Մեղրին ենք տալիս, այլ դառնում ենք ռեգիոնալ ինտեգրացիայի մաս, որտեղ ոչ թե պարտվել ենք, այլ փրկել ենք հազարավոր ջահելների կյանք, եթե ժամանակին չհանձնեինք հողերը։ Այդ վիրտուալ աշխարհի այլ բնակիչներ էլ հաստատում են, որ մեր Շուշին Շուշա է իր 90 եւ ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ, անգամ առանց գլխին հեռախոսով խփելու հայտարարում են, որ Կապանի ճանապարհի 21 կմ-ը Ադրբեջանի տարածքով է անցնում։
Վիրտուալ աշխարհում չկան պրոբլեմներ, չկան կոնֆլիկտներ, այնտեղի բնակիչները գնվում են շանտաժով ու քեշ փողով, եւ իրենք երջանիկ են։ Վիրտուալ աշխարհի համար անգամ նախարարներ են ֆիլտրվում իրական աշխարհից՝ մարդիկ, ովքեր մանկուց երազել են գոնե մի քանի օր կամ շաբաթ մոտ կանգնեն իշխանական լափամանին։ Վիրտուալ աշխարհի համար պողոսներ են հավաքագրվում իրական աշխարհից՝ մարդիկ ովքեր նախկինների թալանի պատճառով նախկինում վատ ապրել, ովքեր հիմա էլ են վատ ապրում, բայց հպարտ են, քանի որ հիմա թալանողը իրենց նման պողոսն է՝ Նիկոլը, եւ դրա համար իրենք անիծում են նախկիններին։ Պողոսը ասում է, որ ավելի լավ է թուրքը գա եւ իրեն մորթի, քան գան նախկինները, ովքեր թալանել են, նա ներում է, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության համար 5 հազար ջահելի մատաղ արեց, եւ չի ներում, որ երբ 1996-ին Վազգեն Մանուկյանից իշխանությունը գողացան, խորհրդարանում մեկ-երկու գլուխ արնոտվեց։
Վիրտուալ աշխարհին զուգահեռ կա իրական Հայաստան։ Այստեղ ողբում են որդեկորույս մայրերը, փորձում են գոյատեւել Հադրութից ու Քարվաճառից փախստականները, հովիվներից թուրքը ոչխար է գողանում, մարդիկ մտահոգ են, քանի որ չեն կարողանալու մուծել թանկացած գազն ու էլեկտրականությունը, չեն կարողանում գնալ խոպան, որ ընտանիք պահեն։ Բայց ամենակարեւորը՝ իրական Հայաստանում մարդիկ հասկանում են, որ առանց Արցախի, առանց բանակի, առանց արտաքին քաղաքականության, եւ ի վերջո՝ առանց կառավարելու ունակություն ունեցող իշխանության, իրենց կյանքը վտանգված է ամեն րոպե։
Իրական Հայաստանը չի ուզում պարգեւավճարներ, չի ուզում նարցիսիզմի իրավունք, այլ պարզապես ուզում է ապրելու իրավունք, եւ դրա համար փորձում է փլուզել ինքնանպատակ վիրտուալ Նիկոլստանը եւ դավաճան Նիկոլին ռադ անել։
Իսկ վիրտուալ աշխարհը շարունակում է սնվել ու գոյատեւել իրական Հայաստանի հաշվին։ Իրական Հայաստանից վիրտուալ աշխարհի մի Նիկոլը, մի տասնյակ նախարարները, ութսունքանի դեպուտատները եւ մի քանի հազար համբակ պողոսները ամեն օր մի գյուղ, մի արոտավայր, մի զոհ, մի գերի տալով թուրքին, մուծում են իրենց գոյության կոռն ու բեգյարը։
 
Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա... Google քարտեզը արդեն Տավուշի մի հատվածը ադրբե... Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դե... Արցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչա... Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու... Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հ... Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնմ... Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել ի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan