1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. «Ամեն վայրկյան մտովի զրուցում եմ Ադամի հետ. նախ միշտ ասում եմ, որ ես սիրում ու հպարտանում եմ իրենով, երբեմն էլ այս կամ այն հարցում՝ խնդրում եմ նաեւ ուղղորդել»

NewsMedia.am էլ օրաթերթի

ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ նոր խորագրի ԱՆԴՐԱՆԻԿ ՀՅՈՒՐԸ՝ ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐ ԳԱՅԱՆԵ ԱՆՏՈՆՅԱՆՆ Է:
ԼՈՒՍԵ ԺՊԻՏՈՎ ՈՒ ԼՈՒՍԵ ՀԱՅԱՑՔՈՎ ՀԱՅՏՆԻ ՀԵՐՈՍԻ ՝ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՅՐԸ;

Գարեգին Նժդեհը սերունդներին պատգամել է.«Կռվադաշտում նմանվիր առյուծին, որը քնում է բաց աչքերով»։
Հայոց նորագույն պատմությունը կերտող Հերոսները,  լավ էին սերտել այս դասը։ Եվ մեր առյուծասիրտ զինվորների բազկի ուժին՝ հաճախ հանդիպեց թշնամին։ Ադամ Սահակյանը ևս բաց աչքերով քնող այդ առյուծ մարտիկն էր, ում սխրանքի մասին դեռ շատ է գրվելու, խոսվելու: Եւ սերունդներն էլ՝Ադամի խիզախ ու չընկրկող տեսակով են կրթվելու:

Բնութագրությունը հասանալի չէ

-Տիկին Անտոնյան, հենց այնպես չէ ասված, որ .«Հերոս Մայրերն են ծնում՝ Հերոս Որդիներ» … Ձեր Տեսակով էր հենց ազնվազարմ որակներ ժառանգել մեր Հերոս Ադամը...

Իսկ  նա այսօր կենդանի է, եւ  ապրում է ամենքիս սրտում: Ոգու և գաղափարի ի՞նչ դասեր էր մեր Հերոսը կերտել Ձեզանից :

-Կարծում եմ, որ Գարեգին Նժդեհի խոսքերը վաղուց պետք է  որպես ուղղորդող սրբություն՝ առանձին տեղ գտնեն   մեր դասագրքերում...
Ադամին մանկուց՝ մանավանդ արտաքինով, շատ էին նմանեցնում ինձ: Ես և ամուսինս աշխատել ենք, որ մեր տղաները լավ ուսում ստանան, զբաղվեն սպորտով, որքան հնարավոր է իրենց հանգիստը ճիշտ կազմակերպեն, և ամենակարևորը Լավ Մարդ լինեն։ Ես միշտ մտածում էի, որ Ադամը լինելով ազնիվ, բարի, դրա հետ մեկտեղ բարձրահասակ ու սպորտային կազմվածքով համարձակ պատանի՝ միշտ անխոցելի է լինելու։ Նույնիսկ, երբ ապրիլյան պատերազմի լուրը ստացանք, մտածում էի Ադամին ոչինչ չի պատահի. նա շատ խելացի է, ճկուն, հմուտ՝ յուրաքանչյուր գործում։ Զորացրված ծառայակիցները պատմում էին, թե նա ինչպես է իր ջոկի հետ ապահով կահավորել իրենց դիրքը, օգտագործելով իր ճարտարապետ_ դիզայների հմտությունները։ Իսկ որպես դիրքի ավագ և ջոկի հրամանատար՝ նաև հմուտ հոգատար սերժանտ, _ զինվոր էր։ Եվ հենց այդ իր փոքր ջոկով, Ադամը ճակատ ճակատի կռվեց թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, ազնվորեն կատարելով իր պարտքը ՝թիկունքում ապրող յուրաքանչյուր հայի հանդեպ...Դուք արդեն հասկացաք, թե Ադամը ինչ հատկանիշերով է նման ինձ։

-Տիկին Անտոնյան, Պատերազմը ծանր, չսպիացող վերքեր է թողնում ժողովրդի, մարդկանց հոգիներում. ծնողի, մոր, մայր հայրենիքի սրտում։ Եւ հարց է առաջանում. ով, ինչպե՞ս է բուժելու այդ սպիները։

-Բացի կարգավիճակից, որ ստանում են նահատակված զինվորի ծնողները, նրանք պետք է լինեն պետության կողմից գերուշադրության մեջ. ինչպես նաև ամենակարևորագույն տեղը պետք է զբաղեցնեն մեր հասարակության մեջ։ Ոչ մի ծնող՝ երբեք իրեն լքված և միայնակ չպետք է զգա։ Եվ այդ հարցում ամենաառաջին դերը ՝ պետությանն է։ Ժողովուրդը սիրում ու պաշտում է իր զինվորին, ու նրանց ընտանիքներին։ Գիտեք, մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ զինվորը, նահատակված զինվորի ընտանիքը, պետք է լինեն ամենաառաջնային ուշադրության կենտրոնում, ինչպես օրինակ Իսրայելում է:

-Որպես Հերոսի Մայր, ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել այն արժեհամակարգը, որը պետք է դնենք մեր կյանքի ընթացքի մեջ ու վերականգնենք մեր երկիրը, քանի որ մեր Հերոներին հայրենիք ենք պարտք մնացել։


-Այս հարցին կցանկանայի կարճ ու կոնկրետ պաասխանել. «Ազգ, Բանակ Ընտանիք»: Այս կարգախոսով պետք է առաջնորդվենք, որպեսզի այս դժվար ժամանակները պատվով հաղթահարենք, և մեծ առաջընթաց ապրենք։

-Այդուհանդերձ, ի՞նչն ուժ տվեց Գայանե Անտոնյանին հաղթահարելու կորստյան վիշտը: Որտեղի՞ց Ձեզ այդքան ուժ, որ արցունքի միջից անգամ՝ կարողանում եք ժպտալ մարդկանց, ազնվացնել, ու լուսավորել շրջապատը:


-Այս պարագայում ես կարող եմ ասել, որ ինձ ուժ տվեց Ադամը... Ադամը և այն մարդիկ, որոնք Ադամին սիրելով, հերոսացնելով, սկսեցին շփվել իմ հետ... և Աստծուց երբեք չնեղանալ... Ադամը թույլ չտվեց...

Բնութագրությունը հասանալի չէ

-Տիկին Անտոնյան, զրույցներ ունենում ե՞ք Ադամի հետ: Եւ եթե կարելի է, թույլ տամ հարցնել.ինչի՞ մասին եք խոսում…


-Այո, գրեթե ամեն օր: Եթե չչափազանցնեմ, երևի ամեն վայրկյան՝ մտովի զրուցում եմ Ադամի հետ։ Նախ միշտ ասում եմ, որ ես սիրում ու հպարտանում եմ իրենով, երբեմն էլ այս կամ այն հարցում՝ խնդրում եմ նաեւ ուղղորդել... Միակ բանը, որի հետ չեմ հաշտվում՝ անսահման կարոտն է։

-Տիկին Անտոնյան, դուք Ձեր զրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ. «Յուրաքանչյուր տարիքում՝ երջանկությունը մի գույն ունի»: Ձեր կարծիքով, այսօրվա իրողության մեջ. որում ապրում է հայը, հայ մարդը, Մայրը…հնարավո՞ր է գտնել գույներ՝ապրելու…

-Այսօր իմ երջանկության գեղեցիկ, պայծառ գույնը իմ թոռնիկն է՝ կրտսեր Ադամը...Կարծում եմ յուրաքանչյուր հայ մարդ, մայր, եթե ուշադիր նայի` իր միջավայրում անպայման կգտնի ապրելու, և ապրեցնելու իր գույնը...Չէ՞ որ, երջանկությունը այնքան պարզ բաների մեջ է…

-Հայի ոգին կոտրել կլինի՞, Տիկին Անտոնյան, ինչ էլ որ պատահի…

-Ոչ, հայի ոգին կոտրել չի լինի. կգա ժամանակը, և մենք դա կտեսնենք։

-Տիկին Անտոնյան, Նժդեհն ասում էր. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»...արդյո՞ք մայրերի ափի մեջ ուժ կա՝ պայքարելու, ու նորից ճակատագրեր փրկելու: Եւ ամենակարեւորը՝ սերունդներ ապրեցնելու: Եւ ի դեպ. հենց Ձեր ազնվական, հայեցի, ու առաքինի Տեսակով հատկապես…

-Գիտեք, այս պահին, ակամայից հիշեցի Սևակի՝ «Մոր ձեռքերը»…Այս ստեղծագորլության մեջ՝ ամեն ինչ ասված է... Շնորհակալ եմ Գայանե ջան, զգացված եմ, որ ըստ Ձեզ կարող եմ լինել մեր սերունդներին ուղղորդող, ապրեցնող կերպար։


-Մենք ենք շնորհակալ եւ երախտապարտ Ձեզ, Սիրելի Տիկին Անտոնյան:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Պատրաստեց՝

Գայանե Զարգարյանը

Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին... Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan