Պետք չէ նայել, թե ովքեր են այսօր հարթակում՚Շատերի հետ ես ինքս, մենք ինքներս տարաձայնություններ ունենք տարբեր տեսակի
Հայաստանի երկրորդ նախագահի որդուց՝ Լևոն Քոչարյանից «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն անձամբ չի գալիս եւ չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, ով պատասխանեց.
-Հայրս իր հարցազրույցներում հստակ ասել է, կոչ է արել իր համախոհներին, աջակիցներին ակտիվ լինել, մասնակցել: Գոյություն ունի կոնկրետ ֆորմատ եւ այդ շրջանակներում է ամեն ինչ կատարվում: Իր գալու այս հարթակում կանգնելու հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, եթե դա լինի բոլորս դա կտեսնենք:
-Պարոն Քոչարյան, շատերը եւս համարում են, որ այս իշխանությունները այլեւս պետք է հեռանան, բայց հանրահավաքին չեն մասնակցում պատճառաբանելով, որ հաթակում նախկիններն են:
-Գիտեք, պետք չէ նայել, թե ովքեր են այսօր հարթակում: Շատերի հետ ես ինքս, մենք ինքներս տարաձայնություններ ունենք տարբեր տեսակի: Բայց հիմա սա է ճանապարհը: Պետք է ավելի ակտիվ լինել, մասնակցել չհուսահատվել, փորձել միասին, համատեղ ուժերով երկիրը հանել այս ողբալի վիճակից: