1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Տեսանյութ.«Գոռալով չէ՛, ՄԱԿ-ում դրոշ տնգելով չէ՛, անկախությունը քո ինքնությունը, հայկականությունը եւ սահմաններն ապահովելով է»


 

Եվրասիական փորձագիտական ակումբում կայացած կլոր-սեղան քննարկման ժամանակ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կազմկոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ծավալուն ելույթով էր հանդես եկել եւ մի շարք ուշագրավ շեշտադրումներ կատարել, ինչի մասին էլ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք նրա հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՃԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԲՅՈՒՋԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԻ ԽԵՂՃ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՏՆՎՈՒՄ»

- Դուք նշել էիք, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր ազգային գաղափարախոսություն, որի  իրագործումը հայոց պետականության զարգացման նոր փուլ է ՝ 4-րդ հանրապետության կառուցում: Ինչո՞վ է ժամանակավրեպ այն գաղափարախոսությունը օրը կա այսօր՝ 3-րդ հանրապետությունում:

- 30 տարի կառուցում ենք, այսպես ասած, դեմոկրատական պետություն, բայց արդյունքում տեսանք, որ ոչ մի դեմոկրատիա չկա: Փողոցում ոստիկանները ցուցարարներին, թույլ տվեք ասել, խցկում են մեքենաների մեջ, ճմրթում, ոլորում, ուստի՝ ավելորդ է այսօր խոսել ժողովրդավարության մասին: 30 տարի ասում էինք, որ պետք է լինեն ինչ-որ ազատություններ, բայց այն ստացան աղանդավորները, ԼԳԲՏ քարոզիչները, սորոսականները եւ ընդհանրապես՝ ազգաքանդ մարդիկ: 30 տարի մտածում էինք, որ պետք է ինքնուրույն կարողանանք պաշտպանել մեր սահմանները, բայց փաստ է, որ, ցավոք, այդպես չեղավ: Ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ այսպես եղավ, այլ հարց է: 30 տարի ունեինք երկրի մի տեսք՝ վերամիավորված Հայաստանի քարտեզը, հիմա այն բոլորովին այլ է: 30 տարի Սյունիքը վտանգված չէր, այսօր շատ լուրջ վտանգված է, Արցախի մնացած մասը՝ նույնպես: 5 տարի հետո ինչ է լինելու՝ ռուսները մնալո՞ւ են պաշտպանեն Արցախը, չե՞ն մնալու, ինչպիսի՞ իշխանություն է լինելու Հայաստանում եւ Ռուսաստանում… Սրանք բոլոը հարցեր են, որոնք պետք է այսօր լուծենք եւ պատասխան տանք, թե ինչ ենք ուզում: Ասում եմ՝ 4-րդ հանրապետութան կառուցում, որովհետեւ հիմա նոր գաղափարախոսություն պետք է մտցնենք, որի մեջ պետք է լինի առաջին տեղում անվտանգությունը, որը պետք է ապահոված լինի Ռուսաստանի հետ համապատասխան նոր համակարգի ձեւավորման վրա: Այդ նոր համակարգը պետք է լինի համատեղ հայ- ռուսական զինված ուժերում, պետք է լինեն դիվանագիտական այնպիսի սերտ կապեր, որոնք թույլ չեն տա, որպեսզի թուրքն իր ծրագիրը հասցնի մինչեւ վերջ, այսինքն՝ պարզապես ցեղասպանության ենթարկի հայ ժողովրդին: Պատերազմի ժամանակ տեսանք, որ անօդաչու թռչող սարքերն արդեն հասել էին Երեւան եւ գիտենք, որ Նախիջեւանից դեպի Երեւան էր ուղղվում որոշակի զինատեսակներ: Թուրքիայի սահմանի վրա էին եւ հիմա էլ են կուտակվում զորքեր: Այսինքն՝ մեր ֆիզիկական անվտանգությունը դարձել է մեր պետության հիմնական հարցը, իսկ երկրորդ հարցը մրցունակ տնտեսություն ունենալն է:

- Պարոն Բաբուխանյան, ո՞ւմ հետ ունենալ մրցունակ տնտեսություն, ինչպե՞ս եք այն պատկերացնում:

- Հիմա խայտառակ թալան է կատարվում: Միքայել Մինասյանը, երեւի, մի 50 անգամ տարբեր բացահայտումներ արեց, «Իրավունքը» օր ու մեջ տպագրում է խայտառակ մի պատմություն՝ տնտեսական թալանի ու բյուջեի, ոչ մրցակցային հարաբերությունների մասին: Օրինակ, սիգարետների ապօրինի արտահանումը մի մեծ սկանդալ է, բայց իշխանությունները եւ իրավապահները դրանով բացարձակապես չեն զբաղվում, ընդդիմադիր պատգամավորները, կարծես, դրա մասին ձայն առանձնապես չեն բարձրացնում, իսկ իշխանական պատգամավորների անուններն էլ ներգրավված են այդ սկանդալների մեջ: Կարծում եմ՝ նախ երկրի ներսում պետք է մրցունակ մթնոլորտ լինի, որ մարդիկ կարողանան աշխատել: Եվ, իհարկե, տարածաշրջանում պետք է լինենք մրցունակ երկիր: Տեսեք, թե ինչպես է Ադրբեջանը զարգացնում իր տնտեսությունը՝ նավթ, ապա ինչ-որ նոր քայլեր, Վրաստանը զարգացնում է տուրիզմը, գյուղարտադրությունը եւ այլն: Հայաստանը պետք է ունենա մոդել, թե որ տնտեսության ձեւն ենք ընտրում, որպեսզի մրցակցենք եւ չստացվի, որ Ադրբեջանն ամեն տարի աճեցնում է իր բյուջեն, իսկ մենք տարեցտարի ավելի խեղճ վիճակում ենք հայտնվում, ինչպիսի վիճակում այսօր հայտնվել ենք: Դրա համար պետք է ունենանք ներդրումներ, առանց արտաքին ներդրումների չենք կարող վերականգնել մեր տնտեսությունը: Սա ցույց է տալիս համաշխարհային փորձը՝ ոչ միայն Հայաստանը, այլեւ բոլոր երկրները պատերազմներից հետո՝ առավել եւս եթե նրանք պարտվել են, իրենց տնտեսությունը վերականգնելու համար պարտադիր պետք է ունենան խոշոր ներդրումներ: Այդ ներդրումները կարող է անել Հայաստանում միայն Ռուսաստանը, ինչ համար պետք է ստեղծել համապատասխան պայմաններ:

«ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵՆՔ՝ ԿԱ՛Մ ՌԴ, ԿԱ՛Մ ԹՈՒՐՔԻԱ, ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

- Նույն ելույթում Դուք նաեւ կարեւորել էիք խաղաղության պահպանումն ու հարեւանների հետ հարաբերությունների կառուցումը: Ո՞ր հարեւանների մասին է խոսքը, եւ ինչպե՞ս եք այն պատկերացնում:

- Բոլոր հարեւանների հետ պետք է գտնել շփման մեխանիզմ, որպեսզի պահպանվի խաղաղությունը: Այսօր Հայաստանին պետք է խաղաղություն, եւ այն ապահովելու համար մենք հարեւանների հետ պետք է գտնենք մոդուս՝ այսպես ասած, իրար հետ կողք կողքի ապրելու:

- Եթե 100 տարի չենք գտել այդ մոդուսը, հիմա ինչպե՞ս ենք գտնելու:

- Չէի ասի, թե 100 տարի չենք գտել, մենք 70 տարի՝ Սովետական իշխանության ժամանակ գտել ենք այդ մոդուսը, որը հետեւյալն էր՝ Ռուսաստանն, ըստ էության, այս տարածաշրջանում ապահովում էր խաղաղություն: Լավ էր, թե՝ վատ, բայց, ինչպես հայտնի է, ցանկացած վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմները: Այսօր անհրաժեշտ է գտնել այդ բանաձեւը ու խաղաղության պահպանման երաշխավորներին, որը կարող է լինել միայն Ռուսաստանը: Թուրքիան նույնպես փորձում է, այսպես ասած, տարածաշրջանում հարցեր լուծողի դերն իր վրա վերցնել, եւ մենք պետք է ընտրություն կատարենք՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա, երրորդ տարբերակ գոյություն չունի: Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են՝ կա երրորդ տարբերակ, պարզապես խաբեբաներ են, որոնք հերթական անգամ մեզ ուզում են տանել կործանման: Դրա համար պետք է կարողանանք գտնել ինչ-որ լուծումներ: Սա բարդ խնդիր է, որովհետեւ մի կողմից պետք է ապահովես քո շահերը, մյուս կողմից պետք է այնպիսի հմտությամբ անես, որպեսզի գործը չտանես նոր պատերազմի:

- Հետեւաբար, ի՞նչ անել…

- 4-րդ հանրապետությունը մենք տեսնում ենք Ռուսաստանի հետ նոր մակարդակի պայմանագրային, վստահելի, աջակցության, նոր ռազմաքաղաքական հարաբերությունների, ընդուպ մինչեւ միութենական պետության ձեւավորման մեջ: Այսպես կապահովենք մեր անվտանգությունը, մեր տնտեսության զարգացումը, ինքնիշխանության ապահովումը: Ինքնիշխանությունն այն չէ, որ միայն գոռաս՝ մենք անկախ ենք: Այսօր անկախ չենք, դրսից կառավարվող ենք, սորոսականների կողմից նշանակված կառավարիչներն են հիմա կառավարում, որոնք երկիրը բերեցին պատերազմի, եւ ստեղծվեց այս ծանր վիճակը: Գոռալով չէ՛, ՄԱԿ-ում դրոշ տնգելով չէ՛, անկախությունը քո ինքնությունը, հայկականությունը, սահմաններն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելով է, քո ժողովրդին աշխատանք տալով է, կրթելով է, մշակութային զարգացումը ապահովելով է: Սա է անկախությունը:

«ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է»

- Բայց եկեք անկեղծ լինենք, հենց մարդիկ լսում են Ռուսաստանի անունն ասում են՝ վա՜յ, ստորադասվելու է մեր անկախությունը: Հիմա սա ընկալմա՞ն խնդիր է: Ո՞րն է այս հարցում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման դիրքորոշումը:

- Մենք ասում ենք, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը երբեք այդքան բարձր չի եղել , ինչքան Սովետական միության ժամանակ: Հայկական սովետական, այսինքն՝ երկրորդ հանրապետության ժամանակ մեր բնակչությունը 800 հազարից դարձավ 3,8 միլիոն: Ունեցանք մեծ դեմոգրաֆիական աճ՝ ամեն տարի Հայաստանում ծնվում էր 80-82 հազար երեխա, իսկ այսօր ծնվում է 35-37 հազար: Ցավոք, վերջին 30 տարում դիմակայում ենք արտաքին ճնշումներին, եւ մեր բնակչությունը 3,8 միլիոնից այսօր հասել է 2 միլիոնի: Մեր տնտեսությունը եւ գիտությունը զրոյից կարելի է ասել դարձավ հզոր տնտեսական եւ հսկայական գիտական պոտենցիալ ունեցող երկիր: Վերցրեք թվերը եւ նայեք՝ մեր տնտեսությունն այն ժամանակ մրցակցում էր Թուրքիայի եւ Իրանի տնտեսության հետ, իսկ այսօր չենք կարող անգամ դրա մասին երազել: Այդ ժամանակ բացվում էին մշակութային տարբեր տեսակի հաստատություններ, ուսումնասիրվում էր մշակույթը գիտության տեսակետից, հայ մշակույթի վերաբերյալ տպագրվում էին հազարավոր անուն գրքեր, մինչդեռ հիմա մեր մշակույթը հասել է ինչ-որ պրիմիտիվիզմի՝ իջեցվելով սերիալների եւ այնպիսի պոետների մակարդակի, որոնց պոետ անվանելն ուղղակի մեղք է եւ հանցանք: Նայեք կրթությունը՝ ե՞րբ էր ավելի լավ՝ հիմա՞, թե՞ ասենք, 1980 թվականին: Երբ այդ ամենը համեմատում ենք, հասկանում ենք, որ մեր ժողովուրդը այդ ժամանակ ունեցավ իր ռենեսանսը վերջին հազարամյակում: Այդ ժամանակ մարդիկ ապահոված էին արտաքին վտանգից, չկար մտավախություն, որ կհարձակվեն, կկոտորեն: Մայրերը հանգիստ էին, որ իրենց զավակը կմեծանա, այո՛, կգնա կծառայի, բայց կգա, հետագայում կստանա ուսում, աշխատանք, կստեղծի ընտանիք: Եվ այսպես մեր ժողովուրդը մնում էր Հայաստանում, այդ արտագաղթ կոչեցյալը չկար: Սրանք փաստեր են, որոնց հետ չես կարող վիճել: Մինչդեռ այսօր ունենք արտագաղթի հսկայական պոտենցիալ: Միայն վերջին երկու ամսվա ընթացքում մոտ 30 հազար մարդ արդեն անվերադարձ գնացել է Հայաստանից, ընդ որում՝ դեռ ավիաընկերությունները կարգին չեն աշխատում եւ ավտոբուսները, գնացքները չեն գնում: Ապրիլի 1-ից բացվելու են բոլոր ավիաուղիները, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու: Մարդիկ ասում են՝ մնանք Հայաստանում վաղը կարող է նորից պատերազմ լինի, մեր 5 հազար երեխեքին տարան կոտորեցին, որովհետեւ կազմակերպված չէր բանակ կոչեցյալը, չասեմ միայն դավաճանություն՝ այս քաղաքական իշխանությունը թյուրիմացություն է: Այսօր չկա տնտեսություն, որտե՞ղ պետք է մարդիկ աշխատեն, ինչպե՞ս օրվա հացը վաստակեն, ի՞նչ է լինելու ապագան: Եվ, ցավոք, քաղաքական դաշտում նույնպես չեն առաջարկում մարդկանց ապագայի տեսլական, միայն մեր ուժն է, որը տեսնում է հորիզոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan