<<Կամ գերի է, կամ անհայտ կորած>>,-այսպես են պատասխանում չորս ամսից ավել անորոշության մեջ դեգերող մեր ՀԵՐՈՍԻ հայրիկին.ու դուք դեռ խոսելու տեղ ունեք
Մեր գործընկեր, լրագրող Իլոնա Ազարյանը, ով պատերազմի առաջին իսկ ժամերից՝Արցախում, առաջնագծում էր... տեղում իրականացնելով իր մասնագիտական առաքելությունը, ՖԲ իր էջում իր ցասումն է հայտնել՝ապիկար պատասխանատուների դրսեւորած վարքի ու անտարբերության շուրջ.
-Հրամայում եմ խրամատից դուրս չգալ,-հոկտեմբերի 25-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերին, 25-ամյա սյունեցի Հարություն Խաչատրյանին, ով այսօր անհայտ կորած մեր հերոսների մեջ է, ասել է հրամանատարը։
-Ընկերներիս մարմինները թշնամու մոտ անտեր չեմ կարող թողնել, չեմ ենթարկվում Ձեր հրամանին պարոն հրամանատար։
Սա է եղել անհայտ կորած մեր հերոսի վերջին խոսքերը։ Ու մինչեւ օրս մեր հերոսի հայրը՝ դուռ չի մնացել, որ չթակի, բայց ապարդյուն. <<կամ գերի է, կամ անհայտ կորած>>,-այսպես են պատասխանում չորս ամսից ավել անորոշության մեջ դեգերող մեր ՀԵՐՈՍԻ հայրիկին:
Ու Դուք՝ հայրենի պատասխանատուներ դեռ խոսելու, արդարանալու փորձեր եք անում, չի ներվելու ինչպես այս հերոսի հայրիկի՝ Արտավազդ Խաչատրյանի, աննկարագրելի ապրումները, այնպես էլ մեր մյուս հերոս տղաների թափված արյունը:
Ի դեպ, առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Գորիսի քաղաքապետ Ա.Առուշանյանին, ով սյունեցու պատմությունը լսելուց հետո պատրաստակամություն հայտնեց լինել ՀԵՐՈՍԻ հայրիկի կողքին, եւ աջակցել մեր հերոսի հայրիկի՝ բազում հարցերի պատասխանները գտնելու մեջ
Բոլորս ենք պարտավոր լինել մեր Հերոսների ու նրանց ծնողների կողքին: