Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ազգի ու պետության: Հայոց Հայրենիք,, կուսակցությունը կոչ է անում զերծ մնալ կեղծ ու կեղտոտ հայտարարություններից և դրանց կիրառումից , մասնավորապես նախընտրական գործընթացում
Հարգելի հայրենակիցներ.
Այսօր, ցավոք սրտի,հերթական անգամ ականատես եղանք Հայաստանում ստի ու կեղծիքի վառ դրսևորման:
Սուտն ու կեղծիքը մասնավորապես վերջին երեք տարիներին այնքան խոր արմատներ են գցել մեր երկրում , որ կարծես դարձել են մեր առօրյայի բաղկացուցիչը:
,, Հայոց Հայրենիք,, կուսակցությունը կոչ է անում զերծ մնալ կեղծ ու կեղտոտ հայտարարություններից և դրանց կիրառումից , մասնավորապես նախընտրական գործընթացում:
,, Հայոց Հայրենիք,, կուսակցությունը խստորեն դատապարտում է մեր ընկեր ՝ Վարդան Ղուկասյանի հասցեին արված բացահայտ սուտը , ցինիկ զրպարտությունը:
Վարդանը ազնիվ նվիրյալ է:
Նվիրյալն է իր ազգի ու պետության:
Հասկանում ենք ձեզ, պարոնայք , որ սարսափում եք ՝ պատկերացնելով ձեր կարգավիճակը , Վարդանի Հայաստանի Հանրապետությունում իրավապահ գործունեության վերականգնման պարագայում:
Զուր ջանքեր ձեր կողմից , քանզի մենք գալիս ենք , Վարդանն էլ որպես հայոց հայրենիքի արժանավոր զավակ ,, Հայոց Հայրենիք,, կուսակցության կողմից առաջադրվելու և նշանակվելու է իրավապահ կարևորագույն պաշտոնի:
Նա մենակ չէ , նրա հետ է Հայաստանի ժողովուրդը , հայ ազգի բացարձակ մեծամասնությունը և ,, Հայոց Հայրենիք,, կուսակցությունը:
Ապաշխարեք , դա է ձեր միակ անելիքը:
Հիշեք, հունիսի 20-ին հաջորդելու է հունիսի 21-ը............
,,Հայոց Հայրենիք,, կուսակցության կենտրոնական կոմիտե