Ո՞ւր եք տղաներ Նվիրվում է առյուծածին քաջորդի Մխիթար Գալեյանի Սուրբ հիշատակին.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԸ ՄԵՐ
Ո՞ւր եք տղաներ
Նվիրում եմ առյուծածին քաջորդի
Մխիթար Գալեյանի Սուրբ հիշատակին
Այս գարունը անշուք եկավ,
Այս գարնանը նրանք չեկան,
Ո՞ւր գնացին, ո՞ւր են հիմա,
Հերոսները մեր քաջազարմ։
Այս գարունը ծաղիկներից
Արտասուք էր հոսում, ավա՜ղ,
Այս գարնանը ծիլը հողում,
Ծաղիկները լուռ ննջեցին։
Ո՞ւր են նրանք,ո՞ւր են,ասա՛,
Հող հայրենի դրախտավայր,
Ո՞ւր գնացին քաջերն անպարտ,
Այժմ, ո՞ւր են, ո՞ւր են նրանք։
Օ՜, ո՛չ նրանք արև դարձած
Երկինք ելան,
Նրանք երկնի արև դարձան։
Այս Ստեղծագործությունը,
NewsMedia.am Լրատվական Գործակալությանն է տրամադրել
Գրող, Հրապարակախոս, մեր լավագույն Բարեկամ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: