Մա՛մ ջան, դիրքը հետ բերեցինք սաղ լավա լինելու, դու մենակ քեզ լավ նայի մա՛մ ջան.Հերոս Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղին
Մերօրյա պատմություն դարձած անմահ հերոսների շարքում է նաեւ սերժանտ, դիրքի եւ ջոկատի ավագ Սերժ Սերգեյի Հակոբքեխվյանը՝ ծնված օր `29.09.2000թվականին, իսկ անմահացել է հոկտեմբերի մեկին՝ Հադրութում:
Մեր ՀԵՐՈՍԸ սովորել է 160 միջնակարգ դպրոցում(2006-2015թթ Երևան)։ Այնուհետև սովորել և ավարտել Երևանի 8-րդ արհեստագործական ուսումնարանը` Փականագործ ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման որակավորմամբ,որպես մասնագիտություն` տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում(2015֊2018թթ Երևան)։ 08.01.2019թ մեկնեց ծառայության`Երևանի թիվ 4 զինվորական կոմիսարիատից։ Ծառայում էր Հադրութում, առաջին պաշտպանականում`2֊րդ գումարտակում։ 17.06.19֊23.08.19թթ ուսուցանվել է ՀՀ ՊՆ 60925 զորամասի 1ՈՒԳՄ ըստ ջոկի հրամանատար ծրագրի և ավարտել է 3բավարար ընդհանուր գնահականով։ 22.08.2019թ ստացել է ջոկի հրամանատարի մասնագիտություն և շնորհվել է կրտսեր սերժանտ զինվորական կոչման։Իսկ արդեն 19.08.2020թ բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմի նախօրեին Սերժի հերթափոխության ժամանակն էր. Սեպտեմբերի 25֊ին Սերժը դիրքերից իջավ զորամաս,սակայն սեպտեմբերի 27ին տագնապով նորից ետ բարձրացավ։Սերժը կատարյալ տիրապետում էր իր զենքին` պեկային։ Թեժ մարտեր էր վարում Սերժի ջոկատը։ Հադրութում էր. Հոկտեմբերի 1-ին Սերժը անմահացավ`փրկելով ընկերոջ` Աբիկի կյանքը։
ՀԵՐՈՍԻ մայրիկը՝ տիկին Արմինեն հուզմունքը հազիվ զսպելով հիշում է հերոս որդու հետ վերջին զրույցը.
-Վերջին անգամ սեպտեմբերի երեսունին է զանգել տղաս, ասեց. <<Մա՛մ ջան, դիրքը հետ բերեցինք սաղ լավա լինելու, դու մենակ քեզ լավ նայի մամ ջան>>: Հետո զանգեց եղբորը, հետո պապային, բոլորիս հանգստացրեց, ինքն էր ռազմի դաշտում, բայց մեզ էր հանգստացնում: Հայրիկին գնալու կոչերին ասում էր. <<Պապ ջան, չգաս էս ավտոմատի կռիվ չի, էս լրիվ ուրիշ կռիվա>>: