«Ես կվերադառնամ, մայրիկ, կգամ ».ՆՎԻՐՎԱԾ Է ՀԵՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ,
ով ՄԻՆՉ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ԱՆՄԱՀԱՆԱԼԸ, ՀԱՍՑՐԵԼ Է 102 ԶԻՆՎՈՐԻ
ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼ... ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ
« Ես կվերադառնամ, մայրիկ, կգամ »...
Երկինքը կարմիր էր հագել,
Դաշտերն արյան ծով էր,
Երկիրը ծխով էր լցվել,
Ռումբերի շաչյուն էր անհագ։
Լսվում էր հեռվից մի ձայն,
Կարոտով, սպասումով անափ,
Մայրն էր որդուն ձայնում,
Աղոթքով դիմում Աստծուն։
Շուտով տուն կգամ մայրիկ,
Շուտով տուն կգա որդիդ,
Խիզախներն անպարտ են մայրիկ,
Հերոսներն անբեկուն ու քաջ։
Ավաղ տուն չեկավ որդին,
Երազներն անկատար մնացին,
Մայրը կարոտով առլեցուն,
Սպասում է որդուն քաջարի։
Խոնարհումս մարտի դաշտում հերոսաբար ընկած քաջորդիներին։
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ