Բերդերի նման անսասան ու վեհ, Կանգուն պահեցինք հողը Նաիրյան.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
Այս տողերը նվիրված է Էրիկ Աբրահամյանին
Ա՜խ երանի վերադառնար,
Մանկությունը երազ դարձած,
Իր թևերին բազմած սիրո
Անրջագին երանություն։
Ա՜խ երանի կրկին մորս,
Գիրկն ընկնեի սիրաթոթով,
Ա՜խ երանի, ա՜խ երանի...
.............................................................
Հեռվում մնացին երազներն հոգուս,
Կարոտ աչքերս ես շուտ փակեցի,
Երկնի անհունում ազատ ճախրանքով
Հյուսեցի անպարտ փառքը Նաիրյան։
Ես ընկա ահեղ մարտի մեծ դաշտում,
Բայց ես երկնքում անպարտ մնացի,
Իմ պարտությունը երբեք չի լինի,
Քանզի անմահին, ոչինչ չի հաղթում։
..................................................................
Նետվեցինք մարտի, բյուր ընկերներով,
Թև֊թևի տված, թիկունք առ թիկունք,
Կազմեցինք հզոր գունդ աշխարհակալ,
Բերդերի նման անսասան ու վեհ,
Կանգուն պահեցինք հողը Նաիրյան։
Մենք ընկանք ավաղ, կռիվ էր դաժան,
Այս կռվի դաշտից շատերը չեկան,
Այժմ երկնքի անհուն օվկիանից,
Հսկում ենք քունդ երկիր Նաիրի...
Նարեկ Պապոնց