ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. Քյարամն էլ ընկավ դաշտում վիրավոր, Հոգու մեջ պահած լույսեր համասփյուռ.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ
ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻՆ
ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ
Գնացին նրանք, կռվի ահեղ դաշտ,
Ու խիզախորեն նետվեցին մարտի,
Չորս դին վառոդի ծուխ էր, ու պայթյուն,
Արյուն էր հողը, երկինքն էր շաչում։
Հերոսներ ընկան մարտի մեծ դաշտում,
Հերոսներ խիզախ, քաջ ու առնական,
Քյարամնն էլ ընկավ դաշտում վիրավոր,
Հոգու մեջ պահած լույսեր համասփյուռ։
Չեկաք դուք տղերք,կռվի մեծ դաշտից,
Ու դարերն անհագ նորից տքնեցին,
Դուք ընկաք տղերք, կռվի մեծ դաշտում,
Եվ հերոսաբար երկինք բարձրացաք։
Դուք կգաք մեկ օր՝ տղերք քաջազամ...
Խոնարհումս մարտի դաշտում անձնվիրաբար նահատակված հերոսներին.
Նարեկ Պապոնց