1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Առնո Բաբաջանյան՝ ազգային ակունքներից եկող համաշխարհային երևույթը

«Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի»:

Հովհաննես Թումանյան

Ամենայն Հայոց Բանաստեղծի՝ հազարամյակների իմաստություն արտահայտող այս պատգամով առաջնորդվեցին 20-րդ դարի հայ մշակույթի բոլոր ասպարեզների մեծերը՝ գրականությունից մինչև կերպարվեստ ու երաժշտություն: Նրանք մեր մշակութային ժառանգությունն իրենց հոգում կրելով ՝ մեզ տարան դեպի 21-րդ դար:
Առնո Բաբաջանյան՝ մեկը հայ դասական երաժշտության այն գագաթներից, որի անվան ու արվեստի առաջ պետք է խոնարհվեին ամենուր:
Ուղիղ մեկ դար առաջ՝ 1921 թվականի հունվարի 21-ին Երևանում ծնվեց հայ մեծ կոմպոզիտորներից մեկը՝ Առնո Բաբաջանյանը: 1938 թ-ին թվականին նա մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան):
Ընդամենը 5 տարեկան էր, երբ Արամ Խաչատրյանը, նկատելով նրա տաղանդը, արձագանքում է. «Նա ընտրյալ է»: Այդ պահից կանխորոշված էր, որ հրաշամանուկը պետք է երաժշտությամբ զբաղվի: Դա շրջադարձային է դառնում նրա համար, և արդեն 1929 թվականին ընդունվում է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատրոիայում: Նրա հարուստ ստեղծագործական կյանքի հաջորդ հանգրվանը լինելու էր է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում ուսումը շարունակելը՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից սկսած ապրելով և աշխատելով Մոսկվայում՝ Առնո Բաբաջանյանը ստեղծեց երաժշտական հարուստ ժառանգություն՝ երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա երբեք չէր մոռանում իր հայ ինքնությունը: Եվ իր ստեղծագործութններին ծնունդ տալու ժամանակ հնագույն ակունքներից վեր էր հանում մեր ազգային մեղեդիները, որոնք ճանաչելի են նրա յուրաքանչյուր երաժշտական կտավի առաջին հնչյուններից: Դա եղել է Արամ Խաչատրյանի խորհուրդը իր սաներին: Երաժշտագետների բնորոշմամբ՝ Բաբաջանյանի ստեղծագործությունների ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ բաբաջանյանական արվեստի թերևս լայն ժողովրդականություն վայելող գանձերից են «Հերոսական բալլադը» (1950) և դաշնամուրային տրիոն (1952), «Հայկական ռապսոդիան», «Նոկտյուրնը», Ջութակի սոնատը, Ջութակի կոնցերտը, «Էլեգիան» , «Վեց պատկեր», «Էքսպրոմտ» …Նրա հռչակավոր գործերի շարքում հիշենք ձայնի ու նվագախմբի համար գրված «Վոկալիզը», որը կոմպոզիտորը նվիրել է հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանին: Եվ առաջին անգամ հենց նրա կատարմամբ է այս գործը հնչել է բազմաթիվ հեղիանակավոր բեմերում:

Բնութագրությունը հասանալի չէ

Առնո Բաբաջանյանն ամբողջ կյանքում հիշեց Արամ Խաչատրյանի սկբունքը. ստեղծագործել՝ շեշտը դնելով ազգային արմատների վրա.

-Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում,-ասում էր Արամ Խաչատրյանը:
Առնո Բաբաջանյանն ինքն էլ իր ստեղծագործություններով աշխարին պատմեց Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Եվ ինքն էլ հետագայում պետք է ասեր.
-Ինչ էլ որ գրեմ, ստացվում է հայեցի…
…Առնո Բաբաջանյանի 100-ամյակն է այս տարի: Ու աշխարհի բեմերում հնչել նրա հայեցի ու հայաշունչ ստեղծագործությունները, որոնք այլևս աշխարհինն են: Ունենալով այսպիսի մեծություն՝ որպես ազգ պարտավոր ենք բոլոր ասպարեզներում նշանավորել այս հոբելյանը: Սակայն առայժմ ամեն ծրագիր իրականացվում է մի խումբ նվիրյալ արվեստագետների նախաձեռնություններով: Մինչդեռ Առնո Բաբաջանյանը մեր մշակույթի այցեքարտերից մեկն է ամբողջ աշխարհում, որի հոբելյանը պետք է նշվեր պետական մակարդակով:

«Միշտ մի կարևոր նպատակ եմ ունեցել…որ հայ կոմպոզիտորների գործերը ևս ճանաչելի դառնան աշխարհին». Ռուբեն Կոսեմյան

…Կանադաբնակ ջութակահար, մենակատար և մանկավարժ Ռուբեն Կոսեմյանը հայ մշակույթի նվիրյալ զինվորներից է, հանդես է եկել աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Թայվանում, Մալայզիայում, Ռուսաստանում և Վրաստանում և այլուր:
Նա իր համերգների ծրագրում մշտապես ընդգրկում է հայ կոմպոզիտորների գործերը: Աշխարհի բոլոր բեմերում հնչեցնում է հայ մշակույթի գանձերը: Մեր մեծերի հետ կապված ամեն հոբելյանը նա դարձնում է կարևորագույն իրադարձություն՝ նաև եվրոպացի արվեստասեր հասարակության համար:

Հիշենք Ռուբեն Կոսեմյանի՝ Սանկտ-Պետերբուրգում լույս տեսած ջութակի և դաշնամուրի համար փոխադրությունների առաջին ժողովածուն՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որտեղ տեղ գտան Կոմիտասի, Ֆ․ Լիստի, Պ․ Չայկովսկու, Ս․ Ռախմանինովի ստեղծագործությունների փոխադրությունները («Պլանյետա Մուզիկի» հրատարակչություն, Ռուսաստանի Դաշնություն)։ Ժողովածուն և դաշնամուրային մասը խմբագրել է դաշնակահարուհի Նատալյա Մնացականյանը:
Վերոնշյալ ժողովածուն բաղկացած է լինելու չորս մասից, որի երկրորդ մասն այս տարի նվիրվելու է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին: Եվ այդ չորս մասերն ընդգրկելու են մեկ ձայնասկավառակ և դրանում ներառվելու են ընտրված գործեր՝ Կոմիտաս, Բաբաջանյան, Ռախմանինով, և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Մեծ կոմպոզիտորի 100-ամյա հոբելյանի առթիվ արվեստագետը ծրագրում է ձայնագրել ևս մի սկավառակ, որտեղ տեղ են գտնելու Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գագիկ Հովունցի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները: Նրա հետ զրուցել ենք Առնո Բաբաջանյանի հոբելյանական տարվան նվիրված իր ծրագրերի և սպասվող ձայնասկավառակի մասին:
-Առնո Բաբաջանյանը հասարակության լայն շրջանակներին հայտնի է իր երգերով և մի շարք ֆիլմերում հնչող գործերով: Բայց դրանք իր ստեղծագործական ժառանգության շատ փոքր մասն են կազմում: Իրականում նա դասական երաժշտության հսկա է: Նա մեծություն է և՛ որպես կոմպոզիտոր, և՛ որպես դաշնակահար: Նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը մի չտեսնված երևույթ է: Նա ստեղծում էր համաշխարհային մշակույթի գոհարներ՝ չնայած իր առողջական խնդիրներին, -ասում է արվեստագետը:
Ռուբեն Կոսեմյանը հիշում է Առնո Բաբաջանյանի կյանքի ուշագրավ դրվագներից մեկը, որը նրա ֆենոմենի արտահայտություններից է.

-Երբ նա մեկնեց Մոսկվա և անմիջապես ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրսը, հենց այդտեղ էլ բացահայտվեց նրա տաղանդը որպես դաշնակահար. սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի դաշնամուրային առաջին կոնցերտի կատարմանը ներկա Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նաթան Պելերմանը նրա մասին ասել էր. «Պետք է հիշել այս երիտասարդի անունը. նրան դաշնակահարի փայլուն ապագա է սպասում»:
Նա վիտուոզ դաշնակահար էր: Առաջին գործը, որ ճանաչում էր բերելու Բաբաջանյանին, նրա «Վաղարշապատի պարն» էր (գրառումը՝ Կոմիտասի), որը դաշնամուրային մշակմամբ մի նոր ճանապարհ բացեց երաժշտության մեջ,- ասում է Ռուբեն Կոսեմյանը:
Իսկ մեր անվանի դաշնակահարուհի, երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1989) Սվետլանա Նավասարդյանը Առնո Բաբաջանյան- կոմպոզիտորին ու դաշնակահարին այսպես է բնութագրել.
«Արքայական դաշնակահար էր, առասպելական: Համակ ապրում էր դաշնամուրի առաջ: Բաբաջանյանական հյութեղ, դյութիչ ձայնը, թվում էր, գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից, ձեռքերն էլ՝ ինչպես առյուծի թաթեր, ուղղակիորեն ստեղների շարունակությունն էին: Շլափայլ վիրտուոզ՝ դաշնամուրը կարծես խաղալիք լիներ հսկայի ձեռքերում: Ոգեշունչ արտիստ՝ խորաթափանց, հուզառատ. ինչպե՜ս էր կարողանում ենթարկել իրեն փոթորկալի տեմպերամենտը, որչափ կատարյալ էր չափ ու ձեւի մեջ ու թեթեւ…երանելի այն թեթեւությամբ, որն ուղեկիցն է մշտական ճշմարիտ կատարյալի…»:


Հիշատակման են արժանի նաև մեր մյուս նշանավոր արվեստագետի՝ թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980) Մեդեա Աբրահամյանի խոսքերը.

-Լեհաստանյան ճամփորդությունների ժամանակ Առնո Բաբաջանյանը նվագում էր ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև Շոպենի, Դեբյուսիի, Ռախմանինովի երկերը: Նվագում էր անթերի, և ինձ զարմացնում էր նրա ձախ ձեռքը, որն առանձնանում էր պոլիֆոնիկ հատվածներում, անխափան տեխնիկան, հնչյունը, դրա արտասովոր մասշտաբային հնչողությունը:
Հեռուստատեսության, ինչպես նաև ռադիոյի արխիվում անգին մասունքի պես պահպանվել են Առնո Բաբաջանյանի՝ իր իսկ ստեղծագործությունների բազմաթիվ կատարումները, որոնք այսօր ունկնդրելու բարեբախտությունն ունենք: Իսկ նրա ժառանգությունն այնքան անընդգրկելի է, որ դրանք ամբողջությամբ վեր հանելու և սերունդներին մատուցելու համար կատարվող ամեն մի աշխատանք միշտ էլ մեծ կարևորություն ունի:
Ռուբեն Կոսեմյանն Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդես է գալու մի քանի համերգներով, որտեղ հնչելու են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Եվ հայ երաժշտասերները Ա. Բաբաջանյանի «Capriccio»-ն ունկնդրելու են Ռ. Կոսեմյանի փոխադրությամբ:
-Այդ ստեղծագործությունը փոխադրելու, ձայնագրելու և տպագրելու իրավունքը ստացա կոմպոզիտորի որդուց՝ Արա Բաբաջանյանից, ով «Առնո Բաբաջանյան» ֆոնդի հիմնադիր-ղեկավարն է: Եվ ես շնորհակալ եմ նրան՝ ինձ այդ հնարավորությունն ընձեռելու համար:
Հենց այդ ստեղծագործությունը՝ «Capriccio» -ն նվիրելու եմ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Նպատակս նրա հոբելյանը նշանավորելն է: Մյուս գործը, որ ձայնագերլու և ներկայացնելու եմ, Սեն-Սանսի Ջութակի համար 3-րդ կոնցերտն է: Դա ունի հետաքրքիր նախապատմություն. 20-րդ դարի մեծանուն ջութակահարներից Յաշա Հեյֆեցը ժամանակին այս ստեղծագործությունն իր կոլեկցիայից հանձնել էր Վաշինգտոնի գրադարանին: Նա երբեք չի ձայնագրել այդ գործը: Նրա տղան ապրում է Ավստրալիայում և արվեստագետի հեղինակային իրավունքի ու ժառանգության պահպանության հարցերով անձամբ է զբաղվում: Եվ հիմա ինձ թույլ է տվել, որպեսզի ես կատարման ժամանակ օգտագործեմ Հեյֆեցի ռեդակցիան (չնայած ՝ տպագրված չի եղել մինչ օրս):
Յ. Հեյֆեցն այն արվեստագետն էր, որի համար երաժշտությունը չէր ճանաչում ոչ քաղաքական, ոչ էլ միջպետական սահմաններ: Եվ ես ուզում եմ ցույց տալ, որ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը ևս չի ճանաչում սահմաններ: Սա վկայել են նաև իր ժամանակի մյուս մեծերը: Հիշենք Դմիտրի Շոստակովիչի կողմից նրան տրված այս բնութագիրը.

-Առնո Հարությունի Բաբաջանյանը մեր դարաշրջանի անվանի և տաղանդավոր երաժիշտներից է։ Նա օժտված է մեծ կոմպոզիտորական շնորհներով։ Նրա դաշնակահարի տվյալներն արժանի են ամենաբարձր դրվատանքի։ Նա բազմակողմանի և հիմնավոր կրթություն ունեցող երաժիշտ է:
Ռուբեն Կոսեմյանն իր այս մոտեցումներով ևս մեկ անգամ բացահայտում է այն ճշմարտությունը, որ Առնո Բաբաջանյանը հավասարապես կանգնած է 20-րդ դարի բոլոր երևելի արվեստագետների կողքին: Եվ յուրաքանչյուր համերգի ծրագրում և ձայնասկավառակում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ընդգրկելը մեր արժեքները մատուցելու և դրանք ճանաչելի դարձնելու կարևոր ձևերից են:
- Այս տարի Իսպանիայում լույս է ընծայվել նաև հերթական ձայնասկավառակը, որտեղ ընդգրկել եմ Մարիո Կաստելնուվո-Տեդեսկոյի, Կլոդ Դեբյուսիի, Էռնեստ Բլոխի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները և Էդուարդ Հայրապետյանի հայտնի գործերից մեկը՝ Ջութակի և ալտի համար կրկնակի կոնցերտը: Այս վերջինը կատարել եմ «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբի հետ: Ես տարիներ առաջ՝ մինչև Կանադա մեկնելս այն կատարել եմ հայրիկիս՝ ալտահար, մենակատար, անսամբլիստ, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ Ալեքսանդր Կոսեմյանի հետ: Նա Կոմիտասի անվան պետական լարային քառյակի ալտահարն է (1990 թվականից)։ Ինձ համար մեծ առիթ էր իր հետ նվագելը: Դիրիժորը Մերուժան Սիմոնյանն էր, ով միաժամանակ բանաստեղծ էր, նպաստել էր մեր մշակույթի զարգացմանը: Ցավոք, նա այս տարի հեռացավ կյանքից՝ չդիմանալով մեր երկրին պատուհասած այս ծանր վիճակին: Ես հիմա այդ ստեղծագործությունը ևս ներառել եմ ձայնասկավառակի մեջ՝ ի հիշատակ Մերուժան Սիմնոնյանի՝ այդ հայրենանվեր ու ազնիվ արվեստագետի:
Արվեստագետի արժեքավոր գործերից է նաև այս տարի Ճապոնիայում լույս ընծայված ձայնասկավառակը, որն ամբողջությամբ ընդգրկում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները:


-Անցյալ տարի էլ Բեթհովենի 250-ամյակն էր: Լույս է ընծայվելու բոլոր 10 սոնատները, որոնց մի մասն արդեն ձայնագրել եմ: Մնացածի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են: Սակայն ինձ համար միշտ ամենասպասված պահը հայ կոմպոզիտորների գործերը ձայնագրելն է: Ես Կանադայի քաղաքացի եմ ու հայ եմ: Եվ այդ պատճառով երբեք չեմ կարող անտեսել հայ արվեստն ու մեր արժեքները: Ուզում եմ աշխարհին ճանաչելի դառնան մեր արժեքները, մեր կոմպոզիտորների գործերը, որ իրենց համար մի մեծ և ուրույն աշխարհ բացահայտեն:
Եվ այս նվիրական գործը կյանքի կոչելու դժվարին աշխատանքները արվեստագետն իրականացնում է շնորհաշատ դաշնակահարուհիներ Նատալյա Մնացականյանի և Մարգարիտա Գրիգորյանի հետ համագործակցությամբ:
Նշենք, որ Ռուբեն Կոսեմյանի հայրը՝ Ալեքսանդր Կոսեմյանն Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է: Լինելով մեր ժամանակների մեծագույն արվեստագետներից մեկը՝ Ալեքսանդր Կոեմյանն իր ավանդն է բերել միջնադարյան հայ հոգևոր երաժշտությունը վեր հանելու, փոխադրելու նվիրական գործում (նրա ձայնագրությունները մտնում են Հայաստանի Պետական Ռադիոյի Ոսկե ֆոնդի մեջ): Ռուբեն Կոսեմյանն հայրիկից ստացավ նաև մեր ազգային մշակույթը գնահատելու առաջին դասերը: Եվ լինելով տոհմիկ երաժիշտ և մանկավարժ՝ Ռուբեն Կոսեմյանն իր կարևոր առաքելությունն է համարում հայ մշակույթը պահպանելը, աշխարհով մեկ տարածելը և նոր սերնդին փոխանցելը:
Ռուբեն Կոսեմյանը շարունակում է իր աշխատանքները՝ հանրահռչակելու հայ մշակույթն ամբողջ աշխարհում: Եվ այդ գործը կատարում է մեծ նվիրումով: Սակայն նրան տխրեցնում է այն փաստը, որ վերջին տարիներին, ասես, միտումնավոր ու հատուկ ծրագրված պետական մակարդակով անտեսվում է հայ մշակույթը , այն ամենը, ինչ կապված է ազգային ժառանգության հետ:
-Մշակույթը մեր գլխավոր սյունն է, որը պետք է հոգածության արժանանա պետական մակարդակով: Նայելով այսօրվա իրողություններին՝ տեսնում ու զգում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում մենք կկորցնենք մեր դարարիր ժառանգությունն ու արվեստի արժեքները: Սա չի կարելի թույլ տալ: Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կարող էր դառնալ մեր երկիրն աշխարհում ներկայացնելու մի կարևոր իրադարձություն: Մշակույթը մեծ ուժ է նաև ազգին ներկայացնելու՛ համար, -համոզված է Ռուբեն Կոսեմյանը:
Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը կարևոր առիթ է բոլորիս համար՝ մեր արժեքներն ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու, մեծ կոմպոզիտորին տասնամյակների հեռվից նորովի բացահայտելու և մեր ազգային ակունքներին հավատարմության երդում տալու համար, քանի որ մեր ժամանակների ծանր մարտահրավերին դիմադրելու համար պետք է զինվենք մեր հոգևոր զենքերով՝ որպես ազգ մեր պատմական ուղին շարունակելու համար:
Նրա ժառանգությունը ևս այդ հոգևոր զենքերից է, որի ուժն ու արժեքը գիտեին նաև իր ժամանակի պետական այրերը. 32 տարեկանում մեծանուն կոմպոզիտորի մոտ ախտորոշեցին սպիտակարյունություն: Հարազատները նրանից թաքցնում էին: Երբ, ի վերջո, իմանում է այդ մասին, խիստ վրդովվում է: 1960-ական թվականների վերջին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության հայտնի դեմքերից մեկին հրավիրում է պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հիվանդ կնոջը բուժելու համար: Երբ այս մասին հայտնի է դառնում Առնո Բաբաջանյանի մտերիմ ընկերներից մեկին՝ նույնպես մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանին. մաեստրոն անմիջապես դիմում է Հայաստանի ԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Վերջինս զանգահարում է Մոսկվա եւ խնդրում, որ եկած բժիշկը Առնոյին էլ զննի: Ի պատասխան, նրան հայտնում են, որ բժիշկը մեկ խորհրդատվության համար 2000 դոլար է վերցնում: Անտոն Քոչինյանն առանց վայրկյան իսկ տատանվելու արձագանքում է, որ իրենք Բաբաջանյանի համար պատրաստ են միլիոններ էլ վճարել: Ահա թե ինչ է նշանակում, երբ իրական արժեքների թիկունքին ամուր պետություն է կանգնած… Ֆրանսիացի բժշկի նշանակումների և բուժման շնորհիվ կոմպոզիտորը հաղթահարում է մահաբեր հիվանդությունը՝ նման ծանր ախտորոշմամբ ապրելով ևս 30 տարի…
…Առնո Բաբաջանյանը մահացավ 1983 թվականին՝ նոյեմբերի 11-ին: Հանգչում է Երևանի քաղաքային պանթեոնում: Այսօր սերունդների առաջ մեր պարտքը նրա աճյունը Կոմիտասի անվան պանթեոն տեղափոխելը պետք է լինի, որովհետև նա մեծ էր ավելի, քան հասցրեցին բացահայտել: Եվ որքան շատ ժամանակներ անցնեն, նա հորիզոնի պես ավելի է մոտենալու մեզ…

 

Հասմիկ Պողոսյան

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ աշխարհից 

 

 

Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմ... Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Ներքին Հ... Դիլիջանի ոլորաններում մոտ 5 տոննա անասնակերով... ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների... Պեսկովն ասել է, թե որ երկրի ղեկավարը կարող է ... Ամանորին մի հիթ ունեինք՝ «Երնեկ, թէ այս նոր տ... 6 տարի առաջ այս օրը Ադամը պիտի զորացրվեր, բայ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ՊԱՅԹԵԼՈՒ Է ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՑԱՍՈ... ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ՔԱՀԱՆԱ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԻՐ ՏՈՒՆ Ժողովո՛ւրդ, արթնացե՛ք, թշնամին արթուն է.«Քեզ ... Չգիտեմ ինչքանով սա կմեղմի ցավը․․․ Պետք էր Պապիկյանին ներգրավել քրեական վարույթո... VIDEO, PHOTOԱկցիայի մասնակիցները Ազատ գյուղու... «Բանակը ես եմ» խորագրի ներքո Հանրապետության հ... Պատասխանատուն եւ մեղավորը այսօրվա վարչախումբն... Պարզվել են ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վ... «Արդեն 6-րդ ծնողն է եկել, հարցնում է՝ ուր ա տ... Արցախում էներգետիկ ճգնաժամ է հասունանում (տես... Բարդակի նշաններից ա, երբ սկսում են շտապ մեղավ... Զորամասում այրված զինվորները մեկ լուսանկարում Կատարվում են հնարավոր անհրաժեշտ գործողություն... «Կրակը տեսել ենք, զանգել ենք, մինչեւ պաժառնին... ՆԳՆ նախարարի տեղակալի հայրը 455 հազար դոլար հ... Նախնական վարկածով՝ ջեռուցման հարցում անվտանգո... Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ 2-3 բալան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո...
ՆԳՆ նախարարի տեղակալի հայրը 455 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով կալանավորված է եղել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ, նախկինում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հայրը ՀՀԿ-ի իշխանության տարիներին հասցրել է մեղադրվել կոռուպցիոն մի աղմկահարույց գործի շրջանակներում: Խոսքը ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանի մասին է, որը հայտնի է նաեւ որպես վեդեցի Տոզդոյի Աշոտ: Դեռ 2014 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աշոտ Սարգսյանը Պ Մեր մտքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ են. Մուրադ Իսմայիլի հայտարարությունը Մեր մտքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ են, քանի որ տարածաշրջանի շրջափակումը շարունակվում է: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ազգությամբ եզդի, «Սինջար ակադեմիայի» նախագահ և համահիմնադիր, «Յազդա» միջազգային մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Մուրադ Իսմայիլը։ «Հայերը ցեղասպանություն են ապրել ոչ հեռու անցյալում, և աշխարհը չպետք է թույլ տա, որ դա կրկնվի: Մենք նաև կոչ ենք անում խ Գագիկ Ջհանգիրյանը կենսաթոշակ է ուզում «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը: Դրանով Ինչ է քննարկել դատավոր Ալեքսանյանը Գագիկ Ջհանգիրյանի և Սասուն Խաչատրյանի հետ որոշումներ կայացնելուց... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանում «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հարց ուղղեց կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: «Տիկի՛ն Ալեքսանյան, դատական եւ իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Դուք տարբեր անձանց մասով կալանքի որոշում կայացնելուց առաջ քննարկել եք հարցերը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ի՞նչ Լաչին, ՔՊ-ն զբաղված է ՏԻՄ-երով «Հրապարակ» թերթը գրում է. «Լաչինի փակված միջանցքից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա՝ Սիսիանում, իշխանությունները նախընտրական «տասովկաների» մեջ են։ ՏԻՄ վերջին ընտրություններում Սիսիանում որեւէ ուժ չհավաքեց 50+1, հետընտրական կոալիցիա չկազմվեց, բայց ՔՊ-ին հաջողվեց Արման Բաբաջանյանի կուսակցության 1 անդամի հետ գործարքի շնորհիվ համայնքապետ ընտրել իր թեկնածու Արման Հակոբջանյանին, սակայն հետագա նի
website by Sargssyan