1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Օլիգարխիան արագորեն պետք է կազմաքանդել,իսկ արդարադատությունը պետք է դառնա վստահելի ՝հասարակության բոլոր խավերի համար».ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

«Լուսանցքային ուժերի հետ կռիվ պետք չէ տալ, նրանց լուսանցքից դուրս գալու միակ ձևը` իրենց լեզվով իրենց հետ խոսելն է։ Մենք ժամանակ չունենք այդ անպտուղ գործի համար. մենք գործում ենք Հանունի, այլ ոչ թե Ընդդեմի դաշտում»,-NewsMedia.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Իրավապաշտպան, ԻՀՄԱ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը, ի պատասխան մեր այն հարցադրմանը, թե ինչպես պետք է դուրս գալ բարոյահոգեբանական ու նաեւ ներքաղաքական այն կոլապսից, որի ճիրաններւոմ այսօր հայտվել ենք բոլորս…

Խաչատուր Մարոզյանի դիտարկմամբ.

-Ժամանակն է հասարակությանը սովորեցնելու ՝ ոչ թե վատից ավելի վատ գործընթացին, այլ դեպի լավը մոտիվացինելու, դրա լոկոմոտիվը դառնալու, հասարակությանը առաջ տանելու, եւ հենց այդ դաշտում մրցակիցներ ունենալու եւ զարգանալու համար:

Հանուն ժողովրդի, Հանուն ազգի, Հանուն պետականության ամրապնդման, Հանուն Ընտանիքի, Հանուն մարդու. սա է մեր գործելակերպը։ Ավելին ասեմ.այստեղ է անփոխարինելի է նաեւ չորրորդ իշխանության դերը:

-Այս համատեքստում, ինչպե՞ս եք պատկերացնում չորրորդ իշխանության դերն ու անելիքները...Կմանրամասնե՞ք…

-Այսօր ցավոք,  լրատվամիջոցների և լրատվական բարիկադավորված կենտրոնների միջև պատերազմում՝ ժողովուրդը չի կարող որևէ լավ բանի վրա կենտրոնանալ և արարել:  Քանի որ,  դրա արդյունքում ոչիչնչ,  եւ ոչ մեկ չի շահում: Ընդհակառակը,  թուլանում ենք՝ թույլ տալով   պառակտել  ու խարխլել   ազգի, ընտանիքի և պետականության հիմքերը։ 

Ինչ խոսք, չպիտի մոռանանք, որ պետականության վերին էշելոններում հայտնված մարդիկ վատ օրինակ են ծառայում, քանի որ այդ պարագայում՝  դրականը ինքնըստինքյան բացակայում է։ Ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. ասում է՝ « ԵԹԵ ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ԿՌՎՈՒՄ ԵՆ, ՆՐԱՆՑ ՄԻՋԻ ԽԵԼԱՑԻՆ է ՄԵՂԱՎՈՐ»։ Մեր մոտ բոլորը բոլորի հետ կռվում են, չգիտես ո՞վ է մեղավոր, ո՞վ անմեղ։ Այս վիճակում հասարակությունը հայտնվել է անելանելի վիճակում, և գնում է մոլորության։ Եւ այս իրավիճակում՝ ժողովրդին մեղադրելն էլ  ճիշտ չէ։

Ցավոք սրտի, մեր նման խելացի և արհավիրքի պահին ինքնակազմակերպման բնատուր ընդունակություն ունեցող ժողովուրդը՝ հայտնվել է մոլորյալ և ցրված վիճակում:Եւ դրա հիմնական պատճառը՝ հասարակության դեգրատացիան է:

-Եւ ո՞վ է  դրանում մեղավոր, պարոն Մարոզյան:

-Գիտեք, մեղավոր ենք բոլորս, որ ձեռքներս ծալել նստել ենք՝ սպասելով բախտի քմահաճույքին: Մինչդեռ քաղաքական դաշտի դերակատարները՝ օգտվելով իրենց համար ստեղծված նպաստավոր պայմաններից, ժողովրդին դարձրել են Պարոնյանի ասած. «ԳՅԱԴԵՔ ԱՅՍ ԿՈՂՄ, ԳՅԱԴԵՔ ԱՅՆ ԿՈՂՄ»-ի (հազար ներեղություն) «մատերիալ»-ը։

-Եւ ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Ելքեր տեսնում ե՞ք՝  համատարած քաոսից դուրս գալու համար:

-Ճանապարհը մեկն է ըստ իս. գիտակից և սրտացավ մարտիկ պետք է միավորվեն՝ «Հանուն»-ի գաղափարի շուրջ։ Հանուն Ազգի և պետականության՝ պետք է միավորվեն բոլորը. ովքեր իրենց Հոգում զգում են, որ Հայ են։ Բոլորի համար՝ անկախ նրանից, թե ով որ քաղաքական կամ հասարակական դիրքորոշումն է զբաղեցնում, ընդունելի է . Վերադարձ դեպի ազգային ամուր արմատներ, դեպի արժեհամակարգ, դեպի ընտանիք գաղափար։ Պետք է ստեղծել հասարակական շարժ՝ այս գաղափարի շուրջ, օգտագործել ազգային ներուժն ու, կոնսոլիդացվել Պետականության ամրապնդման գաղափարի շուրջ։
Մենք գիտենք՝ մեր ռեսուրսն ու ներուժը։ Մենք առաջավոր դիրքեր կարող ենք զբաղեցնել գիտության ու տեխնիկայի, մշակույթի, գրականության, արվեստի ոլորտներում, եւ նորից ապացուցել, որ Հայը չի թուլացել…Նա միշտ արթուն է, և ուժեղ։

Երկրի զարգացման և պետության ամրապնդման համար առաջնահերթորեն պետք է զարկ տալ գիտությանը, կրթությանը, քառապատկել այդ ոլորտի ֆինանսավորումը։ Երկրի կառավարման ղեկին պետք է հայտնվեն օրինակելի վարքի տեր մարդիկ, խելացի նվիրյալներ, որոնք կպարտավորվեն աշխատել ամբողջ ներուժով՝ Հանուն ազգի և պետականության, առանց հավելյալ վարձավճարի ակնկալիքի։


-Իսկ օլիգարխիա՞ն…արդյո՞ք կամք կունենա՝ ձեռքերը «հեռու տաքացնելու» վերին էշելոնից:

-Օլիգարխիան արագորեն պետք է կազմաքանդել, եւ անել հնարավորը՝ խթանելու մանր ու միջին ձեռներեցությունը:
Արդարադատությունը պետք է դառնա վստահելի ՝հասարակության բոլոր խավերի համար։ Ընդերքը նույնպես, եւ այն առաջնահերթ պիտի ծառայի ժողովրդին, եւ ժողովուրդն ինքն էլ պիտի որոշի՝  ընդերքի օգտագործման հարցերը։ Պետք է կյանքի կոչվի՝Ազգ - Բանակը հայեցակարգը։

Արտաքին հարաբերություններում նույնպես, պետք է որդեգրել ազգային շահի ճշգրիտ, կշռադատված ու հաշվարկված գործելու սկզբունքը, հավատարմորեն հետևելով այդ սկզբունքին։

Այսպիսով՝ մեր զարգացման ընթացքի գերուղղությունը Հանունն է, այլ ոչ թե Ընդդեմը։ Եթե Հանուն արարման ու ազգի, Հանուն ժողովրդի բարօրության գործենք, արդեն իսկ ի սկզբանե դեմ կլինենք հակազգայինին և հակաբնականին, դրանով իսկ բացառելով վատն ու վատի մոտիվացիան։
Վատից ավելի վատ կամ ՝ «ինչքան վատ այնքան լավ» սկզբունքով գործող, այսպես կոչված՝ Նոր կամ Հին Լուսանցքային ուժերը գտել են կայուն իրենց տեղը լուսանցքում, և նորից նրանց ընդդիմանալու որևէ անհրաժեշտություն չկա։

 

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստնաից եւ Աշխարհից

Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին... Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan