1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՂՈՒՑ Է ԿՈՐՑՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍԵԼՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրի իբր չպայթած հրթիռների մասին ինչպե՞ս կարող է անդրադառնալ ռուս-հայկական հարաբերությունների վրա: Հարցի պատասխանը  «Իրավունքը» փորձել է ստանալ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ: Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «Իսկանդերը».

-Նախ պետք է ընդգծել, որ «Իսկանդերը» ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի վերջին սերնդի հրթիռային համակարգերից է, որն իր ծանրակշիռ տեղն ունի այդ համակարգում: Այն նաեւ Ռուսաստանի, որպես ժամանակակից ռազմարդյունաբերության գերհզոր պետության, միջազգային վարկանիշը ձեւավորող զինատեսակներից մեկն է: Երկրորդ. ես կարծում եմ, որ Փաշինյանի այդ արտահայտությունը՝ «Ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով», ոչ թե նրա չիմացության կամ կոմպետետության պակասի արդյունք է, ինչին, իհարկե, մենք ականատես ենք եղել բազմիցս, այլ նախօրոք մտածված, միտումնավոր հարված էր Հայաստանի ու Արցախի փաստացի միակ անվտանգության երաշխավոր, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանն ու նրա միջազգային վարկանիշին: Փաշինյանը զգում է, պատկերավոր ասած, իր մոտալուտ «վախճանը» վարչապետի պաշտոնում: Նրա բոլոր գործողություններն ուղղված են իմիտացիոն տպավորություն ստեղծելուն, թե ինքը շարունակում է ղեկավարել երկիրը, գիտակցելով, որ իր օրերը հաշված են: Սակայն նրա տերերը նրան իշխանության էին բերել, ըստ իս, մեկ բանի համար՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից եւ ապահովել ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը մեր տարածաշրջանում: Փաշինյանը կատարեց իր վրա դրված առաջադրանքի մի մասը միայն՝ հանձնելով Արցախի 9 շրջանները եւ արդյունքում՝ ապահովելով ՆԱՏՕ-ի անդամ, մեր դարավոր թշնամի Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս: Բայց այդուհանդերձ, չնայած իր թիմի իշխանության գալու առաջին իսկ օրվանից հակառուսական ակցիաներին ու հայտարարություններին, այդպես էլ չկարողացավ կատարել իր գլխավոր առաքելությունը՝ ստեղծելով հակառուսական տրամադրություններ մեր ժողովրդի մեջ, դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից, հետեւաբար՝ ամբողջ Հարավային Կովկասից, որտեղ հաստատվելու համար վերջին 200 տարվա ընթացքում Ռուսաստանը ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներում ավելի քան 1,5 մլն. զոհ է տվել՝ ապահովելով իր հարավային սահմանները: Հիմա Փաշինյանը, զգալով իր մոտալուտ անկումը եւ հասկանալով, որ իշխանափոխությունից հետո ինքը իր թիմի հետ հայտնվելու է մեղադրյալի աթոռին, որոշել է իբր հարվածելով Ռուսաստանի միջազգային վարկանիշին, վերջին ծառայությունները մատուցել իր տերերին՝ ակնկալելով նրանցից փոխհատուցում՝ ի դեմս իր ու իր ընտանիքի համար երաշխավորված ապագայի որեւէ արեւմտյան երկրում: Բարեկամ Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանի պետական, քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների արձագանքը Փաշինյանի տվյալ հայտարարությանը եւս մեկ անգամ հաստատում է, որ նա վաղուց արդեն կորցրել է հայ ժողովրդի եւ Հայաստանի անունից խոսելու բարոյական լեգիտիմությունը:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Iravunk.com 

Աշխատանքները կշարունակվեն ապրիլի 15-ից Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկաններ... Ինչ հանցագործություններ են կատարվել պատերազմի... Հայկ Ղալումյանն ազատվել է Իջեւանի քաղաքապետի ... Հայոց ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կան... Ովքեր փորձում են Նիկոլին պահել քաղաքական դաշտ... Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին՝ ... Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրու... «Քոչարյանի հրապարակային ելույթներից դատելով կ... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... NewsMedia.am էլ օրաթերթի աշխատանքները կշարուն... «ՄԻԱՅՆ ՄԵՐ ՈՒԺՆ Է, ՈՐ ՏԵՍՆՈՒՄ Է ՀՈՐԻԶՈՆԸ» Նույնիսկ այս համազգային աղետից հետո, ինչ գլխն... Կպնում են բարոյականությանս․ Մագա Հարությունյա... Կացնի նման կախված է մեր գլխին երկրորդ հարվածի... Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայո... ՊՆ-ն միջադեպերի մասին չի հայտնում Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տար... Տեսանյութ.«Գոռալով չէ՛, ՄԱԿ-ում դրոշ տնգելով ... «Ո՞վ է շնչառություն տալու, եւ առողջացնելու ան... ՀՀ-ում մեկ շաբաթում սպասվում է կորոնավիրուսի ... Կոմանդոսն առողջական խնդիրներ ունի. նա հիվանդա... «Իրավիճակի ներկայիս սրումը Դոնբասում հղի է չա... Զինվորականները բնակարաններ կկարողանան ձեռք բե... Հաջորդ օրենքն էլ թող մտցնեն, որ պաշտոնական դի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... Վանգան Ադրբեջանի և Հայաստանի մասին. (տեսանյու... «Մեյմանդար»-ի Շուկան իդեալական է բոլորի համա... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Տեղի է ունեցել Առաքել Մովսիսյանի դստեր՝Անգել... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին...
Defense News. Աշխարհը վերադառնում է պրոքսի պատերազմների դարաշրջան` Լիբիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ ... Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտներում դրոններն արագորեն առաջ անցան դրանք չեզոքացնելու համար նախատեսված ցամաքային համակարգերից` ճանապարհ հարթելով խոցելի զորքերի վրա հեշտ գրոհների համար, գրում է Defense News-ը: «Սկզբում մի տեսանյութ հայտնվեց Լիբիայից, որում թուրքական ԱԹՍ-ն ոչնչացնում է ռուսական «Պանցիր» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղում իսրայելական Harop-ի օգն Ռուբեն Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն անցած շաբաթ դեմարշ արեց Վարդազարյանի նկա Բանակի հայտարարությանը չմիացած 4 բարձրաստիճան զինվորականներից մեկի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյա... «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարակա Միմյանց հետ ընտրությունների կգնան ՀՅԴ-ն, «Հայրենիքն» ու քոչարյանական թեւը. Ցուցակը կազմելիս կփլվի՞ դ... «Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության դաշտում որոշակի խմբավորումներ-վերադասավորումներ են ընթանում։ Ամենայն հավանականությամբ, մի քանի բլոկ կձեւավորվի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Թեեւ ոչ ոք դեռ չգիտի, թե երբ կկայանան այդ ընտրությունները, բայց դրանք կարող են շատ անսպասելի հայտարարվել, եւ քաղաքական ուժերը կարող են պատրաստ չլինել դրան, ինչպես, մեծ հաշվով, եղավ 2018 թվականին։ 17 կուսակցություններից մ Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է. «Հայաստանի Հանրապետություն» «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.  «Արցախի շուրջ թուրքական ռազմական ուժերի ներկայությունը՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ հարեւան երկու թուրքական պետությունների զինված ուժերի ինտենսիվ սերտացումն ու պարբերաբար իրականացվող համատեղ զորավարժությունները Հայաստանի առաջ առարկայական խնդիր են դնում ընդլայնել ռազմական փոխգործակցությունը ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար
website by Sargssyan