ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԸ ՄԵՐ. ՄԱՄ ՋԱՆ, ՄԵՆՔ ԵԿԱՆՔ.ՈՐՊԵՍ ԱՐԾԻՎՆԵՐ, ՈՐ ԳԳՎԵՆՔ ՆՈՐԻՑ ԿԱՆԹԵՂՎԱԾ ԼՈՒՅՍԻԴ .ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԸ ՄԵՐ
ԱՌՅՈՒԾԱԶԱՐՄ ՔԱՋՈՐԴԻՆԵՐ
Խոնարհումս՝ Ադամ և Արամ Այվազյան
եղբայրների Սուրբ հիշատակին
Մամ ջան, մենք եկանք,
Կարոտել էինք, քո լույս աչքերին,
Մամ ջան, մենք եկանք,
Որպես արծիվներ, որ գգվենք նորից
Կանթեղված լույսիդ...
Հեռացել էիր, մամ ջան, սուրբ արև,
Մեզ մատնել կյանքի անեզր խաղին,
Բայց նորից֊ նորից մենք հանդիպեցինք,
Կապույտ երկնքի անափ օվկիանում։
Պատերազմ էր մա՜մ...
Ռումբերի պայթյուն...
Հողն էր սասանվում,
Մենք երկու եղբայր, քաջ ու առնացի,
Թև֊թևի տված ելանք թեժ մարտի,
Հանուն հայրենի վառ գալիքների։
Ավա՜ղ մենք ընկանք, կռիվ էր դաժան,
Այս կռվի դաշտից շատերը չեկան...
Այժմ,արծվի պես երկնի անհունից,
Հսկում ենք խաղաղ քունը մայրերի...
Նարեկ Պապոնց
Լուսանկարում՝ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՄԱՅՐԻԿԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՙ ՈՎ ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ՈՒՂԻՂ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՌԱՋ, ՀԵՌԱՑԵԼ ԷՐ ԿՅԱՆՔԻՑ...
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԷԼ՝ՀԱՎԵՐԺԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ, ՄԻԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ...
։