Ու վերջին շնչով դու պայքարեցիր, Հանուն հայրենյաց սուրբ գաղափարի. Հետ նահանջ չկա, հրամանատա՛ր
ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ
ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐԵԼ Է ՀԵՐՈՍ
ԳՈՌ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ՀԵՏ ՆԱՀԱՆՋ ՉԿԱ ՀՐԱՄԱՆԱՏԱ'Ր
Գոռ դու մնացիր
Մեխակավանի վեհ բարձունքներում,
Ու նահանջ չկար...
Նետվեցիր մարտի հերոս քաջազարմ,
Ու վերջին շնչով դու պայքարեցիր,
Հանուն հայրենյաց սուրբ գաղափարի։
Կռիվ էր դաժան,շուրջդ պայթյուն էր,
Ճչում էր հողը, անարգ թշնամու ռումբերի զարկից...
Մահագոչ կռվում հերոսներ ընկան,
Բյուր ու անբեկուն,
Եվ դու էլ ընկար, հերոսի փառքով,
Հերոս արծվաբազկ։
Գոռ հետդարձ չկար...
Խոնարհումս մարտի դաշտում անձնվիրաբար նահատակված հերոսներին...
Նարեկ Պապոնց