ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. Կռվում էին քաջ տղերքն արիացի, Կռվում աննահանջ առյուծի նման.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ
Հզորաբազկ քաջորդի Սասուն Մկրտչյանի Սուրբ հիշատակին
ՏՂԵՐՔ ԶԳՈՒՅՇ ԵՂԵ՛Ք
Թալիշի գլխին ամպրոպ էր իջել,
Ու գալարվում էր հողը ցասմնալի,
Վայրի թուրքն եկել շուրջն էր պատել,
Ու կայծակում է, շանթում, շանթարկվում
Հողը Հայրենի։
Մռնչում էր նա հարվածում անդին,
Ու հառաչում էր հողը հայրենի,
Հայկյան շունչն հզոր երկինք էր ելնում,
Հայոց քաջերն էին անկոտրում կռվում։
Կռվում էին բամբ ու ամպրոպածին
Կայծակի նման, տապալում գունդը
Անարգ թշնամու,
Կռվում էին քաջ տղերքն արիացի,
Կռվում աննահանջ առյուծի նման։
Բայց կրակահերթ թափվեց երկնքից,
Ընկան բյուր քաջեր, քաջեր Հայանուն,
Սասունն էլ ընկավ, Սասնա լեռան պես,
Սրտում վառ պահած շունչը հայրենյաց։
Զոհվեցին նրանք,հանուն վեհ Փառքի Սուրբ Հայաստանի։
Նարեկ Պապոնց
Հ. Գ
Նշենք, որ ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՆ ՀԱՃԱԽԱԿԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ. ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ով ԱՐՑԱԽՅԱՆ ԱՅՍ ԳՈՅԱՄԱՐՏՈՒՄ, ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ԺԱՄԵՐԻՑ՝ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽՈՒՄ .ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...