1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Երբ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը զեկուցում է Փաշինյանին, որ մենք պարտություն ենք կրում. ինչո՞ւ 5-րդ օրը, երբ տեսնում է, որ Փաշինյանը չի դադարեցնում ռազմական գործողություները, ինչո՞ւ չի շտապում ազատվել ԳՇ պետի պաշտոնից»

Այ՛ո, տիկինը ճիշտ է ասում` գերիներ պետք է հետ գային, բայց քանի որ Փաշինյանը հակառուսական դեմարշ կազմակերպեց` ռուսական կողմը ձեռքերը լվացրեց

ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, դրանց արդյունքերի, արտաքին մարտահրավերների, Ալիեւի` օր-օրի էլ ավելի լկտի դրսեւորումների, մեր գերեվարված տղաների ճակատագրի շուրջ, NewsMedia.am-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան, պատմաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, արձանագրեց հետեւյալը.

-ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, Նիկոլի իշխանության գալուց հետո՝ այլեւս քաղաքագիտական վեչլուծության ենթակա չեն: Դուք չեք գտնի մի երկիր, որտեղ իշխանությունը երկիրը տանում է կապիտուլյացիայի, իսկ հետագայում այն աստիճանի է լկտիանում, որ սկսում է հարձակվել իրեն քննադատողների վրա: Իշխանություններ, որ ամեն օր ստում են, կեղծում, եւ իրադարձությունները նենգափոխում: Ես շատ քիչ երկրներ գիտեմ, որտեղ 2 տարի 10 ամսվա մեջ ՝փոխվում է հինգ ԱԱԾ պետ, եւ չորս ԳՇ պետ: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, քաղաքագիտական առումով վերլուծել հնարավոր չէ:
Մենք գործ ունենք բացահայտ անբարո տեսակի հետ, ինչպիսին է Փաշինյանը: Եւ դրանից ելնելով, այն ինչ տեղի է ունենում ՀՀ-ում՝ ամբողջությամբ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:

 

Գասպարյանը գիտենալով իրականությունը ներգրավված էր 44-օրյա խաբերության, կեղծիքի օպերացիայի մեջ

 

-Պարոն Համբարյան, վերջին տաս օրերի ընթացքում շատ է խոսվում ԳՇ, այլեւս ազատված ղեկավարի եւ նրա գործողությունների մասին: Հետաքրքիր է, որպես քաղաքագետ Ձեր դիտարկումը. արդյո՞ք ԳՇ պետը նույնքան մեղավորություն չունի արցախյան երկրորդ պատերազմի նման ողբերգական իրողության համար, ինչքան որ Նիկոլ Փաշինյանը:

-Պատասխանատվությունը  այո,  հավասարապես կրում են երկուսն էլ:
Երբ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը զեկուցում է Փաշինյանին, որ մենք պարտություն ենք կրում` ինչո՞ւ 5-րդ օրը. երբ տեսնում է, որ Փաշինյանը չի դադարեցնում ռազմական գործողություները, ինչո՞ւ չի շտապում ազատվել ԳՇ պետի պաշտոնից: Իհարկե Փաշինյանը եւ իր ողջ թիմը, ովքեր ներգրավված են եղել ՀՀ-ն դիտավորյալ կապիտուլյացիայի տանելու գործընթացին, հատուկ պատրաստված օպերացիային, պետք է անխտիր պատասխան տան:
Այդ թվում պետք է պատասխան տա նաեւ նախկին Պաշտպանության  նախարար Տոնոյանը, ում մասին չգիտես ինչու բոլորը մոռացել են:
Եւ ինչպես արդեն ասացի՝ նաեւ Օնիկ Գասպարյանը, պետք է պատասխան տա. թե ինչու գործուն քայլեր չձեռնարկեց , ինչու հրաժարական չտվեց, ինչու
պատերազմի 5-րդ, լավ 10-րդ, 25-րդ օրը՝ ինչո՞ւ շարունակեց պաշտոնավարել:

Ստացվում է, որ Գասպարյանը գիտենալով իրականությունը՝ ներգրավված էր 44-օրյա խաբերության, կեղծիքի օպերացիայի մեջ:

-Պարոն Համբարյան, անդրադառնանք պատերազմի ցավալի իրողություններին. մեզ համար ամենացավոտ, նուրբ ու փխրուն հարցին` մեր գերեվարված ու անհայտ կորած Տղաների ճակատագրին:
Անհրաժեշտ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի օր առաջ՝ մեր տղաները հասնեն հայրենիք:


-Սկսեմ նրանից, որ գործող իշխանությունները, նաեւ այս հարցում են բացահայտ ցինիկություն եւ անբարո կեցվածք դրսեւորում.երբ գերիների հարցը փորձում են օգտագործել՝ ներքաղաղաքական դաշտում դիվիդենտներ ստանալու համար: Օրինակ, մեղադրում են ըննդիմությանը, ասելով որ եթե վերջիններս հավաքներ, երթեր չանեն, ապա մեր գերիների հարցը կլուծվի: Մինչու հիմա այդ ապուշ թեզը բարձրաձայնողներից չենք իմացել, թե կոնկրետ ընդդիմության հանրահավաքը՝ ինչո՞վ է խանագարում գերիների վերադարձին:

Ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ մեր գերիների հարցով զբաղվում է բացառապես ՌԴ-ն: Պարտված, Ալիեւի կողմից նսեմացված, ամեն օր ծաղրուծանակի ենթարկվող Փաշինյանը չի կարող հավասարը-հավասարի հետ բանակցել Ադրբեջանի բռնապետի հետ, քանի որ իրեն ոչ ոք Բաքվում բանի տեղ չի դնում: Չմոռանանք, որ հենց առաջին փուլում, մեր գերիները (44 տղաները) ՀՀ հասան՝ ռուսական կողմի ջանքերով:

Սակայն, չգիտես ինչու, բարոյական բոլոր սկզբունքները մի կողմ դրած՝դավաճանը շատ արագ փոձեց գերիների վերադարձը սեփականաշնորհել, եւ առանց ամոթի սկսեց ինքնագովազդվել: Այդ անբարոյականության մեջ ներգրավվեցին որոշ քայլիստ պատգամավորներ, ովքեր սկսեցին 44 գերիների վերադարձը վերագրել դավաճանին: Ինչը Մոսկվային բացարձակ դուր չեկավ: Հետագա գործընթացներում առհասարակ, Փաշինյանը լկտիացավ՝ փորձելով գերիների հարցով լռեցնել ընդդիմությանը:

Իսկ վերջին երկու օրերին էլ, ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանն ու Արման Եղոյանը, որոշեցին իրենց անփառունակ խոսքն ասել՝ գերիների հետ կապված: Ում են հիմարի տեղ դրել. էդ քայլիստ տիկինը, որ հայտարարում է, թե մեծ քանակությամբ գերիներ կային, բայց իբրեւ թե ներքաղաքական գործընթացների պատճառով գերիների վերադարձը տեղի չի ունեցել, տեսնես ի՞նչ կերպ է մտածում:
Այո, շատ ճիշտ է նշում տիկինը. գերիները պետք է հետ գային… դե Գյումրին էլ փոքր քաղաք է, եւ մենք շատ արագ ամեն ինչ իմանում ենք` հատկապես, երբ դու կապեր ունես 102-րդ ռազմաբազայի հետ:
Հիմա ես բացեմ որոշ մանրամասներ. այո գերիները  պետք է հետ գային, բայց քանի որ Փաշինյանը հակառուսական դեմարշ կազմակերպեց` հակառուսական լրատվականներից մեկին հարցազրույց տալով եւ անվանարկելով ռուսական զենքը` «Իսկանդերը», ռուսական կողմը ձեռքերը լվաց, եւ քաշվեց մի կողմ: Այո, տիկին Նազելին թող իմանա, որ իր սիրելի առաջնորդի պատճառով, ով ռուսական զենքն էր անվանարկում` ռուսական կողմը այո, ըստ Գյումրիում օդում կախված լուրերի, չեղարկեց այդ գործընթացը:
Ինչ վերաբերում է Արման Եղոյանին, ապա վերջինս բազմիցս է աչքի ընկել իր տգետ եւ անհոդաբաշխ մտքերով: Հիմա էլ հայտարարում է, թե 1994 թվականի զինադադարից հետո, մեր գերիների  հետ վերադարձը կազմակերպվել է 1995թվականին: Երիտասարդին հիշեցնեմ, որ 1994 թվականին մենք հաղթող կողմ ենք եղել, եւ ՀՀ-ում եղել է մի քանի անգամ ավելի շատ ադրբեջանցի գերիներ, քան հակառակը: Եվ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին էլ՝ ադրբեջանցիները շատ զգույշ են պահել, որպեսզի նրանց գլխից մազ անգամ չպակասի: Լավ կլիներ, որ այդ երիտասարդը մի փոքր մտածեր, ամոթ է:


Ադրբեջանցիները հիմա կոնկրետ զբաղված են Հորադիզից Մեղրի գնացող ճանապարհի եւ երկաթուղու շինարարությամբ

-Ի դեպ, Ալիեւը մեկ շաբաթվա մեջ երկու տարբեր միջոցառումների ժամանակ ակնհայտ խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին: Իսկ ՀՀ-ից, կրկին որեւէ արձագանք չեղավ` ինչո՞ւ:


-Ես հիմա տարրական կենցաղային օրինակ բերեմ. երկու երիտասարդ տղաներ. մեկը մյուսի հետ վիճում է, ապա ծեծում: Հիմա հարց`ծեծվողը կարո՞ղ է հավասարը հավասարի հետ խոսել եւ հարցեր լուծել, իհարկե ոչ: Հիմա նույն կարգավիճակում՝ ՀՀ-ն եւ Ադրբեջանն են: Որովհետեւ ծեծվելուց հետո, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող թերուսը՝ ամեն գնով փորձելով պահպանել սեփական իշխանությունը, ՀՀ-ն խայտառակում է արտաքին ոլորտում` հանուն իր աթոռի:
Այդ իսկ պատճառով, մենք ունենք այն ինչ ունենք. դրսում մենք արհարմարված ենք, իսկ մեզ հաղթած Ադրբեջանը՝ մատ է թափ տալիս, վիրավորում հայությանը, որոշում, թե ՀՀ-ն բանակ պետք է ունենա, թե ոչ: Սա է պատկերը:

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ասեմ, որ ադրբեջանցիները հիմա կոնկրետ զբաղված են Հորադիզից Մեղրի գնացող ճանապարհի,  եւ երկաթուղու շինարարությամբ: Բայց դուք տեսել ե՞ք, որ ադրբեջանցիները կոնկրետ քայլեր անեն, որպեսզի վերակառուցեն Ղազախից դեպի ՀՀ գնացող մայրուղին: Դուք տեսել ե՞ք, որ հիմա ինչ-որ աշխատանքներ տարվեն հայ-թուրքական սահմանին՝ Գյումրի-Կարս երկաթուղին վերագործարկելու համար. չեք տեսել, որովհետեւ չկա էդպիսի բան: Դավաճան Նիկոլը ստում է, որ բոլոր տրնասպորտային ենթակառուցվածքները բացվելու են`չկա նման բան: Անկարան եւ Բաքուն,  թույլ չեն տալու կապիտուլյանտ Նիկոլին՝ իր ուզածը անել:
Բայց իրենք պարտադրելու են նույն կապիտուլյանտին, որպեսզի վերաբացվի Մեղրիի միջանցքը: Ես զարմանում եմ իշխանությունների այն զառանցանքի վրա, թե փաստաթղթով Մեղրի միջանցքի մասին խոսք չկա: Բացարձակ պարտադիր չէ, որ «Մեղրիի միջանցք» անունը լիներ: Փաստաթղթում կոնկրետ նշված է. Ադրբեջանը Նխիջեւանին կապող ուղղին, եւ դա բոլորը գիտեն, որ այստեղ խոսքը գնում է   Մեղրիի միջանցքի մասին... 
Եւ քանի դեռ Փաշինյանը կա արտաքին հարթակում, որեւէ դրական շարժի սպասել. պետք չէ:

 

Զրույցը՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ


NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից

Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին... Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan