1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանում. ծնկներիցս ներքեւ՝ չեմ զգում. գումարած դրան ողնաշարիս վրա գրիժա ունեմ, որից մեկը կպել է ներվիս, գոտկատեղս ահավոր ցավերի մեջ է»

«Ես ունեմ մի խնդրանք ու ցանկություն՝ բուժվել ու նորից աշխատել». Գեղամ Հակոբյան


Արարատի մարզի Այնթապ համայնքում է բնակվում 59-ամյա Գեղամ Հակոբյանը: Նա եղել է կահույքագործ, քանդակագործ: Երկար տարիներ աշխատել է իր սիրելի մասնագիտություններով:

Ինչպես ինքն է նշում իր խոսքում. կարողացել է ընտանիքը՝ ծնողներին, պահել ինչպես հարկն է. օգնել մարդկանց: Սակայն 2011 թվականը նրա համար ճակատագրական էր: Ձմռանը ոտքերը ցրտահարվեցին, որից առաջացած բարդությունների պատճառով, բժիշկները ստիպված եղան անդամահատել երկու ոտքերն էլ: Նրան խնամում են թաղամասի բնակիչները. հիմնականում՝ երիտասարդ տղաները: Օրը մի քանի անգամ հարևանները Գեղամ Հակոբյանին հասցնում են սնունդ, թեյ…Սիրով ու երախտագիտությամբ է խոսում բոլոր նրանց մասին, ովքեր իր համար թեկուզև փոքր բարություն են գործում: Բայց այդուհանդերձ, միայն մի ցանկություն ունի՝ բուժվել և աշխատել, սեփական ապրուստն իր ձեռքով վաստակել:

Երկու ոտքից անդամահատված Գառնիկ Հակոբյանը պետական ուշադրության կարիք ունի  (տեսանյութ)

Գեղամ Հակոբյանը NewsMedia.am-ին տված հարցազրույցում այսպես է պատմել իր կյանքի ծանր շրջափուլի մասին.

-2011 դեկտեմբերի 4-5-ին ոտքերս թեթևակի ցրտահարվեցին: Գնացի գյուղի բժշկուհու մոտ: Նա ասեց. «Տաք պահիր, կանցնի»: Եկա, ոտքերս դրեցի եռման ջրի մեջ: Երեք օր հետո փուչիկներ տվեց: Ինձ ուղարկեցին «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» : Հետազոտեցին, որից հետո ուզում էին ոտքերս անդամահատել, ես չէի թողնում: Հետո միկրոխիրուրգի հրավիրեցին, որ վիրահատեն: Եղբորս զգուշացնում էին, որ եթե վիրահատություն չանեն, հնարավոր է անկանխատեսելի բարդություններ սկսվեն՝ կայծակնային գանգրենա: Միկրոխիրուրգն ասաց . «Կբուժեմ, բայց մեկ տարի կպառկի հիվանդանոց»:

Դեկտեմբերի 20-ին ինձ վիրահատեցին. ոտքերս անդամահատեցին: Երբ հիվանդանոցից դուրս գրվեցի, սկսեցի պրոթեզներով քայլել: Սակայն հետո պարզվեց, որ վիրահատական սխալ է եղել, որի պատճառով բարդություններ էին առաջացել. գնացի բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանի մոտ: Լսեց իմ ամբողջ պատմությունը և ասաց. ինչու՞ են ոտքերդ անդամահատել: Գայիր ինձ մոտ, ես քեզ կբուժեի:
Ոտքերս սկսել էին բորբոքվել: Շուրջ ութ ամիս եղել եմ անկողնային, չէի կարողանում վեր կենալ ու քայլել: 2016 թվականի փետրվարին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ՝ Անոթային վիրաբուժության բաժանմունքում վիրահատվեցի երկրորդ անգամ. ոտքերս այս անգամ անդամահատեցին ազդրերից: Անոթային վիրաբույժ Ալեքսանդր Կրասնիկովն ասաց, որ ինձ կհետևի: Մեր երկրի լավագույն բժիշկներից է:

Սակայն Գեղամ Հակոբյանի կյանքի դժվարություններն այսքանով չեն ավարտվում: Ինչպես ներկայացնում է մեր զրուցակիցը՝ 2018-ին արդեն ոտքերի վիրահատված տեղից տրոմբ առաջացավ: Օրեր շարունակ ջերմություն է ունեցել: Պառկել է Հանրապետական հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում: Այնտեղ կասկածել են, թե թոքերի վրա ինչ-որ նորագոյացություն կա:

Դարձյալ հետազոտություն անցնելուց հետո, Գեղամ Հակոբյանին հայտնում են, որ ունի ողնաշարի խնդիր . երեք գրիժա, ունի ցավեր ծնկներից վար, ազդրերի հետին մակերեսներին և շագանակագեղձի պրոյեկցիայով: Ցավերի պատճառով դժվարանում է կրել պրոթեզներ և քայլել։Սա է եղել նրան տրված բժշկական եզրակացությունը: Եվ առաջարկվել է անհապաղ սկսել բուժումները: Նա առավոտյան արթնանում է , խմում ցավազրկող դեղեը: Բայց դա բավարար չէ: Ու ինչպես նշում է մեր զրուցակիցը.

-Ստանում եմ ընդամենը 45000 դրամ թոշակ: Շատ ժամանակ լույսի ու գազի համար վճարելուն էլ չի բավականացնում: Ինձ օգնում են մեր գյուղի բնակիչները: Օգնում են գյուղապետարանից:
Գյուղապետն ու իր եղբայրը՝ Կարեն և Սարգիս Սարգսյանները ամեն պահի աջակցում են նաև գումարով: Լավ մարդիկ են նրանք: Բայց լուրջ բուժում ստանալու համար՝ մեծ գումար է հարկավոր: Նման հնարավորություն չունեմ: Շնորհակալ եմ բոլորից: Բայց ես ուզում եմ բուժվել ու աշխատել, իմ ապրուստը սեփական ձեռքով վաստակել: Օգնեք՝ բուժվեմ,ես վաստակեմ…
Մեր հայրենակիցը՝ Գեղամ Հակոբյանը իրականում տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է ծայրահեղ դժվարին պայմաններում: Ապրում է եղբոր տանը: Բայց իր կեցավայրում չկան տարրական կենցաղային պայմանները: Տունը խարխուլ է, խոնավ , ջեռուցման հնարավորություն նույնպես չունի : Եվ այս պայմաններում էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միայնակ դիմադրում է իր ցավերին:


Մեր զրուցակիցը նշեց նաեւ.

«ժամանակին ես  մասնակցել եմ նաեւ  նաև «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարին, որտեղ լուսաբանվել են բոլոր խնդիրները: Սակայն էնտեղից էլ՝ մինչ օրս  որեւէ տեսակի օգնություն չեմ ստացել»:


Այժմ էլ նա սրտնեղվում է, որ.

-Որտեղ դիմում եմ, ինձ չեն ընդունում. չեն կարողանում իմ խնդրով լիարժեք զբաղվել, քանի որ պետպատվերով եմ՝ որպես հաշմանդամ: Ասում են՝ գումար չկա: Բայց ցավերս գնալով ավելի անտանելի են դառնում: Չեք պատկերացնի ինչ վիճակ է. խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանում: Ծնկներիցս ներքեւ՝ չեմ զգում. գումարած դրան ողնաշարիս վրա գրիժա ունեմ, որից մեկը կպել է ներվիս, գոտկատեղս ահավոր ցավերի մեջ է:
Առավոտ քնից արթանալ չեմ կարողանում` ցավերը անտանելի են, գոտկատեղից ներքեւ չեմ զգում.չեմ կարողանում անկողնուցս վեր կենամ: Ես ոչինչ չեմ ուզում. ուզում եմ միայն բուժվեմ, հագնեմ պրոթեզներս ու գնամ աշխատեմ:
Ի դեպ, անցյալ տարի Գեղամ Հակոբյանը դիմել է նաև «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Իր բնորոշմամբ՝ գոհ է մնացել բժշկուհի, նեյրոխիրուրգ Կարինե Վլադիմիրովնայից.

-Նա ինձ ասաց. «Գեղամ ջան, ես քեզ կբուժեմ: Մինչև չբուժեմ, դուրս չեմ գրի հիվանդանոցից»:
Բոլոր անհրաժեշտ անալիզները վերցնելուց հետո, Կարինե Վլադիմիրովնան սկսեց ինձ բուժել: Բայց բուժումս կիսատ մնաց, որովհետև կորոնավիրուսի հետ կապված սկսվել էր կարանտինի շրջանը:Հիմա նույն ծանր վիճակում եմ: Արդեն սրտիս աշխատանքն էլ է արագ խփում…Արդեն հիասթափել եմ:
Գեղամ Հակոբյանի հետ զրույցի ժամանակ իմացանք, որ նա անգամ նստասայլակ չունի՝ տեղաշարժվելու համար: Ու չի էլ ուզում ունենալ: Նրա ցանկությունը մեկն է՝ բուժվել ու աշխատել: Նա իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին են եղել:
«Ես Աստծուն հավատում եմ, հոգիս նրա ձեռքում է… Ես էս վիճակով էլի կաշխատեմ ու պարապ չեմ մնա», -ասում է նա:

NewsMedia.am | Լուրեր Հայաստանից և աշխարհից

Հուսանք որ , կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն Գեղամ Հակոբյանին՝ իրականացնելու նրա նորից աշխատելու և շրջապատին օգտակար լինելու նպատակը: Հայաստանը բոլորիս երկիրն է: Եվ այսպիսի մարդիկ պետք է իրացնեն բուժվելու , աշխատելու և հասարակության մեջ ինտեգրվելու իրենց իրավունքները: Նրանք մարդիկ են, ովքեր ժամանակին աշխատել են և մեր երկրի համար բարիք են ստեղծել:

Եւ հուսանք, պետություն ասվածը նույնպես՝դեմքով կշրջվի դեպի իր երկրի քաղաքացին, ով այսօր կանգնած է օրհասական իրավիճակի առաջ: 

Վիրահատությունից հետո շորը հրեցի ու տեսա, որ ոտքերս չկան…». սարսափելի  պայմաններում գտնվող Գառնիկը չի դիմանում սուր ցավերին /տեսանյութ ...

 

Հ.Գ. Գեղամ Հակոբյանին աջակցելու համար ընթերցողները կարող են անմիջապես կապվել մեր հայրենակցի հետ, հետևյալ տվյալներով

 

Հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Այնթափ,

9 փողոց, 30 տուն


Հեռ. 095323698
Vatsap՝ 95323698 ,
vayber +37495323698


Ֆեյսբուք սոց. ցանց՝ https://www.facebook.com/gexam.hakobyan.311/

 

Պատրաստեց՝ Հասմիկ Պողոսյանը

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

Ովքե՞ր են մնացել Արցախում Ովքե՞ր են մնացել Արցախում Բաքվի «սև ցուցակում» կա դասակարգում, ունեն առ... Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․... Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարու... Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ ... Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալո... Հռոմի ստատուտը խոսում է պետական շահի մասին, ա... Այրվածքաբանության կենտրոնում մահացել է Արցախո... «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստ է կեցավայրի վ... Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հ... «Կարմիր բերետավոր» ոստիկանների արարքները եղել... Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Մ... Ադրբեջանը անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ ի... Ադրբեջանցիները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի... Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Ման... Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ԻԴՅՈՏԿԱ. "ՀԱՅՐ ՄԵՐ"-Ը ԳՈՆԵ ԳԻՏԵ՞Ս.ՔԱՂԱՔԱԿԱՆ ... Ինչպես են Արցախից ուղղաթիռով Հայաստան տեղափոխ... ԱՄՆ-ն մտահոգված է ստեղծված իրավիճակով. Պետդեպ Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանս... Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազ... Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձա... «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պետք է ավա... «Ծաղկաձոր Մարիոթ»-ի տնօրինությունը պարզաբանու...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ով եւ ինչու է ծեծի ենթարկել Արագածոտնի մարզպե... «Պապ, ես ո՛չ ընկերներիս կթողեմ, ո՛չ էլ դիրքը»...
Ովքե՞ր են մնացել Արցախում «Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձելու է մի կարեւոր խնդիր լուծել՝ պատանդ պահել առնվազն մի քանի հարյուրից մինչեւ հազար արցախցիների եւ հատկապես ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մարդիկ այսուհետ չհամարձակվեն մտածել Արցախը լքելու մասին՝ հասկանալով, որ անցակետում արժանանալու են Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Երկու կողմին էլ ձեռնտու է, որ Արցախում Ովքե՞ր են մնացել Արցախում «Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձելու է մի կարեւոր խնդիր լուծել՝ պատանդ պահել առնվազն մի քանի հարյուրից մինչեւ հազար արցախցիների եւ հատկապես ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մարդիկ այսուհետ չհամարձակվեն մտածել Արցախը լքելու մասին՝ հասկանալով, որ անցակետում արժանանալու են Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Երկու կողմին էլ ձեռնտու է, որ Արցախում Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։ Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում. Երկու ճակատով թիրախավորում. լուրջ անելիք ունի նաև պետությունը «Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում տեղեկատվական հարձակումներ գործել Հայաստանի նկատմամբ՝ նաև բնապահպանական թեմաներով: Ի մասնավորի, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծա Մեղավորները պատժվելու են. ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս
website by Sargssyan