«Ո՞վ է շնչառություն տալու, եւ առողջացնելու անդունդ գլորվող առողջապահական համակարգը.նիկոլի իրավունքի մասնագետ նախարարուհի՞ն, թե՞ աշխարհահռչակ Գառնիկը…»
Գարդասիլի վկաներ ու հետնորդներ…հիմա ի՞նչ. կանգնելու եք ասեք, որ
ձեր նոր «գյուտարարներով» «կորոնավիրուս բռնելու եւ ոչնչացնելու» ձեւերը կիրառեցիք շաբաթներ առաջ, երբ քաղաքացուն հրավիրեցիք Հանրապետության Հրապարակ հավաքի. հը՞ , այ անպատասխանատուներ...
Որ մարդկային կյանքերի հետ եք խաղում՝բոլոր ֆրոնտներում...
Լավ, մինչեւ երբ այսպես, մինչեւ երբ, ու որ մեղքի համար.ասացեք խնդրեմ...(((
Հ. Գ 1
«ՀՀ-ում մեկ շաբաթում սպասվում է կորոնավիրուսի 7000 վարակման նոր դեպք»,-այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Հ. Գ 2
Լավ, ի վերջո այս անպատասխանատվության ու ապիկարության ծիրում՝որքան է շարունակվելու խեղկատակությունը, եւ ո՞վ է է շնչառություն տալու եւ առողջացնելու անդունդ գլորվող առողջապահական համակարգը.նիկոլի իրավունքի մասնագետ նախարարուհի՞ն, թե՞աշխարհահռչակ Գառնիկը…օյ ներեցեք՝ Հայկոն քաղաքային իշխանիկ:
Գելխեղդներիս տեսեք…
Ու հիմա դու պատասխանի Նիկոլ. կարո՞ղ ա իմանաս՝ համավարակի թռիչքաձեւ աճը ինչով պայմանավորված կլինի…
Թե՞ դու բոլոր պատերազմներում՝ սովոր ես տանուլ տալու, ու մինչեւ 10 հազարը մինիմումը «խփելու»:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ