1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ՄԻԱՅՆ ՄԵՐ ՈՒԺՆ Է, ՈՐ ՏԵՍՆՈՒՄ Է ՀՈՐԻԶՈՆԸ»

ՌԴ-ում մեծ շուքով նշվեց Ղրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման 7-րդ ամյակը: Այս կապակցությամբ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ-ում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ, «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կազմկոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

 

«ՂՐԻՄԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԵԶ Է ՊԵՏՔ ՃԱՆԱՉԵԼ, ՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

– Ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված այն, որ Ղրիմի վերամիավորման 7-ամյակի կապակցությամբ որեւէ շնորհավորանք, որեւէ խոսք չհնչեց հայաստանյան իշխանությունների կողմից:

– Ղրիմի ժողովուրդը, իրացնելով իր ինքնորոշման իրավունքը, դարձավ իրականության տերը եւ լուծեց իր հարցը: Հուսով եմ` մի օր էլ մենք կկարողանանք տոնել` Արցախի վերամիավորումը մայր Հայաստանի հետ:  Ինչ վերաբերում է Ձեր հարցին, տարօրինակ է, որովհետեւ ՀՀ իշխանություններն ասում են, թե իբր Ռուսաստանի հետ փորձում են վերագտնել վստահության մթնոլորտը, սակայն տեսնում ենք, որ ոչ միայն Ղրիմի վերամիավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ որեւէ անդրադարձ չեղավ իրենց կողմից, այլ նաեւ ունեմ փաստեր, որ խանգարում են մեր ծրագրերին,  որպեսզի Հայաստանում անցկացնենք այդ ամյակին նվիրված տոնակատարությունները: Այսպիսով` այն բոլոր խոսակցությունները, թե իբր Հայաստանի ներկա իշխանությունները, այսպես ասած, խելքները գլուխներն են հավաքել, կարողանում են փոխել իրենց նախկին դիրքորոշումը ու Ռուսաստանի դեմ կատարած իրենց նախկին քայլերը փորձում են հետ խաղարկել, այդպես չէ: Ամեն դեպքում, Հայաստանում Ղրիմի Հանրապետության ներկայացուցչության` «Ղրիմի բարեկամներ» ակումբի կողմից, որը շատ ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կառույց է, իհարկե, նշելու ենք այդ իրադարձությունը: Շուտով «Մոսկվայի տանը» կբացվի հատուկ ցուցահանդես Ղրիմի եւ Հայաստանի բարեկամության մասին: Իսկ հաջորդ ամսվա վերջին կանցկացնենք Ղրիմի օրերը Հայաստանում, որտեղ ներկայացված կլինի ե՛ւ Ղրիմի մշակույթը, ե՛ւ Ղրիմի ժողովրդի առօրյան ու նվաճումները, տնտեսական եւ զբոսաշրջային պոտենցիալը: Այնպես որ, մի շարք հաճելի եւ օգտակար իրադարձություններ կլինեն այդ ընթացքում, որոնց, ինձ թվում է, հայ հասարակությունը կարձագանքի եւ կմասնակցի, ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

– Ո՞վ պետք է աներ առաջին քայլը` Հայաստա՞նը ճանաչեր ՌԴ-ի եւ Ղրիմի վերամիավորումը, թե՞ Ռուսաստանը ճանաչեր Արցախի անկախությունը:

– Առաջին հերթին հնչում է հարց, թե ինչու նախ Հայաստանն ինքը Արցախի անկախությունը չի ճանաչում: Սա նույնն է, որ ՌԴ-ն չճանաչեր Ղրիմն իր կազմում, բայց ցանկանար, որ Հայաստանը ճանաչեր, ծիծաղելի կլիներ: Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, թեեւ կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, բայց այն թողել են մի կողմ, ինչը մեր սխալներից մեկն է: Ստացվում է, որ ո՛չ Արցախի անկախությունն է Հայաստանը ճանաչել, ո՛չ իր կազմում է տեսնում: Հայաստանն ինքը չի հասկացել, թե ինչ է ուզում այդ հարցում, հայ ժողովուրդը չի եկել կոնսենսուսի, որպեսզի ասի` թե որ ճանապարհով է գնում: Հետեւաբար, երեւի թե, սկզբից պետք է Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը ունենար մեկ տեսակետ այդ հարցի վերաբերյալ, իրականացներ այն, որից հետո դիմեր Ռուսաստանին եւ աշխարհի ուրիշ պետություններին` թե դուք էլ ճանաչեք:  Եվ երկրորդ` Ռուսաստանը մի կերպ կապրի առանց նրա, թե Հայաստանը կճանաչի Ղրիմն իր կազմում կամ չի ճանաչի, այլ բան է, որ սա մեզ էր պետք, որպեսզի ցույց տայինք, որ Հայաստանը Ռուսաստանի համար վստահելի եւ նվիրյալ գործընկեր ու դաշնակից է: Ընդհանրապես` Հայաստանը պետք է լիներ ինքնորոշման իրավունքի պաշտպանը միջազգային հարթակներում:

– Տարիներ շարունակ եւ մինչեւ այսօր էլ հանրությանը ներկայացվում է, թե ինչ վտանգներով է հղի այն, եթե, իսկապես, Հայաստանը որոշեր ճանաչել Արցախի անկախությունը:

– Իհարկե, հասկանալի է, որ հենց այնպես մի օր վեր կենալ եւ ասել` ճանաչում ենք անկախությունը, հնարավոր չէ, հաջորդ օրը պատերազմ կսկսեր: Բայց եղան մի քանի իրադարձություններ եւ, հատկապես, նախորդ աշնանը տեղի ունեցած պատերազմը: Այդ ագրեսիայի հենց առաջին օրը, երբ տեսանք հարվածներն ինչպիսի ուժգնության են, եւ ինչպիսի մտադրություններ կան, պետք է ճանաչած լինեինք Արցախի անկախությունը եւ հիմա կունենայինք ուրիշ իրավիճակ: Դրա մասին իր ելույթում ասաց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ զարմանալի է, բայց փաստ` Հայաստանը չի ճանաչել Արցախը: Դրա հետ մեկտեղ, իհարկե, մեր ամբողջ ջանքերը պետք է նպատակադրված լինեին ժամանակակից, ուժեղ, կազմակերպված բանակի ստեղծմանը եւ զուգահեռաբեր ազգ-բանակ գաղափարախոսությանը: Բայց նիկոլականները, երբ եկան իշխանության, քլունգն առան ու ընկան բանակի ջանին եւ սկսեցին քանդել ազգ-բանակ գաղափարախոսությունը: Այնպես որ, կարծես թե, ամեն ինչ արվեց, որպեսզի չիրականացնենք մեր երազանքը: Մեր պաշտպանության, անվտանգության համակարգը բաղկացած է ե՛ւ մեր բանակից, ե՛ւ մեր դաշնակից Ռուսաստանի բանակից, սահմանապահներից եւ հիմա նաեւ խաղաղապահներից: Եվ երկրորդ` դիվանագիտական աշխատանքի արդյունքում էր, որ ապահովվում էր մեր անվտանգությունը, բայց Նիկոլը եկավ եւ սկսեց բանակը քանդել, ռուսների հետ հարաբերությունները վատացրեց, դիվանագիտությունն ուղղակի իջեցրեց պլինտուսի մակարդակից ցածր: Մենք տեսանք, թե պատերազմի ժամանակ ինչպիսի խղճուկ վիճակում էր խորհրդարանական դիվանագիտությունը: Իմ աչքով եմ տեսել, երբ մի կերպ, իմ հաշվին ու ջանքերով հասել եմ Սանկտ Պետերբուրգ` ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական վեհաժողովում ելույթ ունենալու եւ ներկայացնելու խնդիրը, ու ի զարմանս ինձ` այն մարդիկ, ովքեր Ազգային ժողովից պարտավոր էին լինել, այդտեղ չէին: Ժողովրդի պառակտվածությունը, միմյանց հանդեպ թշնամությունը, որը խթանում էին նիկոլակականները, հանգեցրեց մեր թուլությանը, եւ ահա պատասխանը, թե ինչու չստացանք այն, ինչ ուզում էինք:

 

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՃԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԲՅՈՒՋԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԻ ԽԵՂՃ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՏՆՎՈՒՄ»

– Դուք նշել էիք, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր ազգային գաղափարախոսություն, որի  իրագործումը հայոց պետականության զարգացման նոր փուլ է ` 4-րդ հանրապետության կառուցում...

– 30 տարի կառուցում ենք, այսպես ասած, դեմոկրատական պետություն, բայց արդյունքում տեսանք, որ ոչ մի դեմոկրատիա չկա: 30 տարի ասում էինք, որ պետք է լինեն ինչ-որ ազատություններ, բայց այն ստացան աղանդավորները, ԼԳԲՏ քարոզիչները, սորոսականները եւ ընդհանրապես` ազգաքանդ մարդիկ: 30 տարի մտածում էինք, որ պետք է ինքնուրույն կարողանանք պաշտպանել մեր սահմանները, բայց փաստ է, որ, ցավոք, այդպես չեղավ: Ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ այսպես եղավ, այլ հարց է: 30 տարի ունեինք երկրի մի տեսք` վերամիավորված Հայաստանի քարտեզը, հիմա այն բոլորովին այլ է: 30 տարի Սյունիքը վտանգված չէր, այսօր շատ լուրջ վտանգված է, Արցախի մնացած մասը` նույնպես: 5 տարի հետո ինչ է լինելու` ռուսները մնալո՞ւ են պաշտպանեն Արցախը, չե՞ն մնալու, ինչպիսի՞ իշխանություն է լինելու Հայաստանում եւ Ռուսաստանում... Սրանք բոլորը հարցեր են, որոնք պետք է այսօ՛ր լուծենք: Ասում եմ` 4-րդ հանրապետութան կառուցում, որովհետեւ հիմա նոր գաղափարախոսություն պետք է մտցնենք, որի մեջ պետք է լինի առաջին տեղում անվտանգությունը, որը պետք է ապահովված լինի Ռուսաստանի հետ համապատասխան նոր համակարգի ձեւավորման վրա: Այդ նոր համակարգը պետք է լինի համատեղ հայ-ռուսական զինված ուժերում, պետք է լինեն դիվանագիտական այնպիսի սերտ կապեր, որոնք թույլ չեն տա, որպեսզի թուրքն իր ցեղասպանության ծրագիրը հասցնի մինչեւ վերջ: Այսինքն` մեր ֆիզիկական անվտանգությունը դարձել է մեր պետության հիմնական հարցը, իսկ երկրորդ հարցը մրցունակ տնտեսություն ունենալն է:

– Ինչպե՞ս եք այն պատկերացնում:

– Հիմա խայտառակ թալան է կատարվում: Օրինակ` սիգարետների ապօրինի արտահանումը մի մեծ սկանդալ է, բայց իշխանությունները եւ իրավապահները դրանով բացարձակապես չեն զբաղվում, ընդդիմադիր պատգամավորները, կարծես, դրա մասին ձայն առանձնապես չեն բարձրացնում, իսկ իշխանական պատգամավորների անուններն էլ ներգրավված են այդ սկանդալների մեջ: Կարծում եմ` նախ երկրի ներսում պետք է մրցունակ մթնոլորտ լինի, որ մարդիկ կարողանան աշխատել: Եվ, իհարկե, տարածաշրջանում պետք է լինենք մրցունակ երկիր: Հայաստանը պետք է ունենա մոդել, թե որ տնտեսության ձեւն ենք ընտրում, որպեսզի մրցակցենք, եւ չստացվի, որ Ադրբեջանն ամեն տարի աճեցնում է իր բյուջեն, իսկ մենք տարեցտարի ավելի խեղճ վիճակում ենք հայտնվում: Դրա համար պետք է ունենանք ներդրումներ, առանց արտաքին ներդրումների, չենք կարող վերականգնել մեր տնտեսությունը: Իսկ այդ ներդրումները կարող է անել Հայաստանում միայն Ռուսաստանը, ինչի համար պետք է ստեղծել համապատասխան պայմաններ:

 

«ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵՆՔ` ԿԱ՛Մ ՌԴ, ԿԱ՛Մ ԹՈՒՐՔԻԱ, ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

– Դուք նաեւ կարեւորել էիք խաղաղության պահպանումն ու հարեւանների հետ հարաբերությունների կառուցումը: Ո՞ր հարեւանների մասին է խոսքը, եւ ինչպե՞ս եք այն պատկերացնում:

– Բոլոր հարեւանների հետ պետք է գտնել շփման մեխանիզմ, որպեսզի պահպանվի խաղաղությունը: Այսօր Հայաստանին պետք է խաղաղություն, եւ այն ապահովելու համար մենք հարեւանների հետ պետք է գտնենք մոդուս` այսպես ասած, իրար հետ կողք կողքի ապրելու:

– Եթե 100 տարի չենք գտել այդ մոդուսը, հիմա ինչպե՞ս ենք գտնելու:

– Չէի ասի, թե 100 տարի չենք գտել, մենք գրեթե 70 տարի` Սովետական իշխանության ժամանակ, գտել ենք այդ մոդուսը, որը հետեւյալն էր` Ռուսաստանը, ըստ էության, այս տարածաշրջանում ապահովում էր խաղաղություն: Լավ էր, թե` վատ, բայց, ինչպես հայտնի է, ցանկացած վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը: Այսօր անհրաժեշտ է գտնել այդ բանաձեւը ու խաղաղության պահպանման երաշխավորներին, որը կարող է լինել միայն Ռուսաստանը: Թուրքիան նույնպես փորձում է, այսպես ասած, տարածաշրջանում հարցեր լուծողի դերն իր վրա վերցնել, եւ մենք պետք է ընտրություն կատարենք` կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա, երրորդ տարբերակ գոյություն չունի: Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են` կա երրորդ տարբերակ, պարզապես խաբեբաներ են, որոնք հերթական անգամ մեզ ուզում են տանել կործանման:

– Հետեւաբար, ի՞նչ անել...

– 4-րդ հանրապետությունը մենք տեսնում ենք Ռուսաստանի հետ նոր մակարդակի պայմանագրային, վստահելի, աջակցության, նոր ռազմաքաղաքական հարաբերությունների, ընդուպ միութենական պետության ձեւավորման մեջ: Այսպես կապահովենք մեր անվտանգությունը, մեր տնտեսության զարգացումը, ինքնիշխանության ապահովումը: Ինքնիշխանությունն այն չէ, որ միայն գոռաս` մենք անկախ ենք: Այսօր անկախ չենք, դրսից կառավարվող ենք, սորոսականների կողմից նշանակված կառավարիչներն են հիմա կառավարում, որոնք երկիրը բերեցին պատերազմի, եւ ստեղծվեց այս ծանր վիճակը: Գոռալով չէ՛, ՄԱԿ-ում դրոշ տնգելով չէ՛, անկախությունը քո ինքնությունը, հայկականությունը, սահմաններն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելով է, քո ժողովրդին աշխատանք տալով է, կրթելով է, մշակութային զարգացումը ապահովելով է: Սա է անկախությունը:

– Բայց եկեք անկեղծ լինենք, հենց մարդիկ լսում են Ռուսաստանի անունը, ասում են` վա՜յ, ստորադասվելու է մեր անկախությունը: Հիմա սա ընկալմա՞ն խնդիր է: Ո՞րն է այս հարցում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման դիրքորոշումը:

– Մենք ասում ենք, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը երբեք այդքան բարձր չի եղել, ինչքան Սովետական Միության ժամանակ: Հայկական սովետական, այսինքն` երկրորդ հանրապետության ժամանակ մեր բնակչությունը 800 հազարից դարձավ 3,8 միլիոն: Ամեն տարի Հայաստանում ծնվում էր 80-82 հազար երեխա, իսկ այսօր ծնվում է 35-37 հազար: Եվ մեր բնակչությունը 3,8 միլիոնից այսօր հասել է գրեթե 2 միլիոնի: Հզոր տնտեսական եւ հսկայական գիտական պոտենցիալ ունեցող երկիր էինք: Վերցրեք թվերը եւ նայեք` մեր տնտեսությունն այն ժամանակ մրցակցում էր Թուրքիայի եւ Իրանի տնտեսության հետ, իսկ այսօր չենք կարող անգամ դրա մասին երազել: Այդ ժամանակ բացվում էին մշակութային տարբեր տեսակի հաստատություններ, տպագրվում էին հազարավոր անուն գրքեր, մինչդեռ հիմա մեր մշակույթը հասել է ինչ-որ պրիմիտիվիզմի` սերիալների եւ այնպիսի պոետների մակարդակի, որոնց պոետ անվանելն ուղղակի մեղք է եւ հանցանք: Նայեք կրթությունը` ե՞րբ էր ավելի լավ` հիմա՞, թե՞ ասենք, 1980-ական թվականներին: Երբ այդ ամենը համեմատում ենք, հասկանում ենք, որ մեր ժողովուրդը այդ ժամանակ ունեցավ իր ռենեսանսը վերջին հազարամյակում: Այդ ժամանակ մարդիկ ապահոված էին արտաքին վտանգից, չկար մտավախություն, որ կհարձակվեն, կկոտորեն: Մայրերը հանգիստ էին, որ իրենց զավակը կմեծանա, կգնա կծառայի, բայց կգա, հետագայում կստանա ուսում, աշխատանք, կստեղծի ընտանիք: Եվ այսպես մեր ժողովուրդը մնում էր Հայաստանում, այդ արտագաղթ կոչեցյալը չկար: Սրանք փաստեր են, որոնց հետ չես կարող վիճել: Մինչդեռ այսօր ունենք հսկայական արտագաղթ: Միայն վերջին երկու ամսվա ընթացքում մոտ 30 հազար մարդ արդեն անվերադարձ գնացել է Հայաստանից: Ապրիլի 1-ից բացվելու են բոլոր ավիաուղիները, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու: Մարդիկ ասում են` վաղը կարող է նորից պատերազմ լինի, չկա տնտեսություն, որտե՞ղ պետք է աշխատեն, ինչպե՞ս օրվա հացը վաստակեն, ի՞նչ է լինելու ապագան: Եվ, ցավոք, քաղաքական դաշտում նույնպես չեն առաջարկում մարդկանց ապագայի տեսլական, միայն մեր ուժն է, որը տեսնում է հորիզոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com 

Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա... Google քարտեզը արդեն Տավուշի մի հատվածը ադրբե... Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դե... Արցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչա... Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու... Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan