1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Առնո Բաբաջանյան՝ ազգային ակունքներից եկող համաշխարհային երևույթը

«Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի»:

Հովհաննես Թումանյան

Ամենայն Հայոց Բանաստեղծի՝ հազարամյակների իմաստություն արտահայտող այս պատգամով առաջնորդվեցին 20-րդ դարի հայ մշակույթի բոլոր ասպարեզների մեծերը՝ գրականությունից մինչև կերպարվեստ ու երաժշտություն: Նրանք մեր մշակութային ժառանգությունն իրենց հոգում կրելով ՝ մեզ տարան դեպի 21-րդ դար:
Առնո Բաբաջանյան՝ մեկը հայ դասական երաժշտության այն գագաթներից, որի անվան ու արվեստի առաջ պետք է խոնարհվեին ամենուր:
Ուղիղ մեկ դար առաջ՝ 1921 թվականի հունվարի 21-ին Երևանում ծնվեց հայ մեծ կոմպոզիտորներից մեկը՝ Առնո Բաբաջանյանը: 1938 թ-ին թվականին նա մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան):
Ընդամենը 5 տարեկան էր, երբ Արամ Խաչատրյանը, նկատելով նրա տաղանդը, արձագանքում է. «Նա ընտրյալ է»: Այդ պահից կանխորոշված էր, որ հրաշամանուկը պետք է երաժշտությամբ զբաղվի: Դա շրջադարձային է դառնում նրա համար, և արդեն 1929 թվականին ընդունվում է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատրոիայում: Նրա հարուստ ստեղծագործական կյանքի հաջորդ հանգրվանը լինելու էր է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում ուսումը շարունակելը՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից սկսած ապրելով և աշխատելով Մոսկվայում՝ Առնո Բաբաջանյանը ստեղծեց երաժշտական հարուստ ժառանգություն՝ երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա երբեք չէր մոռանում իր հայ ինքնությունը: Եվ իր ստեղծագործութններին ծնունդ տալու ժամանակ հնագույն ակունքներից վեր էր հանում մեր ազգային մեղեդիները, որոնք ճանաչելի են նրա յուրաքանչյուր երաժշտական կտավի առաջին հնչյուններից: Դա եղել է Արամ Խաչատրյանի խորհուրդը իր սաներին: Երաժշտագետների բնորոշմամբ՝ Բաբաջանյանի ստեղծագործությունների ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ բաբաջանյանական արվեստի թերևս լայն ժողովրդականություն վայելող գանձերից են «Հերոսական բալլադը» (1950) և դաշնամուրային տրիոն (1952), «Հայկական ռապսոդիան», «Նոկտյուրնը», Ջութակի սոնատը, Ջութակի կոնցերտը, «Էլեգիան» , «Վեց պատկեր», «Էքսպրոմտ» …Նրա հռչակավոր գործերի շարքում հիշենք ձայնի ու նվագախմբի համար գրված «Վոկալիզը», որը կոմպոզիտորը նվիրել է հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանին: Եվ առաջին անգամ հենց նրա կատարմամբ է այս գործը հնչել է բազմաթիվ հեղիանակավոր բեմերում:

Բնութագրությունը հասանալի չէ

Առնո Բաբաջանյանն ամբողջ կյանքում հիշեց Արամ Խաչատրյանի սկբունքը. ստեղծագործել՝ շեշտը դնելով ազգային արմատների վրա.

-Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում,-ասում էր Արամ Խաչատրյանը:
Առնո Բաբաջանյանն ինքն էլ իր ստեղծագործություններով աշխարին պատմեց Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Եվ ինքն էլ հետագայում պետք է ասեր.
-Ինչ էլ որ գրեմ, ստացվում է հայեցի…
…Առնո Բաբաջանյանի 100-ամյակն է այս տարի: Ու աշխարհի բեմերում հնչել նրա հայեցի ու հայաշունչ ստեղծագործությունները, որոնք այլևս աշխարհինն են: Ունենալով այսպիսի մեծություն՝ որպես ազգ պարտավոր ենք բոլոր ասպարեզներում նշանավորել այս հոբելյանը: Սակայն առայժմ ամեն ծրագիր իրականացվում է մի խումբ նվիրյալ արվեստագետների նախաձեռնություններով: Մինչդեռ Առնո Բաբաջանյանը մեր մշակույթի այցեքարտերից մեկն է ամբողջ աշխարհում, որի հոբելյանը պետք է նշվեր պետական մակարդակով:

«Միշտ մի կարևոր նպատակ եմ ունեցել…որ հայ կոմպոզիտորների գործերը ևս ճանաչելի դառնան աշխարհին». Ռուբեն Կոսեմյան

…Կանադաբնակ ջութակահար, մենակատար և մանկավարժ Ռուբեն Կոսեմյանը հայ մշակույթի նվիրյալ զինվորներից է, հանդես է եկել աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Թայվանում, Մալայզիայում, Ռուսաստանում և Վրաստանում և այլուր:
Նա իր համերգների ծրագրում մշտապես ընդգրկում է հայ կոմպոզիտորների գործերը: Աշխարհի բոլոր բեմերում հնչեցնում է հայ մշակույթի գանձերը: Մեր մեծերի հետ կապված ամեն հոբելյանը նա դարձնում է կարևորագույն իրադարձություն՝ նաև եվրոպացի արվեստասեր հասարակության համար:

Հիշենք Ռուբեն Կոսեմյանի՝ Սանկտ-Պետերբուրգում լույս տեսած ջութակի և դաշնամուրի համար փոխադրությունների առաջին ժողովածուն՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որտեղ տեղ գտան Կոմիտասի, Ֆ․ Լիստի, Պ․ Չայկովսկու, Ս․ Ռախմանինովի ստեղծագործությունների փոխադրությունները («Պլանյետա Մուզիկի» հրատարակչություն, Ռուսաստանի Դաշնություն)։ Ժողովածուն և դաշնամուրային մասը խմբագրել է դաշնակահարուհի Նատալյա Մնացականյանը:
Վերոնշյալ ժողովածուն բաղկացած է լինելու չորս մասից, որի երկրորդ մասն այս տարի նվիրվելու է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին: Եվ այդ չորս մասերն ընդգրկելու են մեկ ձայնասկավառակ և դրանում ներառվելու են ընտրված գործեր՝ Կոմիտաս, Բաբաջանյան, Ռախմանինով, և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Մեծ կոմպոզիտորի 100-ամյա հոբելյանի առթիվ արվեստագետը ծրագրում է ձայնագրել ևս մի սկավառակ, որտեղ տեղ են գտնելու Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գագիկ Հովունցի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները: Նրա հետ զրուցել ենք Առնո Բաբաջանյանի հոբելյանական տարվան նվիրված իր ծրագրերի և սպասվող ձայնասկավառակի մասին:
-Առնո Բաբաջանյանը հասարակության լայն շրջանակներին հայտնի է իր երգերով և մի շարք ֆիլմերում հնչող գործերով: Բայց դրանք իր ստեղծագործական ժառանգության շատ փոքր մասն են կազմում: Իրականում նա դասական երաժշտության հսկա է: Նա մեծություն է և՛ որպես կոմպոզիտոր, և՛ որպես դաշնակահար: Նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը մի չտեսնված երևույթ է: Նա ստեղծում էր համաշխարհային մշակույթի գոհարներ՝ չնայած իր առողջական խնդիրներին, -ասում է արվեստագետը:
Ռուբեն Կոսեմյանը հիշում է Առնո Բաբաջանյանի կյանքի ուշագրավ դրվագներից մեկը, որը նրա ֆենոմենի արտահայտություններից է.

-Երբ նա մեկնեց Մոսկվա և անմիջապես ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրսը, հենց այդտեղ էլ բացահայտվեց նրա տաղանդը որպես դաշնակահար. սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի դաշնամուրային առաջին կոնցերտի կատարմանը ներկա Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նաթան Պելերմանը նրա մասին ասել էր. «Պետք է հիշել այս երիտասարդի անունը. նրան դաշնակահարի փայլուն ապագա է սպասում»:
Նա վիտուոզ դաշնակահար էր: Առաջին գործը, որ ճանաչում էր բերելու Բաբաջանյանին, նրա «Վաղարշապատի պարն» էր (գրառումը՝ Կոմիտասի), որը դաշնամուրային մշակմամբ մի նոր ճանապարհ բացեց երաժշտության մեջ,- ասում է Ռուբեն Կոսեմյանը:
Իսկ մեր անվանի դաշնակահարուհի, երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1989) Սվետլանա Նավասարդյանը Առնո Բաբաջանյան- կոմպոզիտորին ու դաշնակահարին այսպես է բնութագրել.
«Արքայական դաշնակահար էր, առասպելական: Համակ ապրում էր դաշնամուրի առաջ: Բաբաջանյանական հյութեղ, դյութիչ ձայնը, թվում էր, գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից, ձեռքերն էլ՝ ինչպես առյուծի թաթեր, ուղղակիորեն ստեղների շարունակությունն էին: Շլափայլ վիրտուոզ՝ դաշնամուրը կարծես խաղալիք լիներ հսկայի ձեռքերում: Ոգեշունչ արտիստ՝ խորաթափանց, հուզառատ. ինչպե՜ս էր կարողանում ենթարկել իրեն փոթորկալի տեմպերամենտը, որչափ կատարյալ էր չափ ու ձեւի մեջ ու թեթեւ…երանելի այն թեթեւությամբ, որն ուղեկիցն է մշտական ճշմարիտ կատարյալի…»:


Հիշատակման են արժանի նաև մեր մյուս նշանավոր արվեստագետի՝ թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980) Մեդեա Աբրահամյանի խոսքերը.

-Լեհաստանյան ճամփորդությունների ժամանակ Առնո Բաբաջանյանը նվագում էր ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև Շոպենի, Դեբյուսիի, Ռախմանինովի երկերը: Նվագում էր անթերի, և ինձ զարմացնում էր նրա ձախ ձեռքը, որն առանձնանում էր պոլիֆոնիկ հատվածներում, անխափան տեխնիկան, հնչյունը, դրա արտասովոր մասշտաբային հնչողությունը:
Հեռուստատեսության, ինչպես նաև ռադիոյի արխիվում անգին մասունքի պես պահպանվել են Առնո Բաբաջանյանի՝ իր իսկ ստեղծագործությունների բազմաթիվ կատարումները, որոնք այսօր ունկնդրելու բարեբախտությունն ունենք: Իսկ նրա ժառանգությունն այնքան անընդգրկելի է, որ դրանք ամբողջությամբ վեր հանելու և սերունդներին մատուցելու համար կատարվող ամեն մի աշխատանք միշտ էլ մեծ կարևորություն ունի:
Ռուբեն Կոսեմյանն Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդես է գալու մի քանի համերգներով, որտեղ հնչելու են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Եվ հայ երաժշտասերները Ա. Բաբաջանյանի «Capriccio»-ն ունկնդրելու են Ռ. Կոսեմյանի փոխադրությամբ:
-Այդ ստեղծագործությունը փոխադրելու, ձայնագրելու և տպագրելու իրավունքը ստացա կոմպոզիտորի որդուց՝ Արա Բաբաջանյանից, ով «Առնո Բաբաջանյան» ֆոնդի հիմնադիր-ղեկավարն է: Եվ ես շնորհակալ եմ նրան՝ ինձ այդ հնարավորությունն ընձեռելու համար:
Հենց այդ ստեղծագործությունը՝ «Capriccio» -ն նվիրելու եմ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Նպատակս նրա հոբելյանը նշանավորելն է: Մյուս գործը, որ ձայնագերլու և ներկայացնելու եմ, Սեն-Սանսի Ջութակի համար 3-րդ կոնցերտն է: Դա ունի հետաքրքիր նախապատմություն. 20-րդ դարի մեծանուն ջութակահարներից Յաշա Հեյֆեցը ժամանակին այս ստեղծագործությունն իր կոլեկցիայից հանձնել էր Վաշինգտոնի գրադարանին: Նա երբեք չի ձայնագրել այդ գործը: Նրա տղան ապրում է Ավստրալիայում և արվեստագետի հեղինակային իրավունքի ու ժառանգության պահպանության հարցերով անձամբ է զբաղվում: Եվ հիմա ինձ թույլ է տվել, որպեսզի ես կատարման ժամանակ օգտագործեմ Հեյֆեցի ռեդակցիան (չնայած ՝ տպագրված չի եղել մինչ օրս):
Յ. Հեյֆեցն այն արվեստագետն էր, որի համար երաժշտությունը չէր ճանաչում ոչ քաղաքական, ոչ էլ միջպետական սահմաններ: Եվ ես ուզում եմ ցույց տալ, որ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը ևս չի ճանաչում սահմաններ: Սա վկայել են նաև իր ժամանակի մյուս մեծերը: Հիշենք Դմիտրի Շոստակովիչի կողմից նրան տրված այս բնութագիրը.

-Առնո Հարությունի Բաբաջանյանը մեր դարաշրջանի անվանի և տաղանդավոր երաժիշտներից է։ Նա օժտված է մեծ կոմպոզիտորական շնորհներով։ Նրա դաշնակահարի տվյալներն արժանի են ամենաբարձր դրվատանքի։ Նա բազմակողմանի և հիմնավոր կրթություն ունեցող երաժիշտ է:
Ռուբեն Կոսեմյանն իր այս մոտեցումներով ևս մեկ անգամ բացահայտում է այն ճշմարտությունը, որ Առնո Բաբաջանյանը հավասարապես կանգնած է 20-րդ դարի բոլոր երևելի արվեստագետների կողքին: Եվ յուրաքանչյուր համերգի ծրագրում և ձայնասկավառակում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ընդգրկելը մեր արժեքները մատուցելու և դրանք ճանաչելի դարձնելու կարևոր ձևերից են:
- Այս տարի Իսպանիայում լույս է ընծայվել նաև հերթական ձայնասկավառակը, որտեղ ընդգրկել եմ Մարիո Կաստելնուվո-Տեդեսկոյի, Կլոդ Դեբյուսիի, Էռնեստ Բլոխի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները և Էդուարդ Հայրապետյանի հայտնի գործերից մեկը՝ Ջութակի և ալտի համար կրկնակի կոնցերտը: Այս վերջինը կատարել եմ «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբի հետ: Ես տարիներ առաջ՝ մինչև Կանադա մեկնելս այն կատարել եմ հայրիկիս՝ ալտահար, մենակատար, անսամբլիստ, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ Ալեքսանդր Կոսեմյանի հետ: Նա Կոմիտասի անվան պետական լարային քառյակի ալտահարն է (1990 թվականից)։ Ինձ համար մեծ առիթ էր իր հետ նվագելը: Դիրիժորը Մերուժան Սիմոնյանն էր, ով միաժամանակ բանաստեղծ էր, նպաստել էր մեր մշակույթի զարգացմանը: Ցավոք, նա այս տարի հեռացավ կյանքից՝ չդիմանալով մեր երկրին պատուհասած այս ծանր վիճակին: Ես հիմա այդ ստեղծագործությունը ևս ներառել եմ ձայնասկավառակի մեջ՝ ի հիշատակ Մերուժան Սիմնոնյանի՝ այդ հայրենանվեր ու ազնիվ արվեստագետի:
Արվեստագետի արժեքավոր գործերից է նաև այս տարի Ճապոնիայում լույս ընծայված ձայնասկավառակը, որն ամբողջությամբ ընդգրկում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները:


-Անցյալ տարի էլ Բեթհովենի 250-ամյակն էր: Լույս է ընծայվելու բոլոր 10 սոնատները, որոնց մի մասն արդեն ձայնագրել եմ: Մնացածի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են: Սակայն ինձ համար միշտ ամենասպասված պահը հայ կոմպոզիտորների գործերը ձայնագրելն է: Ես Կանադայի քաղաքացի եմ ու հայ եմ: Եվ այդ պատճառով երբեք չեմ կարող անտեսել հայ արվեստն ու մեր արժեքները: Ուզում եմ աշխարհին ճանաչելի դառնան մեր արժեքները, մեր կոմպոզիտորների գործերը, որ իրենց համար մի մեծ և ուրույն աշխարհ բացահայտեն:
Եվ այս նվիրական գործը կյանքի կոչելու դժվարին աշխատանքները արվեստագետն իրականացնում է շնորհաշատ դաշնակահարուհիներ Նատալյա Մնացականյանի և Մարգարիտա Գրիգորյանի հետ համագործակցությամբ:
Նշենք, որ Ռուբեն Կոսեմյանի հայրը՝ Ալեքսանդր Կոսեմյանն Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է: Լինելով մեր ժամանակների մեծագույն արվեստագետներից մեկը՝ Ալեքսանդր Կոեմյանն իր ավանդն է բերել միջնադարյան հայ հոգևոր երաժշտությունը վեր հանելու, փոխադրելու նվիրական գործում (նրա ձայնագրությունները մտնում են Հայաստանի Պետական Ռադիոյի Ոսկե ֆոնդի մեջ): Ռուբեն Կոսեմյանն հայրիկից ստացավ նաև մեր ազգային մշակույթը գնահատելու առաջին դասերը: Եվ լինելով տոհմիկ երաժիշտ և մանկավարժ՝ Ռուբեն Կոսեմյանն իր կարևոր առաքելությունն է համարում հայ մշակույթը պահպանելը, աշխարհով մեկ տարածելը և նոր սերնդին փոխանցելը:
Ռուբեն Կոսեմյանը շարունակում է իր աշխատանքները՝ հանրահռչակելու հայ մշակույթն ամբողջ աշխարհում: Եվ այդ գործը կատարում է մեծ նվիրումով: Սակայն նրան տխրեցնում է այն փաստը, որ վերջին տարիներին, ասես, միտումնավոր ու հատուկ ծրագրված պետական մակարդակով անտեսվում է հայ մշակույթը , այն ամենը, ինչ կապված է ազգային ժառանգության հետ:
-Մշակույթը մեր գլխավոր սյունն է, որը պետք է հոգածության արժանանա պետական մակարդակով: Նայելով այսօրվա իրողություններին՝ տեսնում ու զգում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում մենք կկորցնենք մեր դարարիր ժառանգությունն ու արվեստի արժեքները: Սա չի կարելի թույլ տալ: Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կարող էր դառնալ մեր երկիրն աշխարհում ներկայացնելու մի կարևոր իրադարձություն: Մշակույթը մեծ ուժ է նաև ազգին ներկայացնելու՛ համար, -համոզված է Ռուբեն Կոսեմյանը:
Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը կարևոր առիթ է բոլորիս համար՝ մեր արժեքներն ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու, մեծ կոմպոզիտորին տասնամյակների հեռվից նորովի բացահայտելու և մեր ազգային ակունքներին հավատարմության երդում տալու համար, քանի որ մեր ժամանակների ծանր մարտահրավերին դիմադրելու համար պետք է զինվենք մեր հոգևոր զենքերով՝ որպես ազգ մեր պատմական ուղին շարունակելու համար:
Նրա ժառանգությունը ևս այդ հոգևոր զենքերից է, որի ուժն ու արժեքը գիտեին նաև իր ժամանակի պետական այրերը. 32 տարեկանում մեծանուն կոմպոզիտորի մոտ ախտորոշեցին սպիտակարյունություն: Հարազատները նրանից թաքցնում էին: Երբ, ի վերջո, իմանում է այդ մասին, խիստ վրդովվում է: 1960-ական թվականների վերջին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության հայտնի դեմքերից մեկին հրավիրում է պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հիվանդ կնոջը բուժելու համար: Երբ այս մասին հայտնի է դառնում Առնո Բաբաջանյանի մտերիմ ընկերներից մեկին՝ նույնպես մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանին. մաեստրոն անմիջապես դիմում է Հայաստանի ԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Վերջինս զանգահարում է Մոսկվա եւ խնդրում, որ եկած բժիշկը Առնոյին էլ զննի: Ի պատասխան, նրան հայտնում են, որ բժիշկը մեկ խորհրդատվության համար 2000 դոլար է վերցնում: Անտոն Քոչինյանն առանց վայրկյան իսկ տատանվելու արձագանքում է, որ իրենք Բաբաջանյանի համար պատրաստ են միլիոններ էլ վճարել: Ահա թե ինչ է նշանակում, երբ իրական արժեքների թիկունքին ամուր պետություն է կանգնած… Ֆրանսիացի բժշկի նշանակումների և բուժման շնորհիվ կոմպոզիտորը հաղթահարում է մահաբեր հիվանդությունը՝ նման ծանր ախտորոշմամբ ապրելով ևս 30 տարի…
…Առնո Բաբաջանյանը մահացավ 1983 թվականին՝ նոյեմբերի 11-ին: Հանգչում է Երևանի քաղաքային պանթեոնում: Այսօր սերունդների առաջ մեր պարտքը նրա աճյունը Կոմիտասի անվան պանթեոն տեղափոխելը պետք է լինի, որովհետև նա մեծ էր ավելի, քան հասցրեցին բացահայտել: Եվ որքան շատ ժամանակներ անցնեն, նա հորիզոնի պես ավելի է մոտենալու մեզ…

 

Հասմիկ Պողոսյան

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ աշխարհից 

 

 

Աշխատանքները կշարունակվեն ապրիլի 15-ից Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկաններ... Ինչ հանցագործություններ են կատարվել պատերազմի... Հայկ Ղալումյանն ազատվել է Իջեւանի քաղաքապետի ... Հայոց ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կան... Ովքեր փորձում են Նիկոլին պահել քաղաքական դաշտ... Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին՝ ... Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրու... «Քոչարյանի հրապարակային ելույթներից դատելով կ... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... NewsMedia.am էլ օրաթերթի աշխատանքները կշարուն... «ՄԻԱՅՆ ՄԵՐ ՈՒԺՆ Է, ՈՐ ՏԵՍՆՈՒՄ Է ՀՈՐԻԶՈՆԸ» Նույնիսկ այս համազգային աղետից հետո, ինչ գլխն... Կպնում են բարոյականությանս․ Մագա Հարությունյա... Կացնի նման կախված է մեր գլխին երկրորդ հարվածի... Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայո... ՊՆ-ն միջադեպերի մասին չի հայտնում Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տար... Տեսանյութ.«Գոռալով չէ՛, ՄԱԿ-ում դրոշ տնգելով ... «Ո՞վ է շնչառություն տալու, եւ առողջացնելու ան... ՀՀ-ում մեկ շաբաթում սպասվում է կորոնավիրուսի ... Կոմանդոսն առողջական խնդիրներ ունի. նա հիվանդա... «Իրավիճակի ներկայիս սրումը Դոնբասում հղի է չա... Զինվորականները բնակարաններ կկարողանան ձեռք բե... Հաջորդ օրենքն էլ թող մտցնեն, որ պաշտոնական դի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... Վանգան Ադրբեջանի և Հայաստանի մասին. (տեսանյու... «Մեյմանդար»-ի Շուկան իդեալական է բոլորի համա... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Տեղի է ունեցել Առաքել Մովսիսյանի դստեր՝Անգել... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին...
Defense News. Աշխարհը վերադառնում է պրոքսի պատերազմների դարաշրջան` Լիբիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ ... Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտներում դրոններն արագորեն առաջ անցան դրանք չեզոքացնելու համար նախատեսված ցամաքային համակարգերից` ճանապարհ հարթելով խոցելի զորքերի վրա հեշտ գրոհների համար, գրում է Defense News-ը: «Սկզբում մի տեսանյութ հայտնվեց Լիբիայից, որում թուրքական ԱԹՍ-ն ոչնչացնում է ռուսական «Պանցիր» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղում իսրայելական Harop-ի օգն Ռուբեն Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն անցած շաբաթ դեմարշ արեց Վարդազարյանի նկա Բանակի հայտարարությանը չմիացած 4 բարձրաստիճան զինվորականներից մեկի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյա... «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարակա Միմյանց հետ ընտրությունների կգնան ՀՅԴ-ն, «Հայրենիքն» ու քոչարյանական թեւը. Ցուցակը կազմելիս կփլվի՞ դ... «Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության դաշտում որոշակի խմբավորումներ-վերադասավորումներ են ընթանում։ Ամենայն հավանականությամբ, մի քանի բլոկ կձեւավորվի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Թեեւ ոչ ոք դեռ չգիտի, թե երբ կկայանան այդ ընտրությունները, բայց դրանք կարող են շատ անսպասելի հայտարարվել, եւ քաղաքական ուժերը կարող են պատրաստ չլինել դրան, ինչպես, մեծ հաշվով, եղավ 2018 թվականին։ 17 կուսակցություններից մ Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է. «Հայաստանի Հանրապետություն» «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.  «Արցախի շուրջ թուրքական ռազմական ուժերի ներկայությունը՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ հարեւան երկու թուրքական պետությունների զինված ուժերի ինտենսիվ սերտացումն ու պարբերաբար իրականացվող համատեղ զորավարժությունները Հայաստանի առաջ առարկայական խնդիր են դնում ընդլայնել ռազմական փոխգործակցությունը ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար
website by Sargssyan