Վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի գործով նիստ է նշանակել
Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը ապրիլի 29-ին նիստ է նշանակել ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով։
Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն, ըստ որի ինքը որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից։
Գործով պատասխանողը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, իսկ որպես երրորդ անձինք են ներգրավել վարչապետի աշխատակազմը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը։
Ավելի վաղ հայտնի էր, որ Օնիկ Գասպարյանը երեկ հայտարարել էր, որ ինքը եւս դիմել է վարչական դատարան: Նա հակասահմանադրական էր որակել իրեն ազատելու վերաբերյալ կառավարության հայտարարությունը: